Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԼՂՀ


Եվրոպական հավաստագիր՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիային

Որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական լաբորատորիայում արցախյան մարգագետինների ծաղիկներից եւ բույսերից պատրաստված մաշկի խնամքի պարագաները վաղուց կիրառություն են գտել կենցաղում եւ արժանացել սպառողների բարձր գնահատականին, նորություն չէ։ Բայց որ այդ միջոցները բավարարել են Եվրամիության պահանջները եւ համապատասխան հավաստագրի արժանացել, դա հաճելի նորություն է եւ, անշուշտ, վկայում է բուհում ծավալված գիտագործնական աշխատանքների բարձր մակարդակի մասին։ Լաբորատորիայի հիմնադիր եւ ղեկավար, պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանը հպարտությամբ է խոսում այն շնորհաշատ ու բանիմաց ուսանողների մասին, որոնց օգնությամբ հնարավոր եղավ հաստատության անունը ճանաչելի դարձնել եւ արտերկրում։ Նրա խոսքով, մաշկի խնամքի տարբեր դեղային եւ այլ նշանակության 30—ից ավելի նյութեր են ստացվել լաբորատոր պայմաններում, որոնք արտոնագրվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան գործակալությունում։ Պրոֆեսորը հավաստիացնում է, որ այդ միջոցների ստացման գործընթացում քիմիական որեւէ բաղադրիչի կիրառում բացառվում է, եւ արտադրության մեջ օգտագործվող բոլոր նյութերը «արցախյան ծագում» ունեն։
Գ. Ներսիսյանն ապա Բրատիսլավայի փորձագիտական լաբորատորիայում իրականացված փորձաքննության մասին է պատմում, որտեղ վերջնական արդյունքների հիման վրա Եվրամիության հավաստագիր է տրամադրվել։ Նրա հավաստմամբ՝ անհրաժեշտ սրվակների ու տարաների ձեռք բերման դեպքում արցախյան մարգագետինների ծաղիկներից եւ մյուս բույսերից պատրաստված մաշկի խնամքի միջոցները կարելի է հասանելի դարձնել ավելի մեծ թվով սպառողների։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

11-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO