Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ՍՈՑԻՈՒՄ


Սննդի անվտանգության տեսակետից ամենաբարձիթողին ռեստորանային բիզնեսի ոլորտն է

ՍԱՏՄ-ն կաթի, մսի, բանջարեղենի, մրգի ու մեղրի մոնիտորինգներ է անում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հարցազրույց կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ։
–Ինչ գլխավոր անելիքներ ունի ՍԱՏՄ-ն այսօր, որ ոլորտը կբարելավի։ Եվ շոշափելի կբարելավի, որպեսզի սպառողն էլ դա զգա։
–Անելիքները շատ են։ Առաջինը սպանդանոցային մորթի գործընթացն է։ Հուլիսի 2-ից այս հարցն այլեւս չի քննարկվելու։ Հաջորդը մոնիտորինգներն են, որ իրականացրել ենք նախորդ տարի կաթի, մսի, բանջարեղենի, մրգի հատվածներում։ Շուտով կվերջացնենք հետազոտությունը, կամփոփենք տվյալները եւ կունենանք ամբողջական պատկերը, թե ինչ մնացորդային նյութեր կան կաթի, մսի մեջ։ Դա երբեւէ չի արվել։ Ըստ դրա էլ կհստակեցնենք անելիքները։ Ի դեպ, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասով էլ ենք ուսումնասիրություն արել տեղական արտադրության պտուղ— բանջարեղենի ու մրգի մեջ։ Ձկան ու մեղրի մոնիտորինգ էլ ենք անում (ԵՄ արտահանելու համար)։ Որ կարողանանք հասկանալ խնդիրները եւ լուծումներ տալ։
–Նախնական պատկեր չկա՞. ունե՞նք ԳՁՕ—ացված արտադրություն։
–Կարծես մեկն ունենք՝ եգիպտացորենի մասով։ Բայց պետք է վերջնական հասկանալ։ Դեռ կխոսենք։
–Դեռ—ով չե՞նք ուշանա։
–Մենք օրենք չունենք ԳՁՕ—ի մասին։ Քանի դեռ օրենքը չունենք, իրավունքների մասին չենք կարող խոսել։ Ես Ձեր մտահոգությունը հասկանում եմ բնապահպանական մասով...
–Ինչո՞ւ միայն բնապահպանական մասով։
–Մարդու օրգանիզմի վրա ԳՁՕ—ն վատ ազդեցություն չունի։
–Իմ բազմաթիվ հրապարակումները միջազգային տարբեր գիտական հարթակներում հնչած մտահոգությունների մասով այլ բան են ասում...
–Վատ ազդեցություն չունի, եթե մարդը ալերգիկ չէ։
–Այլ տեսակետներ էլ կան՝ ԳՁՕ—ացված սնունդը տարիների ընթացքում մարդուն ալերգիկ դարձնո՞ւմ է...
–Չէ, տեսեք...
–Եկեք չանդրադառնանք գիտական բանավեճերին ու մեր զրույցին գանք։
–Ես համամիտ եմ Ձեր տեսակետին՝ մենք իրավունք չունենք ԳՁՕ—ացված սնունդ արտադրելու։ Բայց քանի որ կարգավորում չկա, որեւէ մեկը չի կարող ասել՝ ինչու ես անում։
–Պետական ո՞ր կառույցը իրավասություն ունի քաղաքական որոշում կայացնելու եւ արգելելու ԳՁՕ—ացված սննդի արտադրությունը։
–Էկոնոմիկայի նախարարությունը, առողջապահության նախարարությունը... բայց մենք պետք է լուծում տանք այս խնդրին անպայման, քանզի այն երկրները, որ արտադրում են այդպիսի սնունդ, հողերի հետ սկսել են խնդիրներ ունենալ։ Էնդեմիկ բույսեր են կորցնում։
–Իմ ասածն էլ դա է... Մյուս անելիքներին անդրադառնանք։
–Դիմել ենք միջազգային դրամաշնորհ ստանալու, որ հանրային սննդի օբյեկտների՝ ռեստորանների ռեյտինգավորում անենք։ Այսօր այդ դաշտը բավականին բարձիթողի է եւ անվերահսկելի։ Ով ինչ ուզում՝ բացում է, մենք գնում՝ տուգանում ենք, ժամանակավոր վերացնում են թերացումները, հետո նորից են սկսվում խնդիրները եւ այլն։
–Վարկանշավորումը այդ ի՜նչ կարգի աշխատանք է, որ չէինք կարող մեր միջոցներով անել եւ դրամաշնորհի ենք սպասում։
–Այսպես ասեմ՝ չցանկացանք պետբյուջեի վրա ծանրանալ։
–Սննդի անվտանգության տեսակետից մեր ամենամեծ բացը ո՞ր ոլորտում է։
–Ռեստորանային բիզնեսի։ Չնայած Երեւանում շատ լուրջ փոփոխություններ կան։ Ցանցեր են ի հայտ եկել, որ լավ որակ են ապահովում։ Բացի համեղ հաց տալուց, անվտանգության խնդիրներին էլ են պատշաճ ուշադրություն դարձնում։ Մարզային ռեստորաններն են հիմնականում, որտեղ խնդիր կա։ Տնական ձվեր, տնական կաթնամթերք, այդ «տնականից» շատ խնդիրներ, թունավորումներ են լինում։
–Վերադառնամ մեղրի արտադրության ոլորտի մոնիտորինգին։ Նախնական կարո՞ղ եք որոշ խնդիրներ մատնանշել։ Ի՞նչ մասով է այդ դիտարկումը։
–Մնացորդային նյութերի, թունավոր նյութերի, հակաբիոտիկների, ծանր մետաղների առկայության։ Նախնական ոչինչ ասել չեմ կարող, կամփոփենք, հետո կխոսենք։
–Օրգանիկ մեղր ունե՞նք։
–Ամփոփելուց հետո կխոսենք նաեւ օրգանիկի ու մաքուրի տարբերությունների մասին։ Դուք դա արծարծել եք Ձեր նյութերում ու հնչեցրել խնդիրները։
–Իբրեւ ամենաբարձիթողի ոլորտ մատնանշեցիք ռեստորանային բիզնեսը։ Հակառա՞կը որ ոլորտում է։
–Ցավոք, խնդիրները շատ են բոլոր ոլորտներում։ Դրանք ամեն պահի են ծագում։ Ամեն պահի մի տնտեսավարող մտածում է՝ ինչպես անել, որ քիչ գումար ծախսի։ Եվ ամբողջ աշխարհում է այդպես։ Դա հայկական երեւույթ չէ...
–Թռչնամսի արտադրության ոլորտը կարծես բաց թողեցինք...
–Միանգամից ասեմ՝ տեղական արտադրողները հորմոններ չեն գործածում։
–Թույլ տվեք կասկածել...
–Հորմոններ չեն գործածում, թանկ է։ Իսկ այ, հակաբիոտիկների մասով մենք պայմանավորվածություն ունենք. տարին երկու անգամ կարող ենք մտնել ստուգումների՝ առանց զգուշացնելու, մեզ հարմար պահի։
–Հորմոններ չգործածելու փաստի դրական շեշտով էլ ավարտենք։ Շնորհակալություն։
–Ես եմ շնորհակալ։

07-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO