Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԱՇԽԱՐՀ


Արաբական երկրները հասկանում են

Որ Իսրայելի հետ հարկավոր է նորմալ հարաբերություններ ունենալ

Վերջին օրերին իսրայելապաղեստինյան հարաբերություններում նոր զարգացումներ են տեղի ունեցել, մասնավորապես, Ջենինում բախումների հետեւանքով 1 պաղեստինցի է սպանվել։ Երուսաղեմում ահաբեկիչը մեքենայով մխրճվել է անցորդների մեջ, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել 12 զինվոր, մեկը՝ ծանր։ Իսրայելական օդուժն ավիահարվածներ է հասցրել Գազայում եւ Սիրիայում։ Այս զարգացումների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։
–Պարոն Գրիգորյան, այս իրադարձությունները ինչքանո՞վ են կապվում, այսպես կոչված, «Դարի գործարքի» հետ։
–«Դարի գործարքի» հետ կապվում է այնքանով, որ Պաղեստինում կան ուժեր, որոնք դրանից կարծես գոհ չեն եւ որոշակի ակտիվություն են դրսեւորում։ Խոսքը հատկապես այն երիտասարդների մասին է, ովքեր Իսրայելի հետ հարաբերությունները կտրականապես մերժել են ու հիմա էլ մերժում են։ Հետեւաբար, նման ձեւակերպումներն ու նման ձեւաչափով հանդիպումները՝ Իսրայել—ԱՄՆ հարաբերությունների ջերմացման ֆոնին, սրերով են ընդունվում նրանց կողմից։ Արդյունքում նման զարգացումներ են տեղի ունենում։ Պաղեստինի գործողություններին էլ Իսրայելը պատասխանում է հրթիռակոծություններով, հատկապես՝ Դամասկոսի շրջանում, որտեղից վտանգ է զգում։
–Ո՞ր ուժերից է գալիս այդ վտանգը։
–Հիմնականում «Հեզբոլլահն» է, որն այս շրջանում կայանատեղիներ ունի եւ սպառազինություն է կուտակում։ Դամասկոսով է անցնում նաեւ նրանց սպառազինության հիմնական ճանապարհը, որը գնում է Լիբանան։ Այս լարվածության ֆոնին դա եւս մեկ անգամ առիթ է դարձել, որ Իսրայելը հարվածներ հասցնի։ Ինչպես միշտ, դրանք ծառայել են իրենց նպատակին։ Թեեւ սիրիական կողմն ասում է, որ ՀՕՊ—ն աշխատել է, եւ որոշ հրթիռներ հաջողվել է որսալ, բայց հիմնականում իսրայելցիները մնում են չգերազանցված՝ հատկապես իրենց հարեւան երկրների հետ գործողություններում։
–Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի Պաղեստինի ղեկավարությունը։ Նա եւս դե՞մ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացին։
–Պաղեստինի հատկապես այս ղեկավարությունը դեմ է, եւ «Դարի գործարքի» մասին հայտարարությունից հետո Մահմուդ Աբասն ակտիվ շրջայց էր սկսել դեպի Արաբական երկրներ, հանդիպում էր այդ երկրների ղեկավարների հետ, բայց հետաքրքիրն այստեղ արաբական երկրների արձագանքն էր «Դարի գործարքին»։ Այն շատ պասիվ էր եւ նման չէր մյուս ժամանակներին, երբ նման խնդիր էր լինում արաբա–իսրայելական հարաբերություններում, արաբական երկրները սկսում էին միահամուռ քննադատել Իսրայելին եւ այլն, եւ այլն…
–Պաղեստինի ղեկավարությունն ակնկալում էր արաբական երկրների ավելի ակտիվ աջակցությո՞ւնը։
–Այո, ինչպես միշտ, բայց այս անգամ լատենտային իրավիճակ էր։ Մեսիջներ են գալիս, որ հանդիպումներ են ընթանում ԱՄՆ—ում։ ԱՄԷ—ի էմիրը ԱՄՆ—ում հանդիպում է իսրայելական կողմի հետ, եւ նման հանդիպումներ իսրայելական կողմի հետ վերջին շրջանում սկսել են ավելի շատ արաբական երկրներ իրականացնել։ Հիմնականում առանցքային երկրների մասին է խոսքը՝ Կատար, Սաուդյան Արաբիա եւ այլն։ Նրանք էլ են կարծես հասկանում, որ Իսրայելի հետ ամեն դեպքում պետք է նորմալ հարաբերություններ հաստատեն։ Այս փուլում շատ չեն խոսում, բացահայտ ի ցույց չեն դնում, բայց այդ հանդիպումները շարունակվում են։
–Իսկ գեոպոլիտիկ առումով ի՞նչ է փոխվել, որ արաբական երկրները մեղմացրել են իրենց դիրքորոշումը։
–Նախ՝ 20—րդ դարի ողջ իրողությունները, որ Իսրայելի դեմ պատերազմներում արաբական երկրները միշտ տանուլ են տվել, Իսրայելը միշտ հաղթող է դուրս եկել, այնուհետեւ Միացյալ Նահանգների վարքագիծն է փոխվել։ Թրամփը նոր շեշտադրումներ է անում, նոր իրողություններ է ստեղծում՝ ճանաչելով Երուսաղեմը, ճանաչելով Գոլանի բարձունքները, ինչը նախկինում չկար։ Այսինքն, արաբական երկրներն էլ են հասկանում, որ համար մեկ տերությունը փոխել է իր մոտեցումներն ու ավելի շատ հարում է Իսրայելի կողմը, իսկ տարածաշրջանում իրենց հիմնական դաշնակիցը եղել է ԱՄՆ—ն։ Դա վտանգավոր է այնքանով, որ իրենք կարող են վտանգել իրենց հարաբերությունները կամ ընդհանրապես կորցնել իրենց դաշնակցին։ Իհարկե, այս տրամադրվածությունը վաղուց կար, հատկապես Եգիպտոսի՝ Իսրայելի պետությունը ճանաչելուց հետո, որին 1994 թ. միացավ Հորդանանը։ Եգիպտոսը միշտ էլ արաբական աշխարհում լոկոմոտիվի դեր է կատարել եւ հանկարծ նա լավացնում է հարաբերությունները Իսրայելի հետ։ Սա մեսիջ էր, որ մյուս արաբական երկրներն էլ, ինչքան էլ թշնամաբար տրամադրված լինեին Իսրայելի նկատմամբ, մի բան փոխեին իրենց վերաբերմունքի մեջ։ Հիմա, կարծես թե, այս փոփոխությունը լրացուցիչ սնուցում է ստանում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

08-02-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO