Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ անդամակցությամբ փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջացել

Որոշ դեպքերում պահանջները մեզ մոտ ավելի խիստ են

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը՝ բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ պե՞տք է արվեն կապված միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման եւ արտահանման լիցենզավորման հետ։ Եթե այո, ապա ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։
Հարցն ուղղեցինք միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանին։
Նա պարզաբանեց, որ փոփոխությունների մասին խոսք չկա։ Այն պատճառով, որ մեր ու ԵԱՏՄ պահանջները (ոլորտային) համընկնու՞մ են։ «Որոշ դեպքերում մեզ մոտ ավելի խիստ է։ Որովհետեւ մեր ոլորտային օրենսդրական դաշտը հիմնված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտների վրա»,— ասաց Խ. Խաչիկյանը։
Մի փոքր մանրամասնենք։ Միջուկային նյութերի ներմուծման եւ արտահանման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2005 թ. մարտի 4—ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու մասին» որոշմամբ։ Իսկ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման եւ արտահանման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության 2004 թ. դեկտեմբերի 9—ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի եւ հայտի ձեւերը հաստատելու մասին» որոշմամբ։ Այս որոշումները մշակվել են ի կատարումն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ՀՀ միջազգային պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան։ Եվ ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով փոփոխությունների ենթակա կարգավորումների անհրաժեշտություն չի առաջացել։
Փակագծերն էլ ավելի բացելու համար պետք է խոսենք կոմիտեի միջազգային գործունեությունից։ Անվտանգության բարձրացման, միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման ու միջուկային նյութերի անօրինական փոխադրումը կանխելու նպատակով մեր կարգավորող մարմինը համագործակցում է միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների կարգավորող մարմինների հետ։
Օրինակ, ԱԷՄԳ—ի եւ INSC—ի տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում, ինչպեսեւ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում կոմիտեն համագործակցում է հետեւյալ կառույցների հետ (թվարկումն անհրաժեշտ է). ԱՄՆ—ի միջուկային կարգավորող հանձնաժողովի, Բելգիայի միջուկային անվտանգության վերահսկողության տեսչության եւ լիցենզավորող մարմնի, Բուլղարիայի միջուկային կարգավորող մարմնի, Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարության միջուկային եւ ճառագայթային անվտանգության վարչության, Գերմանիայի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության ինստիտուտի, Հունգարիայի միջուկային կարգավորող մարմնի, Շվեյցարիայի միջուկային անվտանգության տեսչության, Միացյալ Թագավորության առեւտրի եւ արդյունաբերության նախարարության, Ուկրաինայի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության պետական գիտատեխնիկական կենտրոնի, Ուկրաինայի միջուկային անվտանգության կարգավորման տեսչության, Չեխիայի միջուկային կարգավորող մարմնի, Սլովակիայի միջուկային կարգավորող մարմնի, Ռեժի միջուկային հետազոտությունների ինստիտուտի, Ռուսաստանի դաշնային բնապահպանական, արդյունաբերական ու միջուկային վերահսկողության ծառայության, Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության, Ֆրանսիայի միջուկային տեղակայանքների անվտանգության ընկերության եւ Ֆինլանդիայի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության մարմնի։
ԱՄՆ—ի միջուկային կարգավորող հանձնաժողովի հետ, օրինակ, դեռ 1997 թ. սեպտեմբերի 30—ին է ստորագրվել համաձայնագիր՝ այս հանձնաժողովի եւ մեր կոմիտեի՝ միջուկային անվտանգության հարցերում տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության վերաբերյալ։ Նշված համաձայնագրի շրջանակներում կոմիտեն ստացել է աջակցություն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի տարբեր ուղղություններում (ԱԷԿ—ի աշխատած վառելիքի չոր պահեստարանի լիցենզավորում, ԱԷԿ—ի անվտանգության հավանակային վերլուծություն (I մակարդակ), ժամանակակից սարքերի եւ սարքավորումների տրամադրում, միջուկային նյութի հաշվառում եւ վերահսկողություն եւ այլն)։
Ինչ վերաբերում է ԱԷՄԳ—ի հետ տեխնիկական համագործակցությանը, ապա ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ԱԷՄԳ—ի ազգային 6 եւ տարածաշրջանային 23 ծրագրերի ազգային համակարգողն է։ ԱԷՄԳ—ի տեխնիկական համագործակցության ծրագրերում ներգրավված կազմակերպություններն ու մարմինները տեխնիկական ու փորձագիտական աջակցություն են ստանում միջուկային տեղակայանքների անվտանգության բարձրացման, ճառագայթային բժշկության, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման, վթարային պլանավորման ու պատրաստվածության, միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության բնագավառներում։ ԱԷՄԳ—ի տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, գիտական այցեր՝ փորձի, գիտելիքների եւ հմտությունների փոխանակման նպատակով։
Բացի այդ՝ «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ—ի եւ ԱԷՄԳ—ի միջեւ կնքված համաձայնագրին եւ լրացուցիչ արձանագրությանը, ինչպեսեւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան կոմիտեն ԱԷՄԳ—ի տեսուչների հետ համատեղ միջուկային նյութերի երաշխիքների պահպանման տեսչական ստուգումներ է իրականացնում։
INSC—ի տեխնիկական ծրագրերի շրջանակներում համագործակցության մասով. կոմիտեն համագործակցում է Եվրոպական հանձնաժողովի հետ միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության (Nuclear Safety Co—operation Instrument — NSCI)՝ նախկինում TACIS ծրագրի շրջանակներում։ Այն ուղղված է Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացմանն ու միջուկային անվտանգության բարձրացմանը։ INSC ծրագրի շրջանակներում կոմիտեն ստացել է աջակցություն միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման, ՀԱԷԿ—ում իրականացվող մոդիֆիկացիաների լիցենզավորման, անվտանգության վերլուծության եւ գնահատման ու փորձագիտական գնահատման ուղղություններով։

08-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO