Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԱՅԼՔ...


Եվ որոշումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Բնապահպանական իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար կնախատեսվի իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն։ Կսահմանվի նաեւ այդ լիազորության իրականացման կարգը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի մշակած՝ մի շարք օրենքներում եւ օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը (քննարկման վերջին օրը փետրվարի 23—ն է)։ Խոսքն առաջին հերթին «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացումներին է վերաբերում։
Նախագծի համաձայն՝ բնապահպանական պետական տեսուչը կկասեցնի ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի գործունեությունը, եթե ստուգման կամ օրենքով սահմանված այլ գործողության իրականացման ընթացքում մի շարք հանգամանքներ են պարզվում։ Օրինակ՝ երբ ստուգվող սուբյեկտը կամ այլ անձը, առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի, օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի բույսերի կամ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակ։ Կամ՝ երբ ստուգվող սուբյեկտը կամ այլ անձն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ։ Երբ ստուգվող սուբյեկտը ջրօգտագործում է անում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ջրօգտագործման թույլտվության ստացման։
Այլ դեպքեր եւս կան նշված. 1. երբ շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող՝ ուժի մեջ մտած վարչական ակտ կա, բայց փաստացի իրականացվում է գործունեություն։ 2. Երբ ստուգվող սուբյեկտը գործունեություն է ծավալում՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության (եթե օրենքով նախատեսված է, իհարկե, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության)։ 3. Երբ ստուգվող սուբյեկտի կամ այլ անձի կողմից ջրօգտագործում է արվում էկոլոգիական թողքի հաշվին։ 4. Երբ ստուգվող սուբյեկտը ջրօգտագործում է անում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին՝ օրենքի խախտմամբ։ 5. Երբ ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ գործունեություն իրականացնող՝ ստուգվող սուբյեկտի ջրօգտագործման հետեւանքով նվազում է տվյալ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերի որակի դասը (մինչեւ սահմանված կարգով փորձաքննության ավարտը)։ 6. Երբ ստուգվող սուբյեկտը ջրօգտագործումն անում է այն տարածքում, որտեղ ջրօգտագործումն օրենսդրությամբ արգելված է։ 7. Երբ սուբյեկտը առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի սիրողական կամ արդյունագործական որս է անում։ 8. Երբ սուբյեկտը Հայաստանում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ է գործածում։
Ի դեպ, կասեցումը կդադարի բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, այդ թվում՝ օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով իրականացված վերստուգման արդյունքներով։
Զուգահեռ՝ լրացում է առաջարկվում ջրային օրենսգրքում, այն է՝ արգելվում է ջրօգտագործումը էկոլոգիական թողքի հաշվին։
Փոփոխություն ու լրացում է առաջարկվել նաեւ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում։ Ըստ այդմ, օրինակ, մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումը, ընդհուպ մինչեւ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեության դադարեցումը։ Իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կարող է կասեցնել առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեությունը, եթե խախտվել են թույլտվություններով նախատեսված պայմաններն ու պահանջները, կամ գործունեությունը ծավալվում է առանց թույլտվություն ստանալու, ինչպես նաեւ սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար։
Ինչ վերաբերում է «Ընդերքի մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը, ապա, դրա համաձայն, ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին ներկայացված միջնորդագրի հիման վրա։
Փաստորեն, բնապահպանական տեսուչներին հստակ լիազորություններ են տրվում, նրանց ձեռքն ամուր է դառնում։ Սա արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում։ Եվ, ընդհանրապես, ինչ կարծիքի է այս փաթեթի մասին բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը։
Ըստ նրա՝ փաթեթում առաջադրված խնդրի լուծումը լավն է, հստակ, տեսուչին հստակ լիազորություններ են տրվում, թե որ դեպքերում կարող են կասեցման միջնորդություն ներկայացնել։
Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա, Վ. Ավետիսյանի պարզաբանման համաձայն, այսօրվա՛ դրությամբ այդ ռիսկը կա, քանի որ, լիազորություններ, ճիշտ է, տրված են տեսուչին, բայց հստակեցված չեն դեպքերը։ «Բնապահպանական վերահսկողության մասին» գործող օրենքում տեսուչի լիազորությունները գրված են, բայց գրված չէ, թե որ դեպքում կարող է կասեցման տանել տնտեսավարողի գործունեությունը։ Լրացումները շտկում են այդ բացը»,–ասաց բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը։
Մի խոսքով, հիշյալ երկու օրենքում եւ 2 օրենսգրքում փոփոխությունների ընդունումը բխում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից բնապահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, շրջակա միջավայրին սպառնացող վնասի կանխման անհրաժեշտությունից։ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կարծիքով, գործող օրենսդրությամբ բնապահպանության ոլորտում վերահսկողության նպատակով նախատեսված միջոցները, որոնք հիմնականում ուղղված են իրավախախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելուն կամ շրջակա միջավայրին արդեն իսկ պատճառված վնասը հատուցելուն, բավարար չեն բնապահպանական վերահսկողության նշված խնդիրների լուծման, հատկապես շրջակա միջավայրին սպառնացող վնասի կանխման համար։ Այսպես. գործնականում տեսչական մարմնի տեսուչների կողմից ստուգման կամ այլ գործողություններ իրականացնելու ընթացքում բացահայտվում են այնպիսի իրավախախտումներ, որոնց դեպքում շրջակա միջավայրին կամ բնական ռեսուրսներին պատճառվող վնասը հնարավոր է կանխել միայն իրավախախտում թույլ տված անձի գործունեության անհապաղ կասեցման միջոցով, հակառակ դեպքում տնտեսավարող սուբյեկտները շարունակում են բնապահպանական օրենսդրությունը խախտող գործունեությունը՝ անդառնալի վնաս պատճառելով շրջակա միջավայրին։
Իսկ այդ անհապաղի հնարավորությունն այսօր տեսուչը չունի։ Դրա համար էլ առաջարկվում է, որ որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում նախատեսվի բնապահպանական տեսուչի կողմից իրավախախտում թույլ տված անձանց գործունեությունը կասեցնելու լիազորություն՝ շրջակա միջավայրին եւ բնական ռեսուրսներին սպառնացող վնասը կանխելու նպատակով։
Ընդ որում, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների պաշտպանության կարեւորությունից ելնելով՝ որպեսզի ստուգվող տնտեսավարողի գործունեությունը կասեցնելու մասին որոշման բողոքարկումը չկասեցնի այդ որոշման կատարումը, այն պետք է ենթակա լինի անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահերի ապահովման անհրաժեշտությունից։

11-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO