Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ճարտարապետական արվեստ. մղձավանջ. լաբիրինթոս

3. Գեղեցկությո՞ւն, թե՞...

Անվտանգության ու օգտակարության հետ մեկտեղ, ինչպես ասվեց, կարեւոր պայման է նաեւ ճարտարապետական կառույցի գեղեցկությունը, մի չափորոշիչ, որ թվում է, թե ճաշակի կամ սուբյեկտիվ ընկալման հարց է, եւ այդ առումով բարդ է այն գնահատելը, սակայն որքան էլ անհատական լինեն գեղեցկության մասին պատկերացումն ու ընկալումը, գեղեցկությունը նույնպես կատեգորիա է, մշակութային կարեւորագույն կատեգորիա, էսթետիկ կատեգորիա, որ նշանակում է կատարելություն, առարկայի ասպեկտների ներդաշնակ համակցություն, որը դիտողին պարգեւում է էսթետիկ հաճույք։ Գեղեցիկին հակադրվում է անկերպարությունը։ Այն, որպես էսթետիկական կատեգորիա, զարգացրել է գերմանացի փիլիսոփա Յոհան Ռոզենկրացը՝ «Անկերպարության էսթետիկա» աշխատության մեջ։ Նրա կարծիքով, գեղեցկության գաղափարի զարգացումն անխուսափելի է դարձնում անկերպության քննությունը։
Անկերպությունը կամ անկերպարությունը սահմանվում է որպես լինելիության, գոյության որոշակի ներաշխարհի արտաքին խախտում։ Անկերպարությունը, ըստ էության, կերպարի բացակայություն է, ինչ—որ քաոտիկ, անձեւ մի բան. հոգեբանական հասկացություն, ինչը բխում է դեստրուկցիայից (քայքայում, փլուզում) կամ մահվան բնազդից։ Անկերպությանը՝ որպես բացասական երեւույթի խորհրդանիշի, հաճախ է անդրադառնում արվեստը։ Դեռ հնուց՝ սկսած Արիստոտելի «Պոետիկայից», արվեստի միջոցով անկերպության պատկերումն ու արտահայտումը էսթետիկական բավականություն են պարգեւում, ինչը արտացոլման վարպետության եւ բացասական հույզերի լիցքաթափման արդյունք է։ Բավական է հիշել թեկուզ մեզ ծանոթ բացասական գրական կերպարների նկարագրությունը, կերպարներ, որոնց հմուտ նկարագրությունը գրավում է մեր երեւակայությունը, առաջացնում սուր զգացողություններ, բայց եւ խոստովանենք, որ իրական կյանքում չէինք ցանկանա հանդիպել դրանցից մեկնումեկին։ Այլ բան է արվեստի միջոցով առնչվել անկերպարության, քաոտիկ, քայքայիչ իրողությանը, այլ բան՝ դա ունենալ աչքի առաջ, շարունակ ապրել բացասական հույզերով։ Անգամ արվեստում, երբ այն չափից դուրս է ցցուն ու զգացմունքների, ներաշխարհի վրա գրոհող՝ կա՛մ մարդու մոտ առաջանում է ներքին դիմադրություն դրա հանդեպ, կա՛մ մարդն սկսում է ակամա ենթարկվել կործանարար ուժին եւ դառնում դրա ստրուկը։
Մեր ժամանակներում՝ առավել՝ քան երբեւէ, արվեստը տուրք է տվել անկերպությա՛ն էսթետիկ կատեգորիային, բացասական հույզերի արտանետմանը, ինչը՝ գեղեցիկի աղավաղման ու գրեթե բացակայության պայմաններում, սպառնում է դառնալ ներաշխարհի միակ սնուցողն ու ներդաշնակության քայքայողը՝ մարդուն դարձնելով անհավասարակշիռ, նյարդային, անհոգի եւ ագրեսիվ արարած։
Արվեստի ոչ մի ոլորտ այնքան «անձնական» ու ազդեցիկ չէ մարդու համար, որքան ճարտարապետությունը. բավականին բարդ է դրա հետ ուղղակիորեն շփում չունենալը, էլ չասած՝ անհնարին. տուն, աշխատավայր, հանգստի օջախ, փողոց, ճանապարհ... Ամենուր աչքը տեսնում, քայլերը տանում են դեպի ներս, ապրում ու շնչում ենք այդ կառույցներում։ Խորհրդային հայտնի «խրուշչովկաների» պատերը, այսպես ասած, նեղ էին շնչելու համար, բնակարաններում անձնական տարածք չկար, գերիշխում էր մինիմալիզմը, փոխարենը դուրսն էր ընդարձակ՝ բակերով ու ազատ տեսադաշտով, նեղություն չկար ո՛չ փողոցներում, ո՛չ մայթերի վրա. տնից դուրս հանգիստ կարելի էր շնչել ու վայելել ազատությունը, աչք էին շոյում համաչափ կառույցների քանոնով գծած ուղիղները, մայրաքաղաքի կենտրոնը պահպանում էր ճարտարապետական կառույցի համանվագը, քանի որ անշուք ու աննախշ նորակառույց «խրուշչովկաները» չէին խցանում, չէին խցկվում ու չէին խաթարում թամանյանական նախագծի բծախնդիր գեղեցկությունը։
Ամեն բան, կարծես, գլխիվայր շուռ եկավ, երբ փոխվեց շինարարության տեխնոլոգիան, եւ հայտնվեցին բարձրահարկերը, ու տուրք տրվեց ճարտարապետական անկերպարությանը։ Բարձրահարկերը մեկը մյուսի ետեւից սկսեցին խցկվել մայրաքաղաքի կենտրոնական համալիր կառույցների արանքները՝ խաթարելով ներդաշնակությունը եւ սահմանափակելով տարածությունը, ավելին, հնի վրա սկսեցին բարձրանալ նոր հարկեր՝ այսպես ասած, կարկատաններ, եւ քաղաքը վերածվեց կոշկակարի «բուդկայի» կամ վարորդական խցիկի. գեղեցկության մասին այլեւս խոսք չի կարող լինել. անգամ ամենագեղեցիկ կառույցը, երբ իր տեղում չէ, խաթարում է համաչափությունն ու ներդաշնակությունը, իսկ ճարտարապետությունը մեկ առանձին կառույցի խնդիր չէ, այլ համալիր կառույցների՝ միմյանց հետ ներդաշնակության, համաչափության, միմյանց հետ «զրուցելու» խնդիր։ Նորակառույցների ներսի ընդարձակությունը, ինչից զուրկ էին «խրուշչովկաները», մարդուն չփրկեց նեղության ու անազատության զգացումից, որն այս դեպքում տեղափոխվեց դուրս, կենցաղից «վտարված» բակ ու շնչահեղձ փողոց։
Անկերպարության չարաշահումը հանգեցրեց գեղեցիկի խաթարմանը, եւ միմյանց հետ դրանց հակադրությունից արդեն ծնվում են սոսկ բացասական հույզեր, քանզի համատարած անկերպարության եւ քաոսի մեջ գոյացել է փնթի մի լաբիրինթոս, որի ելքն անհնար է գտնել, լաբիրինթոս, որն ամենեւին էլ չի փայլում լաբիրինթոսին հատուկ կանոնիկ ու համաչափ ձեւվածքով, այլ դրա հետ ընդհանրանում է սոսկ անելանելիության զգացումով, փակ տեսադաշտով ու անհորիզոն հեռապատկերով...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

07-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO