Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Աղեկ կին՝ չունի գին»

Կնոջ հանրային դերին, ընտանիքին, ամուսնական հարաբերություններին վերաբերող լավագույն ասացվածքներից է։
Տակավին Հոմերոսն է «Ոդիսականում» ձեւակերպել իդեալական ընտանիքի ըմբռնումը. «Եվ արդարեւ՝ չկա ոչինչ ավելի լավ, ազնվագույն ու պանծալի, // Քան այն, երբ միշտ մարդ ու կինն են համաբարո եւ սիրով լի մի հարկի տակ՝ // Ի բերկրություն բարեկամի եւ ի հեճուկս նախանձաբեկ չար թշնամու»։
Իհարկե, տարբեր ժողովուրդների եւ մշակույթների շրջանակներում այդ «համաբարո եւ սիրով լի» համակեցությունը տարբեր ըմբռնում ունի։ Հին հույն հեղինակները, գրեթե միաբերան, խիստ ցածր են գնահատել ամուսնացած կնոջ հանրային դերը, մտավոր կարողությունները, բարոյական հատկությունները, փոխարենը՝ հետերաներին՝ «սիրո քրմուհիներին», օժտել են ամենայն բարեմասնություններով։
«Առաքինի կնոջ» կարեւորագույն հատկություններն են թվարկված Աստվածաշնչում՝ նա օրնիբուն աշխատում է, նրա ճրագը գիշերը չի հանգչում, ընտանիքի բոլոր անդամներին հագցնում, կերակրում է, նա բերանը բացում է իմաստությամբ, ամուսինն ու որդիները չեն դադարում գովաբանել նրան եւ այլն (Առակաց, ԼԱ 10 31)։
Այսինքն՝ «աղեկ կինը» անգին է, բայց ո՞ր դերում՝ մո՞ր, սիրուհո՞ւ, խոհարարուհո՞ւ, ընկերուհո՞ւ, խորհրդատուի՞, զրուցակցի՞, աշխատավորուհո՞ւ, աղախնի՞։ Պատասխանների գունապնակը լայն է։ Գերմաներեն հայտնի ասացվածք կա (հեղինակությունը վերագրվում է Վիլհելմ Բ կայսրին)՝ «Կ»—ով սկսվող չորս բառերից՝ «Kinder, Kuche, Kleider, Kirche», այսինքն՝ կնոջ բաժինն են երեխաները, խոհանոցը, զգեստները, եկեղեցին։ Որպես հակակշիռ՝ գերմաներեն մեկ այլ ասացվածք համընկնում է «Այր ու կին՝ մի մարմին» հայերեն ասացվածքին («Mann und Weib sind ein Leib»)։
Խելացի կինը տան զարդն է՝ ֆրանսերեն ասացվածքի միտքն է («Femme prudente et bien sage est lÕornement du menage»)։
Ըստ ռուսերենի՝ լավ կնոջ հետ դժբախտությունը կես դժբախտություն է, ուրախությունը՝ կրկնակի («թ Ճ«ձՈ«յ Մճշ«յ ղ«Ոճ–»«նղ«Ոճ, Ձ ՈՁՃ«ոՉՎ–ՂՃՂ«յշճ»)։ Մեկ ուրիշը հուշում է կողմերի կապակցվածությունը, թե առանց ամուսնու՝ կարծեք առանց գլխի, առանց կնոջ՝ առանց խելքի («աճմ ՇչՄՁ–ջՉ« ձճմ ղ«ն«Ղս, ձճմ Մճշս–ջՉ« ձճմ չՇՁ»)։
Դժվար է, երեւի, Ջիվանուց ավելի լավ ասել. «Հայ կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել, // Եթե ոչ կորել էինք, անդունդ էինք գնացել, Մեր հավատը, մեր լեզուն նրանցով է զարգացել. // Հայ կնոջ սրբությունը ողջ ազգերն են իմացել»։
Խնդիրը մտահոգել է Հովհաննես Թումանյանին։ Ժողովրդի բարոյական եւ տնտեսական կյանքի ճանաչման լավագույն միջոցը նա համարում է կնոջ վիճակի պարզաբանումը։ «Կնոջ վիճակը հայտնում, ցույց է տալիս, ինչպես անհատի, այնպես եւ հասարակության աշխարհայեցողության սահմանը, զարգացման աստիճանը». այս ելակետով շարունակելով մտորումները եւ քննարկելով հայոց ներընտանեկան կյանքը՝ Թումանյանը փաստորեն ձեւակերպում է հեռանկարի խնդիրը՝ կինը պիտի լիարժեքորեն ընտանիքում լինի «մայրը, կինը, կյանքի ընկերը»։
«Աղեկ կնոջ» եւ առհասարակ «աղեկ ընտանիքի» նպատակին կարող ենք հասնել միմիայն սեփական մշակութային հենքի վրա. օտարամուտ գաղափարներն ու վարվելակերպը, որքան էլ տպավորիչ լինեն, անօգուտ են, կարող են նաեւ վնասել։ Ընդհակառակը, հատկապես հայոց առածանին է առաջարկում լուծումներ, թերեւս, լավագույնը համաշխարհային մշակույթի մեջ. «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե՝ որձ», «Կնիկ՝ կը շինե տնիկ», «Կնիկը տղամարդու հոգին ա», «Կնիկը էրկանի կեսն է», «Կնիկմարդ որ կա՝ մարդու կյանքն ա», «Տղամարդը որ կա՝ դրսի պատ է, կնիկ որ կա՝ ներսի պատ է», «Մեկը թե զանգակ է, մեկել բամբակ պտի ըլնի», «Սրտի սիրած, Աստծու օրհնած», «Սրտի ուզածը սիրուն կըլնի», «Սրտով սիրած յար ըլնի, թող մի քիչ էլ չար ըլնի», «Մարթ ու կնգա գուրծը իրգընքումն է շինվում»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

07-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO