Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կառավարությունն այս անգամ էլ անհատ ձեռներեցի աջակցեց

Ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ԱՁ—ն 91 մլն դրամի ներդրում կանի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը երեկվա նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ—ի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել (2020 թ. փետրվարի 10—ից մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ հաշվարկվող ԱԱՀ—ի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով)։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ԱՁ—ն հիմնադրվել է 2019 թ., սակայն 2008—ից գործում է նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում։ Ընկերությունը Գյումրիում զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ (ներքնազգեստ)։ Հիմա էլ իր 25 քմ արտադրամասից տեղափոխվել է նոր տարածք՝ 716 քմ—անոց։ Ներկրվող ապրանքը բամբակե գործվածքն է՝ 40 տոննա՝ 77 մլն դրամ արժեքով։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է) արտադրամասի շինարարական աշխատանքների համար։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ 120 հազ. դրամ միջին աշխատավարձով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում հնչեցրեց, թե որոշ ընկերություններ չարաշահում են կառավարության կողմից տրված հարկային եւ մաքսային արտոնությունները։ «Մենք հումքի ներկրման համար տալիս ենք հարկային եւ մաքսային արտոնություններ, որպեսզի հումքը ներկրի, Հայաստանում իրականացվի արտադրական գործունեությունը եւ ստեղծի ավելացված արժեք, բայց ՊԵԿ—ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս արտոնություններից օգտվող ընկերություններ կան, որոնք պարզապես վաճառում են ներկրված այդ հումքը։ Եվ այդ վաճառքը ավելի մեծ ծավալներ է ապահովում, քան արտադրանքի ծավալը»,–ասաց վարչապետը եւ միաժամանակ հավելեց, թե ստացվում է, որ այս արտոնություններով «մենք շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք կարող են ունենալ մենաշնորհային առավելություններ»։
Նաեւ շեշտեց՝ ՊԵԿ—ը իրեն ներկայացրել է առնվազն երեք նման դեպք։
Էկոնոմիկայի նախարարը պարզաբանեց, որ հստակ կարգավորում կա նման դեպքերի համար։ Այն է՝ օրենքը սահմանում է, որ եթե արտոնություն ստացած ընկերությունը որոշել է ոչ թե արտադրել, այլ վաճառել, ապա արտոնությունը չեղարկվում է։ Ավելին՝ նաեւ հնում տրված արտոնություններն են չեղարկվում. «Մենք էլ ենք հետեւողական, ես խնդրել եմ, որ թե՛ ՊԵԿ—ը եւ թե՛ ֆինանսների նախարարությունը ուշադիր լինեն այս հարցի նկատմամբ»։

07-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO