Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյան

Հայ բարեգործական ընդհանուր միության բազմամյա նախագահ, հայ ազգային մեծ բարերար, արդյունաբերող, գյուտարար։ ՀՀ ազգային հերոսի կոչումը շնորհվել է 1994 թ. հոկտեմբերի 14–ին։
Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ—տեխնոլոգ Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ. Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում։ Ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ։
Եթե հաշվի առնենք, որ Իզմիրը եւ Կոստանդնուպոլիսն այն եզակի քաղաքներն էին, որտեղ ջարդերը համատարած բնույթ չկրեցին, ապա միեւնույն է՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվող հայերի հետապնդումն ու անկայուն տնտեսական վիճակը պատանուն ստիպեցին հեռանալ ծննդավայից եւ հաստատվել ԱՄՆ—ում։ Շատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում։
Ա. Մանուկյանը, ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելով, մեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում եւ 1929 թ. հիմնում սեփական «Masco Screw» ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է «Masco Corporation»։ Ի դեպ, նա նաեւ ժամանակակից ջրի ծորակի հայտնագործության հեղինակն է։
1930—ականների սկզբներին՝ ամերիկյան տնտեսական ճգնաժամի տարիներին, նա միանում է Հայ բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ)։
1931 թ. Ալեք Մանուկյանն ամուսնանում է հայուհի Մարիի հետ, ով նրան 2 զավակ է պարգեւում։ 1940 թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ—ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 1953 թ.՝ ընկերության միջազգային նախագահ։ 1989—ից ՀԲԸՄ—ի ցմահ Պատվավոր նախագահն է։
1968 թ. Ալեք Մանուկյանը եւ կինը՝ Մարի Մանուկյանը, հիմնում են ՀԲԸՄ—ի Մշակութային ֆոնդը, որի գործունեությունն ուղղված էր հայկական գրական եւ գիտական աշխատանքների թարգմանությանն ու հրատարակմանը, ինչպես նաեւ հայկական մշակույթն ամբողջ աշխարհով տարածելուն։
Մեծ բարերարը ՀԲԸՄ—ի միջոցներով աշխարհի բազմաթիվ քաղաքներում սփյուռքահայության համար բազմաթիվ հայկական դպրոցներ է հիմնել, որոնք բոլորն էլ կրում են Ալեք Մանուկյան անունը։ Կառուցել է նաեւ բազմաթիվ եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, թանգարաններ, արտերկրի շատ համալսարաններում հայագիտության ամբիոններ է հիմնել։ Բարեգործական ավանդի համար պարգեւատրվել է միջազգային մրցանակներով, Արգենտինայի նախագահի մեդալով, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա—ն հայ բարերարին Սբ Գրիգոր Լուսավորիչ խաչ է նվիրել։
Հայ մեծ բարերարը մահացել է 1996 թ. հուլիսի 10—ին Դեթրոյթում։ Նրա մահից հետո ՀԲԸՄ նախագահությունն անցել է դստերը՝ երջանկահիշատակ Լուիզ Սիմոն Մանուկյանին։
Ներկայումս Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցներ կան Երեւանում, Մոնրեալում, Սպիտակում եւ Ստեփանակերտում։ Ալեք Մանուկյանի շիրիմը փոխադրվել է ՀՀ եւ ամփոփվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

07-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO