Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՍՈՑԻՈՒՄ


Անբավարար չէ, բայց բավարար էլ չես համարի

ՍԱՏՄ ղեկավարը գնահատում է սննդի անվտանգության վիճակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հարցազրույց կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ։

–Որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ չափով պահանջներ կարող է առաջադրել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ), նախ պետք է հասկանա, թե ինչ հնարավորություններ ունի կառույցը՝ մարդկային ու տեխնիկական ներուժի իմաստով։
–Հանրությունը շատ կարող է պահանջել, բայց այդ շատը կարող ենք անել, թե ոչ, այլ հարց է։ Վերջին փոփոխություններից հետո (ՍԱՏՄ դառնալով) ունենք 302 աշխատակից (340—ից)։ 302—ից 160—ը տեսուչներ են (շուտով հաստիքացուցակը կլինի՝ ըստ դրա), որոնք ստուգումներ են իրականացնում։ Ունենք տեսուչներ, որոնք սահմանային վերահսկողություն են իրականացնում։ Եվ, իհարկե, աշխատակազմը։ Տարածվածությունը երկրով մեկ է։ Ունենք նմուշառման սարքավորումներ, գործիքներ... Եվ մեր ներքո գործում է «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ—ը, որն իրականացնում է լաբորատոր գործունեությունը։ Գրեթե կրկնում է մեր սահմանային կառուցվածքը՝ լաբորատորիաներ (ոչ բոլոր սահմաններում, Բագրատաշենում եւ Բավրայում են), տարածքային եւ մարզային կառույցներ, որտեղ իրականացնում են միայն բրուցելոզ հիվանդության սկրինինգային ծրագիր։ Ավանում անասնաբուժական լաբորատորիայի եւ Էրեբունիում սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի լաբորատորիայի մասին էլ գիտեք...
–Այս ներուժով կարո՞ղ ենք վստահ լինել, որ ՍԱՏՄ—ն ի վիճակի է ապահովել երկրի սննդի անվտանգությունը։
–Երկրի եւ ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում։ Սա, ցավոք, պետք է նշենք միշտ, որովհետեւ բաներ կան, որ սահմանափակ են՝ իրավական դաշտում գործիքակազմը օրինակ։ Մարդկանց մոտ կարող է թյուր տպավորություն ստեղծվել, որ մենք ամեն վայրկյան ինչ—որ տեղ ինչ—որ բան պիտի անենք, բայց իրականում այդ թվով տեսուչներով հնարավոր չէ ամեն տեղ լինել։ Դրա համար մենք, ես նաեւ՝ անձամբ, միշտ կոչ եմ արել, որ հանրային սեկտորը՝ հասարական կազմակերպությունները, ակտիվ պահանջատերերը, ԶԼՄ—ները ակտիվ լինեն, մեր գործընկերը լինեն, օգնեն մեզ վերահսկողական գործառույթներում։
–Ասում եք՝ երկրի եւ ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում։ ԵՄ մասով խնդի՞ր կա։
–Ոչ, գործընթացներ են։ Ընդհանրապես մոտեցումը սա է՝ կիրառելու ենք ամենախիստ պահանջները։ Երբ վերջնական կարգավորումներ իրականացնենք, կկիրառենք ամենախիստ պահանջները։ ԵՄ—ի՞նը խիստ կլինի, դա կկիրառենք, ԵԱՏՄ—ի՞նը խիստ կլինի, դա կդիտարկենք։
–Տարբեր երկրների նույնաբնույթ կառույցները հաճախ քաղաքական որոշումներ են ընդունում՝ թե ներքին եւ թե արտաքին հատվածում։ Քաղաքական գործիքներ կարող են կիրառել, պատժիչ մեխանիզմներ... Հաճախ դժվար է հասկանալ՝ ինչի՞ հետեւանք է, ասենք, մեր պանրի նկատմամբ կիրառված սահմանափակումը մի ժամանակ, կամ՝ ձկան (տարբեր օրինակները հիշում ենք՝ ռուսական կողմի հետ կապված)։ Ո՞րն է խնդիրը. մեր սահմանից դուրս է գալիս ու հանկարծ պարզվում է, որ տարբեր պահանջների չի համապատասխանում։ Քաղաքակա՞ն խնդիր է, թե՞ տնտեսական կամ տեխնիկական հզորության։ Գուցե իրենք այդ սննդի մեջ գտնում են նյութեր, որոնք գտնելու հնարավորությունը թույլ չի տալիս տեխնիկական մեր բազան։ Պարզաբանեք, խնդրում եմ։
–Ձեր ասած նկատառումը՝ քաղաքական որոշումների մասով, կա։ Աշխարհում չկա նմանօրինակ որեւէ կառույց, որ ունենա մեր տեսչական մարմնի այս կառուցվածքն ու այս փիլիսոփայությունը։ Դրանով մենք խնդիրներ ենք ունենում եւ ունենալու ենք։ Որովհետեւ սա այն կառույցն է, որ չպետք է լինի տեսչական մարմինների գաղափարի շրջանակներում։ Որովհետեւ քաղաքական որոշումներ կայացնելը, շփումները եւ այլն, այլ կառույցի եւ այլ գաղափարի մոտեցումն է։ Այս տեսակի կառույցը պե՛տք է քաղաքական որոշումներ կայացնի եւ պե՛տք է միջազգային շփումներ ունենա։ Մեր կառույցն էլ է կայացնում քաղաքական որոշումներ. օրինակ՝ իմ հրամանով սահմանափակում ենք որեւէ երկրից սննդամթերքի ներկրումը։ Իսկ ռուսական կողմի գործընկեր կառույցի հետ մենք բավականին սերտ հարաբերություններ ունենք, միջազգային այլ կապեր եւս։
Ինչ վերաբերում է ձեր առաջ քաշած խնդիրներին՝ հստակեցնեմ իրավիճակը։ Ասենք՝ պանրի հետ կապված։ Դա Լարսի մաքսային աշխատակիցների անօրինական գործողությունների արդյունք էր։ Պարզվեց, շտկվեց, խնդիր չառաջացավ։ Ձկան մասով էլ ժամանակ առ ժամանակ խնդիրներ ծագում են, լուծումներ տալիս ենք «Ռոսսելխոզնադզորի» հետ։ Վերջին մի քանի ամսում ոչ մի խնդիր չի եղել։
–Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող ձկան մեջ մկնդեղ եղե՞լ էր, ինչի պատճառով արգելվել էր տվյալ խմբաքանակի մուտքը Ռուսաստան։
–Մենք մկնդեղի պարունակությունը չենք ստուգել, որովհետեւ տեխնիկական կանոնակարգերը չեն պահանջում, որ մենք դա ստուգենք սահմանին։ Իրենք ստուգել էին, մենք էլ գնացինք ձկնարտադրողի մոտ ստուգումներ անելու։ Պարզվեց՝ կրծողների դեմ պայքարի համար նախատեսված պարկերը դրված են եղել ջրավազանների մոտ, անձրեւ է եկել, հոսքաջրերը լցվել են ավազանը։ Այնպես որ, արգելքի մասով քաղաքական որոշում չէր, որ կայացվել էր...
–Ուրեմն եկենք գնահատենք, ընդհանրապես, մեր երկրում սննդի անվտանգության վիճակը։
–Անբավարար չէ, բայց բավարար էլ չէ։ Միջին վիճակ է։ Եվ այդպիսին կմնա, քանի դեռ չենք իրականացնում կենդանիների հաշվառում եւ համարակալում, բացառապես սպանդանոցային մորթ, գյուղերում շարունակում ենք սխալ ու վատ պայմաններում կիթ իրականացնել... Որովհետեւ մեր շատ տնտեսավարողներ ամեն ինչ անում են, որ խաբեն պետությանը։ Չմտնեն հարկային դաշտ, քիչ գումար ծախսելով վատորակ ապրանք դնեն, ինչ—որ բան խառնեն սննդի մեջ... Երբ սննդի ոլորտում կարողանանք ապահովել էժան ու թանկ ապրանքների տարանջատումը, շատ բան կշտկվի։ Որակյալ սնունդը թանկ պետք է լինի։ Ցածրորակը՝ էժան։ Ցածրորակն էլ է անվտանգ, բայց թանկ պետք է լինի, ասենք, իսկական թթվասերը։
–Տնտեսավարողը որպեսզի չխաբի, ՍԱՏՄ—ն անուններ պետք է հնչեցնի։ Դա չենք անում, որովհետեւ մտածում ենք՝ տնտեսավարողը կտուժի, վնասներ կկրի, աշխատատեղեր կփակվեն... Մինչդեռ սպառողին խաբողի անունները պե՛տք է հնչեցվեն, որովհետեւ թիրախում մեր ժողովրդի առողջությունն է։ Եթե տնտեսավարողն իմանա, որ վայրէջք կարող է ապրել, զգոն ու բարեխիղճ կգործի։ Թե չէ հիմա ինչ ուզում անում է՝ միեւնույն է՝ տուգանքը 300 հազար դրամ է։ Ծիծաղելի թիվ խոշոր տնտեսավարողի համար։
–Բայց մենք հնչեցնում ենք անուններ...
–Հիմա՛ կարո՞ղ եք հնչեցնել, ես, որպես սպառող, ի՞նչ կաթնամթերք տամ իմ երեխաներին, որ ոչ միայն անվտանգ կլինի, այլեւ՝ սննդարար։
–Ես չեմ կարող գովազդել որեւէ մեկին։
–Հակառակն արեք՝ որպես ՍԱՏՄ ղեկավար, անուն կամ անուններ հնչեցրեք, հենց հիմա պատժեք այն տնտեսավարողին, ով խաբում է սպառողին, եւ ում կաթնամթերքից երեխաները ցանկալի է, որ չօգտվեն։
–Վերջին մոնիտորինգի ցուցակը հրապարակել ենք, թե որ ընկերություններում են եղել բուսական յուղի մասով կեղծումներ։ Այդ կազմակերպությունները դրանից հետո ամբողջությամբ փոխվել են եւ մակնշմանը համապատասխան են աշխատում։ Դրա համար եմ ասում՝ սպառողը պետք է հետեւի ապրանքի մակնշումներին։
— Շատ բան չե՞նք թողել սպառողի հույսին։ Սպառողը չի տիրապետում վիճակին, շատ բան չի հասկանում, մակնշումները կարդալու ժամանակ չունի...
— Այլ տարբերակ չկա, պե՛տք է կարդա...
Շարունակելի

06-02-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO