Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բնապահպանական խնդրի լուծումը՝ տնտեսության ճյուղերի զարգացման խթան

Ոլորտում  մշակույթի զարգացման հրամայականը

Հունվարի 23-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ, 2022-ից Հայաստանում արգելվելու է մինչեւ 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների ու պարկերի գործածությունը։ Հասարակությունը սպասում էր այս քայլին, քանի որ այն առաջնային լուծում պահանջող ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական խնդիր է։ Կառավարությունը նախատեսել էր արգելքի ժամկետներն ավելի շուտ սահմանել, սակայն այն հետաձգվեց պոլիէթիլենային տոպրակների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների առաջարկով, որպեսզի վերջիններս կարողանան իրենց մոտ առկա հումքը սպառել եւ արտադրությունները վերապրոֆիլավորել էկոլոգիապես մաքուր հումքի ու արտադրանքի ուղղությամբ։ Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, արձանագրենք, որ Հայաստանում տարեկան արտադրվում է 12000 տոննա պոլիէթիլենային փաթեթ։
Շրջակա միջավայրը պլաստիկի աղտոտումից զերծ պահելը դարձել է համամարդկային հիմնահարց, եւ Հայաստանը չէր կարող բացառություն լինել։ Պլաստիկը քայքայվում է 200—400 տարվա ընթացքում եւ լրջագույն էկոլոգիական վնաս է հասցնում բնությանը, մարդու ու կենդանիների առողջությանը՝ մտնելով սննդի շղթա։ Սահմանված չափանիշներով չկառավարվող աղբավայրերի եւ քաղաքացիների՝ բնության նկատմամբ ոչ հոգատար վարքագծի հետեւանքով մեր գեղատեսիլ վայրերի աղտոտումը լուրջ խնդիր է դարձել զարգացման մեծ ներուժ ունեցող զբոսաշրջության համար։ Օտարերկրյա այցելուները, կիսվելով իրենց տպավորություններով, հարուստ մշակութային ժառանգության եւ բնության կողքին հիշատակում են նաեւ պլաստիկով ու պոլիէթիլենային տոպրակներով աղտոտված շրջակա միջավայրը։
Հիմնահարցը ունի երկու պատճառ՝ հասարակության մոտ բնապահպանական մշակույթի բացակայություն եւ աղբի ոչ ճիշտ կառավարում։ Ինչպիսի կատարյալ օրենսդրական կարգավորումներ եւ միջոցառումներ էլ իրականացնի կառավարությունը՝ արդյունքները բավարար չեն լինի, քանի դեռ բնակչության մոտ չի ձեւավորվել շրջակա միջավայրը պահպանելու ու սեփական տան պես պահելու մշակույթը։ Դատելով երկրի էկոլոգիական վիճակից՝ կարելի է միանշանակ պնդել, որ այն մեր հասարակության մոտ ցածր մակարդակի վրա է։ Հայաստանով հոսում է մոտ 9 հազար մեծ եւ փոքր գետ։ Ըստ շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնի դիտարկումների, ջուրը բոլոր գետերի ակունքներում պիտանի է խմելու համար եւ առաջին դասի մաքրության է, բայց հոսանքների միջնամասում, հատկապես բնակավայրերից հետո դրանց որակը հասնում է աղտոտվածության ամենաբարձր՝ 4—րդ, 5—րդ դասերի։ Գետերի ու առուների մոտ ապրող մեր բնակչության ճնշող մեծամասնությունը, ցավոք, դրանք որպես աղբատարեր է դիտարկում՝ չգիտակցելով արարքի հետեւանքները իր եւ գալիք սերունդների համար։ Անբարեխիղճ տնտեսավարողները նույնպես շրջակա միջավայրն աղտոտողներից են։
Նույն վիճակն է նաեւ ջրային ավազաններից դուրս։ Այսօր քաղաքացու համար մեծ հաջողություն է ակտիվ հանգիստը կազմակերպելու համար բնության մաքուր անկյուն գտնելը։ Մարդու համար հասանելի գրեթե բոլոր վայրերն աղտոտված են։ Պետության, հասարակական կազմակերպությունների եւ անհատների նախաձեռնությամբ տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպվող մաքրման աշխատանքները չեն կարող լուծել խնդիրը։ Պետությունը ձեռնարկում է քայլեր խնդրի կարգավորման ուղղությամբ, որի շրջանակներում է նաեւ տոպրակների օգտագործման արգելքի վերջին որոշումը, սակայն միայն պետական լծակները բավարար չեն ակնկալվող արդյունքի հասնելու համար։
Հիմնահարցի լուծմանը մեծապես կնպաստի հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձեւավորումը։ Այն պետք է արվի մանկահասակ տարիքից եւ առաջին հերթին ընտանիքներում՝ քաղաքացու մոտ սերմանելով այն գիտակցումը, որ իր տան պատուհանից դուրս գտնվողը նույնպես իր սեփականությունն է եւ այն պետք է պահպանել նույն հոգատարությամբ։ Բնության աղտոտման դեմ իրականացվող իրավական—վարչական լծակներն արդյունքներ չեն տա հասարակության մոտ այս գիտակցության չձեւավորման դեպքում։ 2018 թ. շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը հաստատեց էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությունը։ Փաստաթղթով նախանշվում էին ոչ միան դպրոցական ֆորմալ կրթության զարգացման ուղիները, այլեւ առաջին հերթին ոչ ֆորմալ բնապահպանական կրթության զարգացման մեխանիզմները, որ պետք է խթանվի դպրոցից դուրս՝ ընտանիքներում։
Աղտոտման կանխարգելման մյուս ուղին կենցաղային կոշտ թափոնների ճիշտ կառավարումն է։ Հայաստանում առկա մոտ 2 հազար աղբավայրերը չեն համապատասխանում օրենքով սահմանված չափանիշներին։ Համապատասխան պահանջներով շահագործելուց զատ առաջնային լուծում է պահանջում աղբի տեսակավորման մեխանիզմների մշակումը։ Այն բազմաթիվ փոքր ծրագրերով այսօր էլ իրականացվում է Հայաստանում, որոնց ծավալները չեն կարող էականորեն ազդել հիմնահարցի լուծման գործընթացի վրա։ Մյուս կողմից՝ աղբի տեսակավորման միասնական համակարգի ներդրման համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։ Լուծումներից մեկը կարող է լինել բազմաբնակարան շենքերում առկա աղբատարերը պլաստիկի ու ապակու համար նախատեսված առանձին ուղինեով համալրումը։ Լուծում է նաեւ բնակելի շենքերի մոտ աղբի սորտավորման տարաների տեղադրումը՝ փակելով բազմաբնակարան շենքերի ընդհանուր աղբատարերը։ Միջազգային ընդունված պրակտիկա է նաեւ տեսակավորման համապատասխան ենթակառուցվածքներով հագեցած աղբավայրերի շահագործումը։ Շրջակա միջավայրի նախարարությունը 2018 թ. առաջին անգամ Արարատ քաղաքում կառուցել է նման աղբավայրի փորձնական մոդելը։ Նման աղբավայրերի թվի ավելացումը ենթադրում է նաեւ վերամշակող արտադրության զարգացում։
Վերեւում շարադրվածից հետեւում է, որ բնապահպանական խնդրի այս լուծումը իր հետ բերում է տնտեսության որոշ ճյուղերի զարգացման։ Միանշանակ է, որ 21—րդ դարում պլաստիկի, առավել եւս կոշտ կենցաղային աղբի խնդրի լուծումն այլեւս հրամայական է, իսկ բնապահպանական մշակույթ կրող սերունդ ունենալը՝ պատմական մեծ բնօրրանից մեզ բաժին հասած այս փոքր հատվածի հարուստ բնաշխարհի հարատեւության երաշխիք։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

08-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO