Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հորդանանի թագավորը կժամանի Հայաստան

«Նման հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10—ին առաջին անգամ երկօրյա այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալա Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմին։ Նախագահի նստավայրում կկայանա դիմավորման արարողությունը, իսկ այնուհետեւ՝ Սարգսյան—Աբդալա Երկրորդ հանդիպումը։ Նրանք ելույթ կունենան «Կրոն եւ հանդուրժողականություն» թեմայով։
Հորդանանի թագավորը կհանդիպի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալվի Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին։
Աբդալա Երկրորդը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Նախագահականի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Աբդալա Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41—րդ սերնդից, գահ է բարձրացել 1999 թ. փետրվարի 7—ին։
ՀՀ նախագահը եւ Հորդանանի թագավորը հանդիպել են 2019 թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ ՀՀ նախագահը Հորդանանի թագավորին հրավիրել էր այցելել Հայաստան, եւ այս այցը հենց այդ հրավերի արդյունքն է։
Նշենք, որ հունվարի 29—ին Հորդանանի Հաշիմյան թագավորության արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Հորդանանյան պատվիրակության նպատակը թագավորի այցի նախապատրաստումն էր։
Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ երկու երկրներն ունեն մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ, որի իրացման հնարավորությունները կողմերի երկխոսության օրակարգում են։ Նա նաեւ առաջարկել էր քննարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը՝ որպես երկու երկրներում դինամիկ զարգացող ուղղություն։ Խոսվել էր նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման մասին՝ հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա։
Տարեկ Համուրին շեշտել էր, որ Հայաստանն իրենց «սրտին մոտ, բարեկամ երկիր» է, բայց, անկախ դրանից, «նման հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է»։ Հորդանանի նախարարն անդրադարձել էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացման ներուժին՝ ընդգծելով, որ այս առումով երկու երկրների տնտեսությունները եւս ունեն ընդհանրություններ, ուստի նաեւ՝ համագործակցության հնարավորություններ։
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու նախարարություններում ձեւավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Ավելացնենք, որ երեք տարի առաջ նույն օրը՝ հունվարի 29—ին, ՀՀ նախագահն ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, Նորին արքայական մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան էր ժամանել Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ—ի ու արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»։
Նշենք, որ օրեր առաջ՝ հունվարի 30—ին, Աբդալա Երկրորդը նշել է իր 58—ամյակը։ Նա արքա Հուսեյն Իբն Տալալայի որդին է, մարդու, ով երկիրը ղեկավարել է մոտ կես դար, ապահովել պետության խաղաղ ու կայուն գոյությունը եւ սիրելի եղել իր հպատակների համար։ Աբդալան իր լեգենդար հոր արժանի որդին է, չորս երեխայի օրինակելի հայր, մեր ժամանակների ամենագեղեցիկ թագուհիներից մեկը՝ Ռանիայի ամուսինը։
Նրա 19—ամյա դուստրը՝ արքայադուստր Սալման նշանակալից հետք է թողել իր երկրի պատմության մեջ։ Առաջին աղջիկն է Հորդանանում, ով անցել է զինված ուժերում անշարժ թեւով թռչող ապարատի օդաչուների նախապատրաստական ծրագիրը։ Օրերս Ամմանում գտնվող «Al Husseiniya» պալատում կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողությունը. թեւերի տեսքով մեդալը Սալման ստացել է անձամբ հոր ձեռքից։
Արքայադստեր մայրը՝ թագուհի Ռանիան, Հորդանանի զինված ուժերի պատվավոր գնդապետի կոչում ունի, ինչպես նաեւ զինվորականներին ու նրանց ընտանիքներին օգնող միության ղեկավարն է։ Տարբեր հարցազրույցներում նա ասել է, որ հնարավորն անելու է, որպեսզի իր երեխաները իմանան, թե ինչպիսին է իրական կյանքը։ Պաշտոնական արարողություններից ազատ ժամանակ Ռանիան ժամանակն իր ընտանիքի հետ անցկացնում է սովորական մարդկանց պես. արքայադուստրեր Սալմայի ու Իմանի հետ թխվածքաբլիթ է թխում, խաղում կրտսեր որդու՝ Հաշիմի հետ եւ օգնում ամուսնուն խորոված անելու գործում։

08-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO