Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՄԱՐԶԵՐ


407 հազար դրամի արտադրանք՝ մեկ շնչի հաշվով

Վայոց ձորի մարզպետի ամփոփիչ մամուլի ասուլիսը

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ հրավիրել է մամուլի ասուլիս, որում ամփոփել է մարզպետարանի 2019 թ. տարեկան գործունեության եւ իր պաշտոնավարման հարյուր օրվա արդյունքները։ Ասուլիսում, որին ներկա էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Արարատ Գրիգորյանը ներկայացրել է մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում նախորդ տարի իրականացված ծրագրերի, ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային նախաձեռնությունների, արտաքին կապերի վերաբերյալ փաստագրված տվյալները, ինչպես նաեւ մարզում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված եւ ձեռնարկվելիք քայլերը։
Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ 2019 թվականին արտադրվել է մոտ 24,4 մլրդ դրամի համախառն գյուղատնտեսական արտադրանք։ Մեկ շնչի հաշվով արտադրվում է 407 հազար դրամի արտադրանք։ Մարզի ոռոգելի հողատարածքները կազմում են 6622,9 հա, որից վարելահող՝ 2599,8 հա։ Ոռոգելի վարելահողերը կազմում են ընդհանուր վարելահողերի 17 տոկոսը։
Ձեռք են բերվել բարձր մթերատվության անասուններ, հիմնվել են ինտենսիվ մշակության այգիներ, կատարվել են ներդրումներ։ Մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն բնակավայրում կատարվել է 100—120 մլն դրամի ներդրում՝ 100 գլուխ մսային ուղվածության խոշոր եղջերավոր կենդանի ձեռք բերելու, տիպային անասնագոմի եւ սպանդանոցի կառուցման նպատակով։
Չիվա բնակավայրում գործարար Մհեր Տերտերյանի կողմից հիմնվել է 40 հա խաղողի այգի (կաթիլային ոռոգման համակարգով)։ Իսկ ամերիկահայ ներդրող Ավո Դավթյանի կողմից գնվել է 60 հեկտար հողատարածք, որի վրա հիմնվել է խաղողի այգի։
Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Վայոց ձորի մարզպետի ուշադրության կենտրոնում մշտապես եղել է մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների, հանրակրթական եւ մշակութային հաստատությունների գործունեությունը։ Հանդիպումներ են կազմակերպվել կրթական եւ մշակութային հաստատությունների եւ առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ, քննարկվել են մարզում կրթության որակի բարձրացման, բուժսպասարկման բարելավման, մարզական եւ մշակութային միջոցառումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ հարցերը։
Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար 2019 թ. հատկացվել է 767 420.3 դրամ։ 2019 թ. վճարովի ծառայությունը կազմել է 79.288.2, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում՝ 60.393.4, աճը կազմում է 18.894.8 դրամ։ Մարզի հիվանդանոցային բժշկական հիմնարկները համալրվել են շտապ օգնության 5՝ 1 ռեանիմոբիլ եւ 4 գծային մեքենաներով, բուժսարքավորումներով։ Մարզային հիվանդանոց կառուցելու նպատակով 2019 թ. Եղեգնաձոր քաղաքում լուծվել է հողահատկացման խնդիրը, ներկայումս ընթանում եմ նախագծման աշխատանքները։
Հարյուրօրյա պաշտոնավարման ընթացքում՝ 2019 թվականի նոյեմբերի 8—ից մինչեւ դեկտեմբերի 12—ը մարզպետն այցելել է մարզի բոլոր համայնքներ եւ բնակավայրեր, ծանոթացել համայնքներում կատարվող աշխատանքներին, բնակիչներին հուզող հարցերին եւ լուծում պահանջող խնդիրներին։
2019 թվականին մարզպետի կողմից ընդունվել է 61 որոշում եւ 156 կարգադրություն, աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել է 267 հրաման։ Մարզպետն ընդունել է 1060 քաղաքացու։
2019 թ. պետական բյուջեի շրջանակներում Վայոց ձորի մարզպետարանին 23 ծրագրով հատկացվել է 3.001.331.600, փաստացի ֆինանսավորվել է 2.819.321.400 դրամ, ֆինանսավորումը կատարվել է 93.94%—ով։
Սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում իրականացվել է 22 ծրագիր, որն ընդգրկում է 40 օբյեկտ՝ 576.157.340 դրամ գումարով։
2019 թվականին մարզ է այցելել ավելի քան 120000 զբոսաշրջիկ, ինչը զգալիորեն նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը։ Իրականացվել են հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների տասը ծրագրեր՝ 78.972.76 դրամի չափով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրատվությամբ 155.542.4 դրամով եւ համայնքների՝ 25.943.5 դրամով համաֆինանսավորմամբ կառուցվել են փոքր ֆուտբոլի 10 խաղահրապարակներ։
«ՎիվաՍելի» եւ «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» միջոցներով 61 394.55 դրամի ֆինանսավորմամբ 4 համայնքում կատարվել են ջրագծերի հիմնանորոգման եւ փողոցային լուսավորության անցկացման աշխատանքներ։
Եղեգնաձորում վերաբացվել է ժողովրդական թատրոնը, որը տարվա ընթացքում Վայոց ձորի մարզում եւ ԼՂՀ—ում հանդես է եկել մի շարք ներկայացումներով։
2020 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում կիրականացվի 6 ներդրումային ծրագիր։ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 34 սուբվենցիոն ծրագիր։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում դրսեւորած աշխատասիրության, պատասխանատվության եւ ակտիվ գործունեության համար «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես տարվա «Լավագույն մարզպետ»։
Ա. Գրիգորյանն սպառիչ պատասխանեց լրատվամիջոցների եւ ՀԿ ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին։ Հարցերը վերաբերում էին, մասնավորապես, մարզում 2019 թ. իրականացված եւ 2020—ին իրականացվելիք ներդրումային եւ սուբվենցիոն ծրագրերին, Եղեգնաձորում կառուցվելիք հիվանդանոցի աշխատանքների ընթացքին, զբոսաշրջության զարգացման նպատակով դեպի մշակութային կոթողներ տանող ճանապարհների վերանորոգմանը, հանքարդյունաբերությանը, դպրոցահասակ երեխաների եւ մանկավարժների տեղափոխման ծախսի փոխհատուցման կարգին, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով բնակարանաշինության ծրագրերին, մարզում զինվորական հագուստի արտադրության կազմակերպման խնդիրներին, ՀԿ—ների հետ համագործակցության ակտիվացմանը, գյուղական ամբուլատորիաների զարգացման ծրագրերի մշակմանը, Արփա գետի վրա կառուցված ՀԷԿ-երի համար օգտագործվող ոռոգման ջրի քանակի սահմանափակմանը (գյուղատնտեսության ակտիվ գործունեության շրջանում), «Վարդաձոր» մարզային թերթի տպագրման խնդիրներին։
Առաջարկվեց համագործակցել սոցիալական 2՝ սոցիալ—հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոնի «Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոն» (ռիսկային գոտում հայտնված երեխաների համար) գործող եւ Հայկական կարմիր խաչի Եղեգնաձորի մասնաճյուղի «Խնամքի կենտրոն՝ արժանապատիվ ծերություն» գործարկվելիք ծրագրերով։
Ասուլիսի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը լրատվամիջոցների եւ ՀԿ—ների ներկայացուցիչների հետ ավելի ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

08-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO