Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԵՐԵՎԱՆ


Տրանսպորտային ոլորտի չկարգավորված խնդիրները

Ինչի՞ են հանգեցնելու գործընթացները

Երեկ առավոտից Երեւանում մոտ տասը երթուղային գծերի վարորդներ գործադուլ են հայտարարել՝ երթուղի դուրս չգալով։ Վարորդների թիվը հասնում է մոտ 150—ի։ Նրանք լրատվամիջոցների հետ զրույցում իրենց բողոքն են հայտնել տրանսպորտային համակարգի մի քանի խնդիրների հետ կապված՝ հատկապես նշելով, որ իրենց վարձատրությունն ու եկամուտները խիստ անհամարժեք են կատարած աշխատանքին։
Մասնավորապես, մի քանի խնդիր են արձանագրել։ Վարորդներից մեկը նշել է, որ օրավճարն առանց այդ էլ թանկ էր, հիմա ավելի է բարձրացրել։ Մյուս կողմից, ըստ վարորդների, բարձր է նաեւ գազի սակագինը, ինչպես նաեւ երկարատեւ աշխատանքային օրվա ընթացքում հոգնածության պատճառով թույլ տրվող մանր խախտումները տուգանքների պատճառ են դառնում.
«Գազը 7000 դրամից բարձրացել է 10 հազար դրամի, օրավճարը 1500 դրամով բարձրացել է, ընդհանուր գումարը կազմում է 27 հազար 700 դրամ, որը «ԳԱԶել»—ի 13 տեղով անհնար է 5 երթուղիով հավաքել»,–լրատվամիջոցներից մեկին հայտնել էր վարորդներից մեկը։
Տրանսպորտի խնդիրը Երեւանի համար, կարելի է ասել, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախորդ իշխանությունները եւս տարիներ շարունակ փորձում էին լուծում տալ այս խնդրին՝ նոր տրանսպորտային ցանց ու նոր համակարգ ստեղծելու միջոցով։
Դեռեւս 2017 թ. սկզբին Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեւավորվեց մասնագիտական աշխատանքային խումբ՝ Երեւանի քաղաքապետի այդ ժամանակվա տեղակալ Վահե Նիկոյանի ղեկավարությամբ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված բրիտանական WYGI խորհրդատվական ընկերությունը սկսեց աշխատել Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի նախագծման ուղղությամբ։ Այն ժամանակ ընկերությանը մայրաքաղաքային բյուջեից 800 հազար եվրո էր վճարվել։ Այդ գումարի դիմաց մշակված նոր տրանսպորտային ցանցով նախատեսվում էր ներկայիս 2039 տրանսպորտային միջոցների փոխարեն քաղաքում ընդամենը 850 մեծ ու միջին չափի ավտոբուսներ ու 89 տրոլեյբուս շահագործել։
WYGI խորհրդատվական ընկերության կատարած աշխատանքի առնչությամբ նախորդ տարեվերջին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, թե «դա ընդամենը ցանցի գծումն էր, թե ցանցն ինչ տեսք պիտի ունենա, այնտեղ ֆինանսական կոմպոնենտ չի եղել», ապա հավելել, որ ծրագիրն իրականացնելու համար 150—250 մլն դոլարի վարկ է հարկավոր։
«Մրցույթ հայտարարելու համար պետք է տեխբնութագիր գրվի, իսկ դրա համար միջազգային մասնագետներ են գալիս, որ օգնեն մեզ այդ հարցում»,–նշել էր քաղաքապետը։
Ինչպես հասկանում ենք, մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը մինչեւ վերջնական լուծում ստանալը դեռ շատ «ջուր է քաշելու»։ Եվ դա պայմանավորված է այն բանով, որ անհրաժեշտ են մեծ գումարներ, ճիշտ ու մտածված ծրագիր, ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ հետագա աշխատանքի ճիշտ կազմակերպում։ Բայց այս ամենից բացի կա մեկ խնդիր եւս։ Նմանատիպ ֆունդամենտալ փոփոխություններն անխուսափելիորեն հանգեցնելու են երթուղային վճարի թանկացման։ Պատրա՞ստ է, արդյոք, դրան շարքային քաղաքացին։
Իհարկե՝ թանկացում հասկացությունն արդեն իսկ ոչ դուրեկան է եւ վանող, սակայն մոլորությունից խուսափելու համար խնդրի դիտարկումը հարկ է կատարել ոչ միայն զուտ ֆինանսական, այլեւ համալիր տեսանկյունից՝ հասկանալով, թե ինչ է ստանալու դրա դիմաց երեւանցին։ Իսկ երեւանցին դրա դիմաց ակնկալելու է վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր աշխատող տրանսպորտ, ակնկալելու է մաքուր, հիգիենայի տարրական պայմաններում գործող տրանսպորտ, ակնկալելու է 8—9 աշխատանքային ժամով աշխատող, ոչ նյարդային վիճակում գտնվող եւ տրանսպորտում չծխող վարորդներ, ակնկալելու է մարդավայել, պատշաճ պայմաններում երթեւեկելու հնարավորություն ընձեռող, սարքին տրանսպորտային միջոցներ։
Եվ այն ծրագիրը, որի վրա աշխատում է քաղաքապետարանը, պետք է երեւանցուն ապահովի այս ամենով։ Այս պարագայում, թերեւս, քաղաքացու համար ընկալելի կլինի ուղեվարձի որոշակի թանկացումը։ Չէ որ հիմա էլ շատ ու շատ շարքային քաղաքացիներ երթուղային գծերի վատ աշխատելու պատճառով օգտվում են տաքսի ծառայություններից, ինչը ֆինանսապես ավելի թանկ է նստում քաղաքացու վրա։ Այսինքն՝ պետք է ֆիքսել, որ Երեւանում պատշաճ պայմաններով տեղաշարժվելը շարքային քաղաքացիների համար փաստացի արդեն թանկացել է։ Ավելին, նման գործադուլներն ու կենցաղում անընդհատ հանդիպող տրանսպորտային վատ պայմանները քաղաքացիների համար ավելի ու ավելի հասկանալի ու տրամաբանական են դարձնելու ուղեվարձի թանկացումը։ Խնդիրը դրա կանոնակարգումն է։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-02-2020





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO