Հայաստանի ազգային հերոս
«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»
Մոնթե Մելքոնյան (Ավո)–ղարաբաղյան պատերազմի հերոս։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ դատի եւ արցախյան ազատամարտի նվիրյալ։ Ազգային հերոսի կոչումը նրան շնորհվել է հետմահու՝ 1996 թ. սեպտեմբերի 20–ին։ Մոնթեն ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված եւ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1973 թ., որպես առաջավոր աշակերտի, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում։ Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարեւելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում։ 1978 թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինը՝ բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում։ Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»՝ նպատակ ունենալով համախմբել այնտեղ սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարելու ազգային նշանակության խնդիրների լուծման համար։ Տիրապետել է 7 լեզվի։ Գրել է ուսումնասիրություններ ազգային—ազատագրական պայքարի մասին։ 1980 թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ)։ Այդ եւ հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ—ի ռազմական կայանում։ Ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ՝ հետագայում դարձել է ՀԱՀԳԲ—ի գլխավոր մարզողներից մեկը։ Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով եւ Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981 թ. նոյեմբերի 11—ին ձերբակալվել է Օրլիի օդանավակայանում եւ մեկ ամիս հետո ազատ արձակվել։ Սակայն 1981 թ. վերջից ապրել է ընդհատակում։ 1983 թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ—հեղափոխական շարժում» կազմակերպությունը։ Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989 թ. փետրվարից մինչեւ 1990 թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ՝ կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա՝ Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում։ 1990 թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան։ Մինչեւ 1991 թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է «Հայաստանը եւ իր հարեւանները» ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքները մնացել են անավարտ՝ Շահումյանում եւ Արցախում լարված իրավիճակի եւ զինված ընդհարումների պատճառով։ 1991 թ. սեպտեմբերի 12—ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրեւ թարգմանիչ՝ Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս՝ Շահումյանի շրջան։ Մ. Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջեւանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի (Ակնա) ազատագրական ռազմական գործողությունները։ Զոհվել է 12. 06. 1993 թ. Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման եւ մեր հայրենիքի վերատիրման համար։ Մոնթեն բացառիկ հայի կերպար է մեր պատմության համար։ Նրա մասին մեզ հասած հայրենասիրական պատմություններն ուղղակի թվում են անհավանական։ Մոնթեի մեջ կարող ենք ամփոփել հայ ընտանիքի ու իսկական հայի կերպարը։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
08-02-2020
|

փակել >>
|