Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՅԼՔ...


Ինչն է խոչընդոտում Հայաստանում զբոսաշրջության առաջընթացին

Չնայած Երեւանում աղբահանության կազմակերպման ուղղությամբ գրանցված առաջընթացին, այդուհանդերձ, դեռ շուտ է այդ հարցը համարել լուծված։ Երեւանի հանգստյան գոտի համարվող Հրազդանի կիրճը չի ընդգրկվում զբոսաշրջային երթուղիների մեջ՝ Հրազդան գետի աղտոտվածության պատճառով, որի Հրազդան–Երեւան քաղաքների միջեւ ընկած հատվածն այսօր, թերեւս, հանրապետության համար 1-ին կոյուղին է։ Մշտապես վատ վիճակի մեջ է Սարալանջի փողոցը, վերեւում Կասկադի հողային աշխատանքներ կատարելու արդյունքում գոյացած հողաբլուրի՝ փողոցին նայող հատվածը հաճախակի վերածվում է աղբանոցի։ Իսկ ներքեւում՝ ճանապարհին հարող հատվածում (ճեպընթաց ճանապարհի), ըստ երեւույթին, աշխատանքներն ավարտելուց, շինարարական աղբը հավաքելուց հետո շինարարները դես ու դեն գցած, քարեղեն աղբը շինթափոն չեն համարել եւ հարկ չեն համարել մաքրել տարածքը փողոցով երթեւեկողների համար լուրջ վտանգ ներկայացնող խոշոր եւ մանր քարերից։ Մինչդեռ պարտավոր էին աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո ողջ շինհրապարակը մաքրել բոլոր տեսակի աղբից, այդ թվում նաեւ քարաղբից։
Զբոսաշրջության սարսափներից է հանրապետության ճանապարhների աղբահանության վատ կազմակերպումը։ Ընդ որում, պետք է նշել, որ չկան աղտոտված եւ չաղտոտված ճանապարհներ, բոլոր ճանապարհները պարբերաբար կարող են լինել պարզապես աղտոտված եւ ոչ այդպիսիք։ Սակայն ձմռան ձնհալից մինչեւ ապրիլյան շաբաթօրյակները գրեթե բոլոր ճանապարհները դառնում են ծայրահեղ աղտոտված։ Իսկ շաբաթօրյակներից հետո՝ այնպես, ինչպես կամենան մաքրության համար պատասխանատուները։ Իհարկե, ճանապարհների որոշ հատվածներ երբեմն առաջացնում են ոչ թե տհաճ, այլ տխուր տպավորություն, կարծես այնտեղ ժամանակը կանգնել է եւ չի շարժվում առաջ։ Իսկ տեղում դոփելն, ինչպես գիտենք, հավասարազոր է հետզարգացման։ Նման տպավորություն են թողնում Փարաքար—Զվարթնոց, Պռոշյան ավանի, Արտաշատ—Խորվիրապի խաչմերուկ, Սուրենավան—Երասխ հատվածները Վաղարշապատ, Աշտարակ, Վայք տանող ճանապարհներին, որոնք 50 տարի առաջ ավելի բարետես էին, քան հիմա։
Անգամ տեղերում, պատմա—ճարտարապետական հուշարձանների տարածքում աղբահանության հարցը միշտ չէ, որ պատշաճ մակարդակի վրա է, ուստի զբոսավարներն աշխատում են էքսկուրսանտներին հեռու պահել աղտոտված գոտիներից։ Աղբ կարելի է տեսնել Խորվիրապի, Նորավանքի պատերից դուրս, Գեղարդավանքի մոտ, գետի ափին, կամրջից ավտոկայան ընկած հատվածում, Տաթեւի վանքի դեպի կիրճ նայող մշտապես աղտոտված դժվար հասանելի թեք ժայռերի վրա։
Առանձնապես պետք է նշել Արտաշատ քաղաքի շատ վատ տեսքը մայրուղու կողմից. տասը հինգհարկանի դժգույն, անշուք շենք, զարմանազան, խամրած գույնզգույն պատշգամբներ, լվացքի պարաններ՝ վրան փռած լվացքով, ճանապարհի երկայնքով տնամերձ անտեր այգիներ, ժանգոտ թիթեղյա, ցանցկեն ծուռ ու մուռ ցանկապատեր, տարիներով խնամք չտեսած ծառեր եւ համատարած բարձր թփուտներ ու ծաղկած մոլախոտ։
Կապուտաչյա Սեւանա լիճը միշտ գեղեցիկ է։ Սակայն, ինչքան էլ լավ գույներով ներկայացնես զբոսաշրջիկներին լիճը, նրա կապտականաչավուն գույնը մատնում է լճի հիվանդ լինելը։ Անշուշտ, զբոսավարները բացատրում են, որ նրան բուժելու համար պետք է ընդամենը լճի ջրի մակարդակը բարձրանա եւս 6 մ, եւ այդ օրենքն արդեն ընդունվել է։ Սակայն համատարած ափամերձ անտառները, Լճաշենի ճահճացած ափը, բաժան—բաժան արած լճափերը, մասնավոր կիսակառույց տնակները, անմշակ հողակտորները, թերակղզու լողափ դուրս եկող ճաշարան—սրճարանները հիշեցնում են, որ լիճը «բուժելու», ջրի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում։ Առավել եւս, որ լճի վիճակը միտում ունի վատթարանալու, քանզի լիճ թափվող 28 գետերը կատարում են կոյուղու դեր, իսկ նրա էկոբանական վիճակը փրկող օղակաձեւ կոյուղահավաք կոլեկտորի կառուցման հարցն օրակարգում չէ, ինչի հետեւանքով Սեւանա լիճը կարող է դառնալ հանրապետության ամենամեծ կոյուղին՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ։
Ճգնաժամային է Սեւանա լճի թերակղզու վիճակը։ Այն արագ տեմպերով կառուցապատվում է, հիմնականում՝ խանութներով, վաճառակետերով եւ ռեստորաններով։ Եթե ներկայիս կառուցապատման տեմպերը պահպանվեն, ապա մոտ ապագայում (10—20 տարի) թերակղզին կկորցնի իր զբոսաշրջային կենտրոնի նշանակությունը եւ կդառնա առեւտրառեստորանային «Սեւանթերակղզիմոլ» համալիր։
Շուտափույթ միջամտելու, փրկելու կարիք է զգում «Արտաշատ—Խոր վիրապ» պատմա—մշակութային տարածքը։ 15—20 տարի առաջ միջնադարյան գերեզմանը ենթարկվեց ոչնչացման, միջնադարյան շիրմաքարերը հավաքվել էին գերեզմանի հարավային հատվածում, իսկ մնացած տարածքը հանձնվեց շահագործման եւ վերածվեց սովորական գերեզմանոցի։ Այսօր հին գերեզմանոցի ողջ տարածքը ծածկվել է գերեզմաններով, սակայն գերեզմանոցը չի փակվում եւ շարունակում է ընդարձակվել ճանապարհի հակառակ կողմից։
Ահա այս սարսափները հաղթահարելուց, էքսկուրսիոն երթուղին անցնելուց հետո էքսկուրսանտն ընկնում է Հայաստանի հրաշքների աշխարհը...
Գասպար ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ

08-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO