Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԼՂՀ


Անասունների մորթը՝ միայն լիցենզավորված սպանդանոցներում

Հարցը քննարկումների փուլում է

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Լիցենզավորված սպանդանոցների խնդիրը օրենսդրությամբ կարգավորելու անհրաժեշտությունը շարունակում է օրակարգային առաջնահերթություն մնալ եւ ակտիվորեն քննարկվել Արցախում։ ՀՀ—ի հետ գտնվելով մեկ տնտեսական դաշտում, այն չի կարող դուրս մնալ անասնատերերի (ֆերմերների) եւ իրավասու գերատեսչությունների պատասխանատուների ուշադրությունից։ Եվ ուսումնասիրելով հայաստանյան գործընկերների փորձը, հանրապետությունում քայլեր են ձեռնարկվում սպանդանոցների կարգավիճակը հստակեցնելու, տնտեսավարողների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
«Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից, տնտեսավարողների առաջարկությունները, անշուշտ, ուղենիշ կարող են դառնալ,–գտնում է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Արթուր Ներսիսյանը։–Ուսումնասիրությունների արդյունքում օբյեկտիվ վճիռ կկայացվի սպանդանոցների տեղաբաշխման վերաբերյալ։ Կապված համայնքների աշխարհագրության հետ, փորձագիտական խմբերի կողմից անասնագլխաքանակի վերլուծություն կկայացվի, եւ հայտերի հիման վրա կընդունվի համապատասխան որոշում»։
Անդրադառնալով այն հարցին, թե այն տնտեսավարողները (ֆերմերները), ովքեր ցանկանում են Արցախից արտահանվող մսամթերքն իրացնել հայաստանյան շուկայում, ինչպիսի երաշխիքներ ունեն, Ա. Ներսիսյանը նշեց, որ նման պարագայում նրանք կարող են օգտվել Արցախում գրանցված միակ պետական լիցենզավորված սպանդանոցից, քանի որ մսի սպառման վերաբերյալ «սպանդանոցային ծագման» փաստաթուղթ լիազորված է տրամադրել բացառապես իրավական գործիքակազմով օժտված իրավասու ընկերությունը։
Սննդի անվտանգության տեսչության պետի համոզմամբ՝ «սպանդանոցների միջոցով հնարավորություն է ստեղծվում վերահսկողություն իրականացնել եւ չեզոքացնել բակային մորթի վտանգները»։ Իսկ լիցենզավորված սպանդանոցներում, որտեղ խստիվ պահպանվում են հիգիենայի կանոնները, եւ անվտանգ ծառայություն է երաշխավորվում, կասկածելու առիթները բացառվում են։ Արթուր Ներսիսյանի կարծիքով՝ «բակային մորթի ժամանակ կենդանական մսի կորուստներն անհամեմատ մեծ են լինում, մինչդեռ սպանդանոցի պարագայում դրանք լիովին կարելի է մշակել եւ օգտագործել տարբեր նպատակներով»։ Տեսչության պետն այդ համատեքստում կարեւորում է նաեւ անասնաբուժական ծառայությունների ակտիվ համագործակցությունը՝ ինչպես գործող սպանդանոցների, այնպես էլ գյուղական համայնքների հետ։
Ստեփանակերտ

07-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO