Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Քննարկում նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ

Ի՞նչ փոփոխություններ կլինեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 10-ին տեղի կունենա «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկում։
Հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային քննարկման նպատակն է առավել համապարփակ դիտարկել ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծումներ տալ օրենքի շրջանակում։ Նշենք, որ հունվարի 24—ի լիագումար նիստում օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 110 կողմ ձայնով։ Նախագծով որպես պետական քաղաքականության սկզբունք են հռչակվում նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը՝ երաշխավորելով յուրաքանչյուր երեխայի կրթության ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման եւ ամրապնդման իրավունքը։
Պատգամավորի խոսքով, նախագիծը շատ արագ էր անցել առաջին ընթերցում, եւ ԿԳՄՍ նախարարի հետ պայմանավորվածություն ունեն, որ մինչեւ երկրորդ ընթերցում օրենքի մեջ կկատարեն որոշակի փոփոխություններ։ Աշխատանքային քննարկմանը մասնակցելու են Երեւանից եւ բոլոր մարզերից հրավիրված շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները թե պետական, թե մասնավոր հատվածից՝ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների եւ մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ, դաստիարակներ, դայակներ եւ տնօրեններ։ «Ներկայումս մտահոգությունները կապված են հիմնականում մասնավոր մանկապարտեզների լիցենզիաների, արտադպրոցական զբաղվածության կենտրոնների եւ մարզերի նախադպրոցական հաստատությունների հետ։ Քննարկման ընթացքում լսելու ենք բոլոր կողմերին, որպեսզի հասկանանք, թե էլ ինչ խնդիրներ կան, որոնց տեղյակ չենք, եւ դրանք կարող են անտեսվել եւ լուծում չստանալ օրենքի ընդունումից հետո»,–ասաց զրուցակիցս՝ վստահեցնելով, որ անհրաժեշտ փոփոխությունները ներառելուց եւ լրամշակելուց հետո միայն նախագիծը կներկայացվի երկրորդ ընթերցման։ Փետրվարի լիագումար նիստերի օրակարգում այն չի ընդգրկվելու եւ ամենայն հավանականությամբ կքննարկվի մարտ ամսին։
Նշենք, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերը կավելանան։ Մյուս կողմից, սակայն, նախագծի հեղինակները գտնում են, որ օրենքի ընդունմամբ հնարավոր կդառնա երկրում կրթության կազմակերպման եւ իրականացման մեխանիզմների արդիականացումը՝ հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները։

08-02-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO