Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


IPSE DIXIT

Խոհեմությունը այն հատկությունն է, որով մարդը ունակ է լինում կառավարելու ոչ միայն ինքն իրեն, այլեւ ուրիշ մարդկանց.... Առհասարակ, մարդու՝ ուրիշի հանդեպ դրսեւորվող առաքինությունը սովորաբար անվանում են «արդարություն», իսկ ինքն իր հանդեպ դրսեւորվող առաքինությունը երկուսն են՝ «չափավորություն» եւ «արիություն»։ Այս երկուսն ընդունված է միավորել «արժանապատվության» անվանմամբ, ուստի եւ առաքինի վարվել՝ նշանակում է գործել խոհեմորեն, արժանապատվորեն եւ արդարամտորեն։ Սա ինքնըստինքյան հասկանալի է, եւ ում ապրելակերպը չափավոր է ու զուսպ, ասում ենք, թե ապրում է ազնվորեն եւ արժանապատվությամբ, ով արիություն է դրսեւորում, նրա վարքը համարվում է ազնիվ ու պատշաճ։
Ահա թե ինչու տարբերակում ենք առաքինության չորս տեսակ՝ խոհեմություն, չափավորություն, արիություն եւ արդարամտություն։ Ընդ որում, խոհեմությունը մենք հակադրում ենք ոչ այնքան ինչ—որ հույզի, որքան անխոհեմությանը, տգիտությանը եւ հիմարությանը (խոհեմության առնչությունը հույզերին պատահական բնույթի է, երբ, դիցուք, շփոթմունքը, կարծեք, կուրացնում է բանականությունը եւ մարդուն հարկադրում անխոհեմ գործելու)։ Ճիշտ նույն կերպ մենք արդարամտությունը հակադրում ենք ոչ թե որեւէ հույզի, այլ նենգամտությանը, որին հակված մարդը տրամադրված է ուրիշներին խաբելու (այստեղ նույնպես հույզերին առնչությունը պատահական է, այնքանով որ զայրույթը, ատելությունը, ագահությունը կամ մեկ այլ կիրք կարող են մարդուն դրդել անարդարացի քայլի)։ Չափավորությունը մենք հակադրում ենք անզսպությանը, իսկ արիությունը՝ վախկոտությանը....
Խոհեմության խնդիրը մարդու կյանքի կառավարումն է այնպես, որ կանխատեսվի այն ամենը, ինչը հնարավոր է լինի, ուղղորդվի այդ ամենը դեպի ցանկալի կեցության ապահովում. այսկերպ խոհեմությունը, կարծեք, համատեղում է մյուս բոլոր առաքինությունների գործառույթները։ Ինչպես որ մենք բժշկությունը գնահատում ենք ոչ ինքնին որպես բուժելու արվեստ, այլ թե որքանով է նպաստում մարդկանց առողջության վերականգնմանը կամ էլ նավավարի արվեստը փառաբանում ենք ոչ թե որպես այդպիսին, այլ իր տված օգուտի համար, ճիշտ այդպես էլ խոհեմությունը, որ պետք է համարել ապրելու արվեստ, այդքան բարձր չէր գնահատվի, եթե կենսական որեւէ օգուտ չտար։
Խոհեմությունը (կամ, եթե կհաճեք, իմաստությունը) ոչ միայն կանխազգուշացնում է այն ամենից, ինչը կարող է պատճառել մարմնական տառապանք, այլեւ, ամենից առավել, ցրում է մեր հոգու թախիծը եւ թույլ չի տալիս դառնալու վախի գերին. ղեկավարվելով խոհեմությամբ՝ մենք ապրում ենք հանդարտորեն, մեղմում մեր կրքերի հուրը։ Չէ՞ որ կրքերն անհագուրդ են, նրանք կործանում են ոչ միայն առանձին մարդկանց, այլեւ ամբողջ ընտանիքներ եւ հաճախ նույնիսկ սասանում են պետության հիմքերը։ Կրքերը ծնում են ատելություն, վեճեր, խռովություններ, ապստամբություններ, պատերազմներ. նրանք ոչ միայն դուրս են հորդում եւ կույր պոռթկմամբ վնասում ուրիշ մարդկանց, այլեւ նույնիսկ մարդու հոգու խորքում մնալով, վիճում եւ թշնամանում են միմյանց, ինչից կյանքն անխուսափելիորեն դառնում է անտանելի։ Հետեւաբար, միայն խոհեմ կամ իմաստուն մարդն է, որ ունակ է մերժելու, դեն նետելու ունայն սխալները, մնալու բնականի սահմաններում, ուստի եւ ապրելու առանց տրտմության ու վախերի։ Արդ, եթե տեսնում ենք, որ տգիտության ու սխալների պատճառով ամբողջ մեր կյանքը խաթարվում է, եւ որ միայն խոհեմությունն է մեզ ազատում կրքերի մոլեգնությունից ու վախերի ճնշումից, սովորեցնում հնազանդորեն ընդունելու բախտի հարվածները, նաեւ ցույց է տալիս դեպի խաղաղ ու անխռով կյանք տանող ճանապարհը, ապա ինչո՞ւ չենք կարող անվարան պնդել, թե խոհեմության հարկավոր է ձգտել հանուն դրա ընձեռած բավականության, իսկ անխոհեմությունից հարկավոր է խուսափել դրա բերած տառապանքների պատճառով։
Պիեռ ԳԱՍԵՆԴԻ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

07-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO