Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայկական տաղանդի արդյունքը

Հայերի արգասաբեր աշխատանքը Բաքվում

Ապշերոնյան թերակղզում հայտնաբերելով նավթի խոշոր պաշարներ, Բաքուն դառնում է նավթարդյունաբերության քաղաք։
XIX դ. վերջին քառորդում կտրուկ փոխվեց հայերի միգրացիայի վեկտորը։ 1917թ. Բաքվի 250000 բնակչության 1/5 մասը կազմում էին հայերը։ Նավթահանքերի ու գործարանների ինժեներների կեսից ավելին ու բանվորների 40 տոկոսը հայեր էին։
Քաղաքի արդյունաբերողների շարքում մեծ կշիռ ունեին Մայիլով եղբայրների, Ադամովների, Լիանոզովների, Մանթաշովների, Միրզոեւների, Ծատուրովների, Բուդաղովների, Ջանջուղազովների եւ մեր այլ ազգակիցների հայկական ֆիրմաները։ Միրզաբեկյանների ֆիրման կառուցեց ծխախոտի ֆաբրիկա, ժամանակակից ալրաղացներ եւ հացի գործարաններ քաղաքի հայկական մասի տարբեր տեղերում։
Ի պատիվ նավթարդյունաբերող Արծաթյանի, հետագայում քաղաքին կից ավանը կոչեցին «Սերեբրովսկու» ավան։ Կասպիական—Սեւծովյան նավթային ընկերության գլխավոր բաժնետեր էր Պավել Ղուկասովը, որը իր եղբայրներ Աբրահամի եւ Արշակի հետ ղեկավարել է մի շարք նավթային խոշոր ընկերություններ եւ կարեւոր վարչություններ։ Պ. Ղուկասովը երկար տարիներ եղել է Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի նախագահը, 1906—1912թթ. պետական խորհրդի անդամ։
Թեկուզ հայ նավթարդյունաբերողները վաղուց համարվում էին ոչ ծովային ժողովրդի ներկայացուցիչներ, իրենց խելամտության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձան նավատերեր։ Ընդ որում նավթամթերք տեղափոխող այդ նավերը կրում էին կորցրած հայկական պատմական քաղաքների եւ շրջանների անուններ։ Հայերին էր պատկանում նավերի ընդհանուր քանակի 1/5 մասը եւ նավթամթերքի տեղափոխման 1/4 մասը։
XIX դ. վերջից քաղաքի արտաքին կերպարը փոխելու գործում մեծ ավանդ թողեցին հայ ճարտարապետներ Տերմիկելովը, Բաեւը, Սարկիսովը, Տեր—Հովհաննիսյանը, Կասպարովը եւ ուրիշներ։
Քաղաքի պայտաձեւ ծովափնյա մասում Բաեւը կառուցեց փակ եւ բաց լողարաններ փոքրերի եւ մեծերի համար։ Անցյալ դարի 50—ական թվականներին քանդեցին, ելնելով հիգիենիկ տեսանկյունից, իսկ ժամանակին մամուլը գրել էր. «Բաքվի նոր լողալու համալիրի պալատը ներկայացնում է ջրի վրա սքանչելի կառույց։ Այդպիսի գեղեցիկ, բազմաբովանդակալից կառույց ջրի վրա չկա ամբողջ Եվրոպայում, եթե չհաշվենք Նիցցան»։
Բաեւը մասնակցեց նավթահանքեր տանող ճանապարհների կառուցմանը եւ բարելավմանը։ Բաքու—Բաթումի ճանապարհի գլխավոր կառուցողներից մեկն էր։ Նախագծեց եւ կառուցեց Բաքվում հիվանդանոցների համալիր, որ խորհրդային կարգերի ժամանակ կրում էր Սեմաշկոյի անունը։
Երիտասարդ Բաեւը այնպիսի հեղինակություն ձեռք բերեց, որ սկսեցին կոչել Նիկոլայ Գեորգեւիչ (Նիկողոս Գեորգիի)։ 33—ամյա ճարտարապետի գլխավոր հաջողությունը նրա կողմից նախագծված եւ կառուցված Մաիլովյան թատրոնի շենքն էր (Մ. Ֆ. Ախունդովի անվան օպերայի եւ բալետի շենքը)։
Բաեւի հաջորդ եւ վերջին աշխատանքը եղել է իր նախագծած Սաբունչի կայարանի կառուցումը, որը իրականացվեց 1926թ.։ Այդ հոյակապ շինությունն իր մեջ համատեղելով արեւելյան եւ արեւմտյան ճարտարապետության ոճերը՝ հնչում է որպես կայացած մի սիմֆոնիա։
Սաբունչի կայարանի շինությունն այնքան արտահայտիչ եւ տպավորիչ է, որ դարձել էր Բաքվի անխզելի մասը եւ նրան պատկերում էին բացիկների, փոստային ծրարների, հուշանվերների եւ պաշտոնական թղթերի վրա, որպես քաղաքի խորհրդանիշ։
Այնուհետեւ Ն. Գ. Բաեւը նախագծեց եւ կառուցեց քաղաքի տրամվայի պարկը, որը Խորհրդային Միությունում առաջինն էր։
Արմենիքենդի շրջանում եւ քաղաքի կենտրոնական մասում իր աշխատանքային հետքը թողեց Վարդան Ստեփանի Սարկիսովը՝ կառուցելով հոյակապ բնակելի շենքեր։ Այդ շենքերից մեկում (Խաքանի փ.) վերաբնակվեցին քաղաքի նշանավոր գիտնականները եւ չինովնիկները։ Մի ուրիշ շենքում բացվեց Գուբկինի անվան հանրային գրադարանը եւ մի մասն էլ տրվեց Ադրբեջանի գրողների եւ այդ թվում հայ գրողների միությանը (Մոլոկանսկի փ.— Խաքանի փ.)։
Հայկական եկեղեցու մոտ կառուցեց եկեղեցու ոճին եւ նրա օրինակին համահունչ երեք հարկանի մի շենք, որ եկեղեցու հետ մի ամբողջություն էր կազմում։
Սկսած 1907թ. մինչեւ իր կյանքի արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանքի վերջը սրտով եւ հոգով կապված է եղել Բաքու քաղաքի հետ։ Խորհրդային Միության օրոք կառուցեց երկաթուղայինների վարչության շենքը, Կասպարի շենքը, նոր շքեղ շենքեր Նիզամի, Ս. Վուրղուն փողոցների վրա եւ Արմենիքենդի սկզբնամասում։
Վ. Ս. Սարկիսովը եղել է ճարտարապետ–շինարար, Բաքվի ինժեներա—շինարարական ինստիտուտի ճարտարապետական ամբիոնի դեկան։
Բաքվի հին հայկական եկեղեցին, կառուցված 500թ. Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորի կողմից, չէր բավարարում հայերի ծիսակատարումների իրականացման պահանջները։ Ուստի 1869թ. քաղաքի կենտրոնում (Արմյանսկայա–Մ. Գորկի—Մ. Իբրահիմով) կառուցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը 1989թ. մատնվեց հրդեհի եւ այժմ կանգնած է առանց խաչի։
Ռուբեն Հովհաննիսյանցի նախագծով 1907—1911թթ. քաղաքի կենտրոնում կառուցվող Սուրբ Թադեւոսի եւ Բարդուղիմեոսի տաճարի կառուցման ավարտն իր վրա է վերցնում Նիկողոս Բաեւը։
1930թ. բոլշեւիկ աթեիստները քանդեցին այդ եկեղեցին, ինչպես նաեւ մյուս հայկական եկեղեցիները, բայց հիմքը մնաց։ Երեք կառավարական հանձնաժողովները չկարողացան որոշել այդ խաչաձեւ, ամուր հիմքի հարցը եւ որոշեցին այդ հիմքի վրա կառուցել կոնսերվատորիայի շենքը, որը խաչի ձեւ ունի։ Այդ եկեղեցի—տաճարը եղել է Բաքվի փառահեղ կառույցներից մեկը, իր նրբությամբ եւ վայելուչ տեսքով շատ բանով հանդիսանում էր Անիի Մայր տաճարի կրկնությունը։
Շուշեցի Ֆրեյդուն Աղայանը բարերար Մանթաշովի հովանավորությամբ կառուցում է բազմաթիվ բնակելի շենքեր, հիվանդանոց, գիմնազիա եւ մի քանի բանկեր։
Դեռ անցյալ դարի մինչեւ 70—ական թվականները Բաքվի հայերը շատ էին շեշտում՝ Բուդաղովսկի շուկան, Բուդաղովսկի եկեղեցին, Սարկիսովի տները, Սարկիսովի խանութը, Միրզաբեկովի շենքերը, Տերակոպոյի (Տեր—Հակոբովի) շենքերը, Ադամովի բաղնիքը, Ջանջուղազովի կոշիկի ֆաբրիկան։
1899թ. Բաքվի ճարտարապետական երկնակամարի փայլուն աստղերից էր երիտասարդ Տերմիկելովը (Գեւորգ Միքայելի Տեր—Միքայելյան)։ Նա իր կարիերան սկսեց՝ կառուցելով երկհարկանի սեփական տներ, որոնցից աչքի էր ընկնում մեծահարուստ Յուզբաշյանի դղյակը։ Նախագծելով եւ կառուցելով թիֆլիսյան կոմերցիոն բանկը Գավրիլ Միխայիլեւիչը ցուցադրում էր իր հակումը դեպի եվրոպական կլասիցիզմը։
1904—1905թթ. լեհ մասնագետների հետ միասին նախագծում եւ կառուցում է քաղսովետի շենքը։
1860թ. կառուցված Քարվանսար (Մետրոպոլ) հյուրանոցը չէր խոսում հարեւան շենքերի, այդ թվում եւ հայկական եկեղեցու հետ։ Հրապարակը բարելավելու նպատակով Տերմիկելովը վերակառուցելով հրապարակը Քարվանսարան դարձնում է պարսկական պալատների ոճով մի հոյակապ շինություն՝ այժմ Ադրբեջանի գրականության թանգարանը։
Բաքվում չկար մշակույթի օջախ։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը կառուցման հանձնարարությունը տվեց Տերմիկելովին։ Նախագծի ֆինանսավորումն իր վրա վերցրեց նավթարդյունաբերող Ղուկասովը։
Տերմիկելովը սինթեզելով եվրոպական տարբեր ճարտարապետական տարրերը տեղական—ազգայինի հետ, կառուցեց անզուգական քարացած մի սիմֆոնիա, որը 1936թ. քաղաքի իշխանության դեկրետով հաստատվում է որպես պետական ֆիլհարմոնիա։
Բաքվում Գ. Մ. Տերմիկելովը նախագծել եւ կառուցել է 37 շենք, որոնցից աչքի է ընկնում 1909թ. կառուցված Սադիխով եղբայրների բնակելի շենքը, որտեղ ցուցադրված են արաբական ճարտարապետության սկզբնական շրջանի եւ մավրիտանական ճարտարապետության վերջին շրջանի կլասիցիզմի էլեմենտները։
Գ. Մ. Տերմիկելովի աշխատանքներից էր 1913թ. Բաքվի կոմերցիոն ուսումնարանի նախագծումն ու կառուցումը, այժմյան մանկավարժական ինստիտուտը։ Այնուհետեւ, 1928—1935թթ. իր նախագծով կառուցում է ֆիզիոթերապիայի ինստիտուտի շենքը (ժողովրդի մեջ Կիրովսկի հիվանդանոցը, Կիրովսկի ինստիտուտը)։ Այդ շենքի նախագծի համար 1937թ. փարիզյան ցուցահանդեսում պարգեւատրվում է մեծ ոսկե մեդալով։
Հայկական եկեղեցու մոտ կառուցվում է երկու հարկանի շենք մոդեռն ոճով, վենետիկյան պատուհաններով, որտեղ բացվում է Թարայան եղբայրների հարուստ գրադարանը։
Բաքվի Նիզամու փողոցի ամենալավ շենքի նախագծի հեղինակն էր Ա. Ի. Կեւորկովը։ Հայկական գերեզմանատան եղբայրական գերեզմանների հուշահամալիրի հեղինակն է Ս. Բ. Չեկմազյանը, որին պատկանում է նաեւ ծովային եւ երկաթուղային կայարանների կառուցումը։
Այսքանով չի ավարտվում հայ նշանավոր ճարտարապետների եւ նրանց հովանավորող արդյունաբերողների աշխատանքը Բաքվում։ Կային նաեւ ճարտարապետների ինտերնացիոնալ խմբեր։ Նրանց է պատկանում 1952թ. կառուցած կառավարական տան նախագիծը։ Նախագծի հեղինակներն էին՝ Ա. Ռուդնեւը, Վ. Մունդը եւ Ա. Կասպարովը։
Խորհրդային Միության օրոք Բաքվի պետկառուցման նախագահի տեղակալն էր Իվան Լեւոնի Վարդանեսովը, հայտնի էր վաստակավոր ճարտարապետ Էդուարդ Ռուբենի Մելիքսեդբեկովը։
Հարյուր տարուց ավելի է անցել, Բաքվում հայ ճարտարապետների կառուցած շինությունները չեն կորցրել իրենց մոնումենտալ–ճարտարապետական, գեղարվեստական եւ էսթետիկ արժեքները։
Չնայած ադրբեջանցի վանդալները ոչնչացրին այն ամենը, ինչ մարմնավորում էր հայկականը, այնուամենայնիվ հայկական ճարտարապետության ստեղծագործությունները մնում են որպես հայ ժողովրդի քարային տարեգրություն։
Դա հայ ազգի գաղափարների ուժն ու կենսունակությունն է։
Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

08-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO