Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի լեգիտիմ իշխանությունը միայն կկարողանա բանակցել Ադրբեջանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախորդ տարի օգոստոսին Արցախում հնչեցրած 6 կոնսենսուսային կետերը, որոնք պետք է համազգային միասնականությունն ապահովելու անկյունաքարերը դառնան։
Հրապարակած երկրորդ թեզով վարչապետն արձանագրում է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդի ազատ կամարտահայտման արդեն կայացած իրավունքը դեպի Արցախ տեղափոխելու վճռականությունն ու կարեւորությունը։
«Կոնսենսուս 2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակաազգային գործունեություն։ Այս առումով չափազանց կարեւոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում եւ ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր»,–ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ինչ է սա նշանակում։ Ըստ էության, այս հայտարարությունը հարկ է դիտարկել ոչ այնքան ներքին սպառման տեսանկյունից կամ որպես ակնարկ ներքաղաքական խաղացողներին, որքան մեսիջ՝ դեպի արտաքին աշխարհ։ Վարչապետը բաց տեքստով խոսում է Արցախում որակյալ ընտրություններ անցկացնելու մասին՝ ցույց տալով, որ ԼՂ հարցի կարգավորման ու միջազգային հանրության հետ հարաբերվելու տեսանկյունից Արցախի ազատ ու թափանցիկ ընտրությունները լեգիտիմացնում են Արցախի իշխանությունների՝ բանակցային պրոցեսին մասնակցելու հավակնությունները։
Պատերազմի դաշտում տարած հաղթանակը դիվանագիտական հարթության մեջ արձանագրելու ճանապարհին Արցախում բացառիկ լեգիտիմ իշխանություններ ունենալն անհրաժեշտ հանգրվաններից մեկն է։ Եվ դա կլինի հենց այն իշխանությունը, որը Արցախի ժողովրդի անունից ի վիճակի կլինի բանակցել Ադրբեջանի հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցի շուրջ։ Պետք է նկատի ունենալ, որ անգամ նվազագույն փոխզիջման իրավունք կունենա միայն ու միայն այդ իշխանությունը՝ հակամարտող կողմի ձեւավորած լեգիտիմ իշխանությունը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

07-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO