Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ո՞րն էր Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի առաքելությունը Եվրոպայում

Առաջինը ներկայացնում էր բոլորին անծանոթ հայ գեղջուկի երգը, իսկ երկրորդը…

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասը հայ եւ ռուս ուսանող—ուսանողուհիներից կազմում է 50 հոգուց բաղկացած երգեցիկ խումբ եւ նախապատրաստում նրանց Վանա սովյալների օգտին տրվելիք երգահանդեսի համար, որը տեղի է ունենում 1907 թ. հունիսի 1—ին Ժնեւի կոնսերվատորիայի սրահում, «ունկնդիր ունենալով դպրոցի տեսչից ու փրոֆեսորներից զատ՝ բազմաթիւ ընտիր հասարակութիւն,–գրում է Գարեգին Հովսեփյանն ու շարունակում,–Այս համերգը կազմուած էր հայասէր ազնուական Լէոպոլդ Ֆաւրի հուանաւորութեամբ եւ ծախքով, որ ոչ միայն ծանօթ է հայոց լեզուին, այլ եւ անձամբ ճանապարհորդել է Հայաստանում, եւ իբրեւ առաքելութեան տեսուչ՝ օգնութեան հասել մեր դժբաղդ տաճկահայ եղբայրներին»։
Արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանի խոսքով՝ Ժնեւում եւս, ինչպես Փարիզում «պ. Արշակ Չօպանեան մի դասախոսութիւն է կարդացել հայ բանաստեղծութեան եւ երաժշտութեան մասին»։ Համերգի մասին կարեւոր տեղեկություններ է հաղորդում «Անահիտի»՝ 1907 թ. թիւ 6—7—8—9 համարում տպագրված «Հայ արուեստը Եւրոպայի մէջ» հոդվածը, որտեղ անդրադարձ է արվում ի նպաստ Վանի սովյալների հունիսի 1—ին Ժնեւի կոնսերվատորիայի սրահում Ժնեւի ուսանողության կազմակերպած համերգին, որին «…հրաւիրուած էր Կոմիտաս վարդապետը, որպէս զի կազմակերպէ երգեցիկ խումբ եւ ղեկավարէ նուագահանդէսը, հրաւիրուած էր նաեւ Պարոն Չոպանեանը՝ հայ երաժշտութեան եւ բանաստեղծութեան վրայ բանախօսութիւն մը արտասանելու, եւ Պ. Շահ—Մուրատեանը՝ իր հզոր ձայնին աջակցութեամբ հանդէսին փայլն աւելցնելու։ Նուագահանդէսին մասնակցեցին նաեւ պարոն Շէրիտճեան, նրբաճաշակ համակրելի պարիթոն մը, տիկին Շէրիտճեան՝ շքեղ տաղանդով դաշնակահարուհի»։
Ըստ Ասատրյանի՝ հունիսի 3—ին Կոմիտասը, կրկին Ա. Չոպանյանի ընկերակցությամբ, համերգներ տալու եւ դասախոսություններ կարդալու նպատակով մեկնում է Լոզան, ապա՝ Բեռն։ Լոզանում «պ. Չօպանեանը կրկնել է յուր դասախոսութիւնը, իսկ Կոմիտաս վարդապետը երգել է 12 կտոր ժողովրդական եւ եկեղեցական եղանակներ համալսարանի դահլիճում, նուագարանի աջակցութեամբ»։ Լոզանում Կոմիտասն ու Ա. Չոպանյանը լուսանկարվում են պոլսեցիներ՝ բանաստեղծ Ռուբեն Սեւակի եւ թատերական գործիչ Գասպար Իփեկյանի հետ։
«Ժընեւի համերգն սքանչելի անցաւ,–գրում է Կոմիտասը հունիսի 7—ին Լոզանից՝ Մարգարիտ Բաբայանին հասցեագրված նամակում,–դասախոսութիւն արի Ժընեւ, Լօզան եւ Բերն։ Այսօր կրկին Լօզան եկանք, Արշակը պէտք է կարդայ հայ բանաստեղծութեան եւ երաժըշտութեան մասին, եւ ես պէտք է երգեմ»։
Երաժշտագետն ասում է, որ Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի այս ուղեւորությանն անդրադառնում է եվրոպական, մասնավորապես շվեյցարական մամուլը։ Դրանց մի մասը թարգմանաբար տպագրվում է «Բազմավէպի» 1907 թ. 7—8 միացյալ համարում՝ «Հայկական գեղարուեստը եւրոպական մամուլին մէջ» խորագրի ներքո։ «Այսպես՝ «Gazette de Lausanne et Lournal suisse» թերթի հունիսի 12—ի համարում տպագրված «Հայ բանաստեղծությունն ու երաժշտությունը» վերնագրով հոդվածում հեղինակը նշում է. «Ոչ երբեք չափազանցութիւն ըրած կÕըլլամ, ըսելով որ ձեր հայրենիքը բազմաթիւ բարեկամներ կը համրէ հոս, կÕըսէր Լօէսի Պ. Վարիչը ուրբաթ երեկոյ, Պ. Չոպանեանի եւ Կոմիտաս Վ.–ի՝ անոնց դէպ ի համալսարանի դահլիճը առաջնորդելով։ Մենք երբեք չենք մոռնար ձեր Գրիգոր Լուսաւորչի հոյակապ գործը, չենք մոռնար ձեր պատմութեան ողբերգական էջերը, եւ զարհուրելի դառնութեանց ատեն զորս դուք կրեցիք, մեր երկրէն խորին եւ կենդանի համակրութեան հոսանքներ մեկնեցան դէպ ի ձեր հայրենիքը»,–մեջբերեց Ասատրյանը։
Այնուհետեւ հեղինակն, ըստ երաժշտագետի, անդրադառնում է Ա. Չոպանյանի բանախոսությանը. «Պ. Չօպանեան առաջադրած էր ցուցնել թէ իր հայրենիքը, զոր այնքան մեծամեծ աղէտներ արժանի կÕընէին համակրութեան՝ քաղաքակրթութեան տարր մÕալ էր։ Հասաւ եւ նոյն իսկ անցաւ ալ իր նպատակէն։ Դժուարութիւն չզգաց յիրաւի ցուցընելու թէ հայերը կը մշակէին իրենց պարտէզը։ Բայց անոնցմէ ոմանք որ այդ բանը արդէն ըսած են, այս օր ալ պիտի գային կրկնելու, թէ այս պարտէզը Դրախտն ինքնին է, որուն վրայ ես ոչ մէկ պատճառ ունիմ տարակուսելու։ Երաժըշտութեան տեսակէտով, յամենայն դէպս, ուրբաթ երեկոյեան երեկոյթը յայտնութիւն մը եւ կախարդանք մÕեղաւ։ Հայ երաժշտութիւնը լոկ երաժշտութեան տարր մը չէ, նա գեղեցիկ է՝ բեղմնաւոր Գերմանիոյ եւ հպարտ Ֆրանսայի երաժշտութեան վրայ ստուեր ձգելու չափ, նա կրնայ մեզ տեսակ մը գաղափարական եւ առաջնորդ դառնալ»։
«Փաստորեն Կոմիտասը եւ Ա. Չոպանյանը միեւնույն առաքելությունն էին իրականացնում Եվրոպայում. Կոմիտասը ներկայացնում էր բոլորին անծանոթ հայ գեղջուկի երգը, իսկ Ա. Չոպանյանը՝ «...հայ գրագէտ եւ բանաստեղծ՝ ստանձներ էր իր ազգայիններու բանաստեղծութիւնը Արեւմուտքին մատչելի ընելու ազնիւ պաշտօնը»»,–նկատում է երաժշտագետը։
Շարունակելի

07-02-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO