Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Վերացել է այն գիտակցությունը, թե պետական պաշտոնը թալանի միջոց է»

«ՀՀ»-ի հյուրն է ԵՊՄՀ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը

–Պարոն Խուդոյան, մեր իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ։ Եվ անառարկելիորեն առկա է քաղաքական կամքը։ Բայց կրկին պաշտոնյաները, նաեւ՝ բարձրաստիճան պաշտոնյաները, կաշառք են վերցնում։ Ինչպե՞ս դա բացատրել։
–Իշխանության կամքը կարեւոր է, շա՛տ կարեւոր է, խոսք չկա։ Բայց կա նաեւ մեկ այլ բան. տարիներով, տասնամյակներով մարդիկ զարտուղի ճանապահներով եկամուտ են ստացել, կաշառքով են ապրել, կաշառքն է եղել նրանց հարստանալու հիմնական միջոցը։ Եվ հիմա էլ, բնականաբար, հնարավորության դեպքում նույն քայլին են դիմում։ Եվ այս պարագայում աշխատավարձի չափն էլ կարեւոր չէ։ Որքան ուզում է բարձր աշխատավարձ ստանան, եթե կաշառքի հնարավորություն եղավ, կվերցնեն։ Ասելս այն է, որ միայն վերեւի կամքը բավարար չէ, շատ կարեւոր է նախատեսվող պատիժը նման երեւույթների դեմ։
–Բայց կարծես ներկայում մեզ մոտ պատիժը, այսպես ասած, «վատը» չէ. խաղաքարտին է դրվում մարդկանց կարիերան, նաեւ զրկվում են ազատությունից, ի վերջո։ Եվ այդքանը նրանց չի կաշկանդում։
–Սակայն առկա է մեկ այլ խնդիր եւս. ասենք՝ բռնեցին մարդուն կաշառակերության մեջ, իսկ թե հետո ի՞նչ է լինում նրա հետ, մենք չենք տեղեկանում սովորաբար։ Կամ, գուցե այսպես ասեմ՝ դեռեւս էլի՛ տեղյակ չենք լինում։ Այդ մարդուն ազատազրկո՞ւմ են կամ գուցե բա՞ց են թողնում։ Այդ մասին չգիտենք։ Մինչդեռ դա պրոցես է, երբ կամաց—կամաց մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվում է այն միտքը, որ կաշառակերը պատժվում է, որ կրում է արդարացիորեն իրեն հասանելիք պատիժը։ Բայց, այնուամենայնիվ, այժմ առկա է կարեւոր մի փոփոխություն՝ վերացել է այն գիտակցությունը, թե պետական պաշտոնը թալանի միջոց է։ Այ, սա՛ է ամենակարեւորը, որ տեղի է ունեցել մեր կյանքում։
–Բայց այս դեպքում ինչպե՞ս բացատրել առկա երեւույթները։ Հենց վերցնենք ամենաթարմ՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վ. Վերմիշյանի օրինակը, որ ձերբակալվեց կաշառք ստանալու համար։ Իր ասելով՝ նա մեծ նախագծեր է իրականացրել ժամանակին։ Ի՞նչ է՝ նրա աչքը պետք է լիներ այդ հինգ հազար դոլարի՞ն, երբ այդքան բան էր դնելու խաղաքարտին։ Հոգեբանական ի՞նչ վիճակի հետ գործ ունենք տվյալ դեպքում։
–Նախ նկատենք, որ նա գործել է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանը կաշառակերության ամենադասական երկրներից է։ Այնտեղ կաշառակերության ավանդույթը շատ ավելի հզոր է, քան մեզ մոտ։ Անշուշտ, այժմ մեր բարձրաստիճան պաշտոնյաների աչքը կաշառքին չպետք է լինի։ Սակայն հենց կաշառքի հնարավորություն եղավ, արդյոք չե՞ն գայթակղվի։ Բանը հենց սա է։
–Ես էլ դա եմ ասում՝ թող Վերմիշյանը մնար ու շարունակեր գործել բիզնես դաշտում. ինչո՞ւ մտնել պետական ոլորտ, երբ այսպիսի պայքար է գնում կոռուպցիայի դեմ։ Նշանակում է նրանք չե՞ն հավատում այն արժեքներին, որ որդեգրել ու պարբերաբար դրանց մասին խոսում է ներկա իշխանությունը։
–Պարզապես մտածում են, որը ինչպես նախկինում էր՝ կբռնվեն, փող կտան ու կազատվեն։ Ի դեպ, կարծես այսօր էլ են ազատվում. մարդկանց գիտենք, որ նախկին իշխանությունների ժամանակ կաշառք են վերցրել, բռնվել են, բայց հիմա ներկա իշխանությունների օրոք դրսում են ու ազատ ման են գալիս։ Այսինքն՝ եթե մարդը գիտի, որ պատժից խուսափելու հնարավորություններ կան, ապա կշարունակի նույնն անել։ Իսկ այդ հնարավորությունները տալիս են մեր ոստիկանությունը, դատարանները։ Կարծեմ հարկ չկա ասելու, թե մեր դատարանների իրագործած արդարադատության որակն ինչպիսի ընկալում ունի ժողովրդի մոտ։ Կամ եթե դատավորը ապօրինի որոշում է ընդունում, ընդամենը վարչական վարույթ են կիրառում նրա նկատմամբ։ Այդպես ո՞նց կլինի։
–Իսկ միայն պատժի միջոցով այս հարցը կլուծվի՞, թե՞ ինչ որ բան պետք է փոխել մեր մեջ, մեր հոգեբանության մեջ, մեր ընկալումների դաշտում։
–Պատիժը շատ կարեւոր է, խիստ պատիժը, դաժան պատիժը սթափեցնում է մարդկանց։ Օրինակ, Չինաստանում մարդկանց գլխատում են կաշառքի համար։ Կամ տարբերակ է՝ ինչո՞ւ կաշառք տվողին չասել՝ ազատվում ես դու պատժից, բայց արի ու ասա, որ այսինչ մարդուն կաշառք ես տվել։
–Դե, մեր երկրում նման մարդկանց «գործ տվող» են ասում։
–Այո, դա հենց գողական մտածողությունն է, որ առկա է մեզանում։ Եվ մի բանի էլ ուշադրություն դարձրեք՝ նման բան ասում են նախկին իշխանությունները, այսինքն՝ հանցագործության մեջ խրված մարդիկ։ Մինչդեռ այլ երկրներում, օրինակ, զարգացած երկրներում մարդիկ մտածում են, որ իրենց այդ դիրքորոշումով օգուտ են տալիս սեփական երկրին։ Սեփական երկրի արժանապատիվ քաղաքացիներ են ըստ էության։
–Այսինքն՝ մինչեւ ներքեւից չգա, հասարակությունը չընկալի դրա անհրաժեշտությունը եւ համապատասխան պահանջ չներկայացնի, միայն վերեւի հրամաններով ու միջամտություններով թերի կմնա գործը։
—Վերեւինը շատ կարեւոր է, որովհետեւ մարդիկ վերեւից են օրինակ վերցնում։ Անհրաժեշտ են մի քանի ցցուն դեպքեր, որոնց իրավաչափորեն արձագանքում է իշխանությունը, անհրաժեշտ են մի քանի խիստ, բայց արդարացի պատիժներ, որոնց ականատեսը լինում է ժողովուրդը։ Ա՛յ, նման բաները կազդեն մարդկանց հուզական աշխարհի վրա, ու դա կտա իր դրական պտուղը։ Ինչ վերաբերում է ձեր ասած ներքեւին, ապա ժամանակ է պետք, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն տեղի ունենա։ Ոչինչ միանգամից չի լինում, առավել եւս՝ նման կարեւոր տրանսֆորմացիաները։ Մի բան էլ ասեմ՝ անխոս այսօր պաշտոնն այն նշանակությունը չունի, ինչ ուներ նախկինում։ Եթե հիշում եք, նախկինում մարդիկ կարող էին իրենց ունեցած—չունեցածը ծախել ու հետագայում, կաշառք վերցնելու հույսով, տեղավորվել պետական պաշտոնի։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

08-02-2020





29-02-2020
Ճիշտը «յոթը չափել, մեկ կտրել» սկզբունքն է
Փորձի փոխանակում պետություն-մասնավոր գործընկերության ոլորտում

ԱԺ տնտեսական հարցերի ...


29-02-2020
Մտորումներ Հայկական հարցի մասին
Սեւրի պայմանագիրը վաղ թե ուշ նորից կդրվի սեղանին



29-02-2020
Համարձակություն
Ներանձնականի, ստեղծագործականի եւ հասարակական գիտակցության սահմանները

Ի՞նչ բան ...


29-02-2020
Մարդ-հանրագիտարանը
Հայոց պատմության անզուգական գիտակն ու նվիրյալը

Հնաբնակ շատ ...


29-02-2020
Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն...
Համազգային առաջարկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Աստվածաշնչում կա ...


29-02-2020
«Իշխանությունները որոշեցին հանրաքվեի գնալ
Եվ խնդրի ողջ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին»

Ապրիլի ...


29-02-2020
Շաքարավազի շուկան ինչպես որ է
Երբ ստանդարտներին համապատասխանությունը կամավոր բնույթ է կրում

Տնտեսական ...



29-02-2020
«Ոչ»-ը, լինելով հանձնաժողովներում, կարձանագրի
Որ ՀՀ-ում տեղի է ունեցել բացարձակ ազատ եւ ...

29-02-2020
Ռուս գեներալը կարծում էր՝ Անդրանիկի զորությունը կոնյակի մեջ է
Զավեշտալի պատմություններ զորավարի ...

29-02-2020
Թուրքիան այնպես է աղմկում, կարծես Սիրիան է ներխուժել իր երկիր
Աստանայի գործընթացի անդամ երկրների ...

29-02-2020
Հռոմը ծափահարում է Մխիթարյանին
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO