Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ինչպես տարբերել համագործակցությունն ազդեցությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նախորդ տարի օգոստոսին Արցախում հնչեցրած 6 կոնսենսուսային կետերը, որոնք, ըստ նրա, պետք է համազգային միասնականությունն ապահովելու անկյունաքարերը դառնան։
Հրապարակած երրորդ թեզով վարչապետն ուղղակի ու անուղղակի պատասխանում է այն շահարկումներին, թե Հայաստանի իշխանությունները կրում են արտաքին ազդեցություն։
«Կոնսենսուս 3. Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան եւ կարժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը»,— ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ներքաղաքական հռետորաբանության մեջ ընդդիմադիր որոշ ուժեր առիթը բաց չեն թողնում հետհեղափոխական իշխանությանը կապելու արտաքին ուժերի, տարատեսակ ֆինանսական հիմնադրամների հետ՝ փորձելով վարկաբեկել Նիկել Փաշինյանի կառավարությանն ու, ընդհանրապես, նոր իշխանություններին։ Վարչապետն իր այս հայտարարությամբ հակազդում է այդ քննադատություններին՝ ուղղակիորեն ասելով, որ ինքը եւ իր կառավարությունը չեն հանդուրժելու որեւէ արտաքին միջամտություն։
Բայց այս թեզում համոզվելու համար առավել կարեւոր է ոչ այնքան վերոնշյալ ուղղակի հայտարարությունը, որքան վարչապետի վարած քաղաքականությունը։ Մասնավորապես, Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական նորանոր կապերի հաստատման, ներդրումների ներգրավմանն ուղղված ցանկացած իրական քայլ նպաստում են Հայաստանի ու Արցախի՝ արտաքին ազդեցություններից հնարավորինս զերծ մնալուն։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Արցախի ակտիվացումը եւս տանում է արտաքին խաղացողների ազդեցության որոշակի թուլացման։ Բանակի վերազինումն ու նոր, հզոր զինատեսակներով զինուժի ապահովումը եւս իրենց հերթին տանում են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության մակարդակի բարձրացման։
Ուստի, ընդդիմադիր տարբեր թեւերի հարող գործիչների քննադատական հայտարարություններն ունեն առավելապես քարոզչական նշանակություն ու մանիպուլյատիվ մոտիվներ։ Երբ արտասահմանյան լրատվամիջոցները դրականորեն են արտահայտվում նոր կառավարության մասին, դա արդեն իսկ նշանակում է, որ նաեւ իրենց շահերից են բխում Հայաստանում ժողովրդավարության զարգացումը, հեղափոխական արժեքների տարածումն ու կոռուպցիայի հաղթահարումը, բայց ոչ բնավ այն, որ Հայաստանի իշխանությունները կրում են արտաքին ազդեցություններ։ Այսինքն, չի կարելի շփոթել շահերի որոշակի համընկնումը ուղղակի քաղաքական ազդեցության հետ։ Եվ հենց այս դրվագում է ընդդիմադիր ուժերի մանիպուլյացիաների մեխը։

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

08-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO