Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԼՂՀ


Պետությունը կշարունակի աջակցել երիտասարդ ընտանիքներին

Գերխնդիրը մեկն է՝ նպաստել ծնելիության աճին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


ԱՀ կառավարության կայացած նիստում, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը, ի թիվս մի շարք հարցերի, կառավարությունը հավանության է արժանացել պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2020-2022 թթ. ծրագիրը եւ միջոցառումների ցանկը։
Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի հավաստմամբ, նախատեսվող ծրագրի նպատակն է՝ միջոցառումների շնորհիվ ապահովել ժողովրդագրական բացասական միտումների կանխումն ու իրավիճակի կայունացումը։ Վիճակագրական տվյալների համաձայն, Արցախի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2019 թ. դրությամբ կազմել է 148 հազար մարդ։ Նրա խոսքով, բնակչության թվաքանակի փոփոխությունները պայմանավորված են բնակչության աճի բաղադրիչների՝ ծնելիության, մահացության, ամուսնության, ամուսնալուծության եւ միգրացիայի ցուցանիշների փոփոխություններով։
«Հանրապետության ժողովրդագրական մարտահրավերներից մեկը միջպետական միգրացիան է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ի թիվս այլ պատճառների, միգրացիայի դրդապատճառներ են շարունակում մնալ աշխատանք փնտրողների մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատատեղերի բացակայությունը եւ ցածր աշխատավարձը։ Թերեւս, դա է պատճառը, որ վերջին տարիներին մեխանիկական հավելաճն ունի բացասական մնացորդ,–գտնում է Ս. Ավանեսյանը։–Գաղտնիք չէ, որ բնակչության կամ ժողովրդագրական ծերացումը բնակչության կառուցվածքում տարեց եւ ծեր բնակչության տեսակարար կշռի աճն է, ինչը երկարատեւ ժողովրդագրական փոփոխությունների, բնակչության վերարտադրության, ծնելիության, մահացության եւ դրանց հարաբերակցություններում տեղ գտած տեղաշարժերի, ինչպես նաեւ մասամբ՝ միգրացիայի հետեւանք է։ Այդ երեւույթը հետխորհրդային առաջին տարիներին զգալիորեն արագացել էր՝ պայմանավորված ծնելիության մակարդակի անկմամբ եւ վերարտադրողական բարձր պոտենցիալ ունեցող բնակչության էմիգրացիոն ակտիվությամբ»։
Հատկանշական է, որ արտաքին միգրացիոն հոսքերում ընդգրկված անձանց մեջ գերակշռում են աշխատանքային միգրանտները։ Ինչպես վերջին երկու տասնամյակում, այնպես էլ ներկայումս միգրացիոն հիմնական ուղղությունն Արցախի Հանրապետությունից ուղղված է դեպի Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն եւ այլ երկրներ։ Արտաքին միգրացիայի բացասական ազդեցությունը՝ վերարտադրողական տարիքի անձանց (մասնավորապես՝ տղամարդկանց) տեւական բացակայությունն է ընտանիքներից, ինչն ուղղակիորեն ազդում է հատկապես բնակչության վերարտադրողական վարքագծի վրա։
«Հաշվի առնելով վերջին տարիներին հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդագրական զարգացումների միտումները, սահմանվում է ծնունդների աճի ապահովում՝ հատկապես 3—րդ, 4—րդ եւ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նյութական խրախուսում։ Խնդիր է դրվում մանկամահացության դեպքերի նվազեցման, երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների նպատակային ներազդման միջոցով աստիճանաբար բարելավել բնակչության սեռատարիքային կառուցվածքը, կատարելագործել ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտը եւ մեղմել բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափությունը»,–տեղեկացնում է նախարարը։ Ընտանիքի ընդլայնված վերարտադրության ապահովման նպատակով, 2020—2022 թթ. կշարունակվի երեխայի ծննդյան նյութական խրախուսման տարբերակված մոտեցումը՝ 1—ին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պահպանելով 100 000 դրամ, 2—րդ երեխայինը՝ 200 000 դրամ, 3—րդ երեխայինը՝ 500 000 դրամ, 4—րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային, 18 տարին լրանալու դեպքում, տրամադրվում է չափահասության նպաստ՝ համապատասխանաբար 500 000 եւ 700 000 դրամ։ Հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար գնվում է բնակարան կամ բնակելի տուն կամ կառուցվում է։
Միտված քաղաքացիների բնակարանային պայմանների, սոցիալ—կենցաղային խնդիրների լուծմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 1—ին, 2—րդ եւ 3—րդ խմբի հաշմանդամներին, զոհված զինծառայողների զավակներին, բազմազավակ, միածնող ընտանիքներին, փախստականներին, պայմանագրային եւ սպայական կազմի զինծառայողներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում 2019 թ. պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 605 շահառուի։ Պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած, անհայտ կորած) զինծառայողների ընտանիքներին, Արցախի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1—ին խմբի հաշմանդամներին տրամադրվել են բնակարաններ կամ բնակելի տներ, վերանորոգվել են նրանց բնակարանները կամ բնակելի տները։
Աշխատանքի եւ սոցապահովության նախարարը եւս մի ուշագրավ փաստ արձանագրեց. հանրապետության գյուղական կամ քաղաքային (բացառությամբ՝ Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների) բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով տրամադրվում է մինչեւ 3 000 000 դրամի չափով անհատույց պետական ֆինանսական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում 2019 թ. անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 116 շահառուի։
Զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց օգտագործած էլեկտրաէներգիայի եւ բնական գազի դիմաց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 2 335 շահառուի, իսկ վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին պետական ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել 62 շահառուի։
Ստեփանակերտ

08-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO