Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԼՂՀ


«Մռակածը» 20 տարեկան է

Հոբելյանական երեկո Ստեփանակերտի մշակույթի պալատում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am

Երկու տասնամյակ առաջ էր, երբ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի հիման վրա ծնունդ առավ Արցախի պետական կամերային երգչախումբը։ Դատելով կոլեկտիվի տարիքից, որ 20—ամյա շնորհաշատ խոստումնալից պատանու հասակ է հիշեցնում, «Մռակածն», ինչպես ասում են, իր «ուժերի ծաղկման» շրջանում է ու երկար ճանապարհ ունի անցնելու։ Միեւնույն ժամանակ հայացք ձգելով անցնող ճանապարհին, որ տքնանքի, որոնումների եւ հետեւողական արարման արդյունքում հյութեղ պտուղներ է թողել, ավելի ես համոզվում այն իրողության մեջ, որ երգչախումբը կայացել է, եւ կոլեկտիվի կենսագրականում ոչ պակաս, քան 300 հանդիպում է գրանցված հանդիսատեսի հետ։ Իսկ «Մռակածին» ունկնդրել են ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլեւ արտերկրի, այդ թվում՝ Եվրոպայի մի շարք հեղինակավոր բեմերում։
Հոբելյանական հանդիսավոր երեկոյի ժամանակ, որ ուղեկցվում էր երգչախմբի՝ հայ եւ արտասահմանյան դասականների ստեղծագործությունների կատարմամբ, ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ ու կառավարության անդամներ, մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր՝ Հայաստանից ու արտերկրից։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Սիմոն Սարգսյանը եւ ուրիշներ, կոլեկտիվին շնորհավորելով նշանակալի իրադարձության կապակցությամբ, արժեւորեցին հիմնադիրների, խմբավար եւ դիրիժոր Մարինե Մեսրոպյանի դերը՝ երաժշտական արվեստի զարգացման գործում, «ում ջանքերով Արցախը ճանաչելի է դարձվում աշխարհին»։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Արցախի պետական երգչախումբը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Վիլնյուսում, Վինեննայում ու աշխարհի մի շարք քաղաքներում անցկացված միջազգային փառատոներին եւ արժանացել մրցանակների։ «Մեզ համար մեծ պատիվ էր 2019—ին Վիեննայում հանդես գալ կամերային երգչախմբերի մրցույթ—փառատոնին եւ գրավել երրորդ պատվավոր տեղը,–ասում է արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Մարինե Մեսրոպյանը։–Առանձնապես հաստկանշական էր այն պահը, երբ եզրափակիչ համերգի ժամանակ, 450 հոգանոց երգչախմբի հետ ելույթ ունեցավ «Մռակածի» կոլեկտիվը։ Երաժշտասերների խնդրանքով նույն համերգացանկով շուրջ մեկ շաբաթ Վիեննայում ելույթ ունենալու պատիվ վերապահվեց մեր երգչախմբին, եւ տուն վերադարձանք անմոռանալի տպավորություններով»։
Հավելենք, որ տոնի կապակցությամբ երգչախմբի մի խումբ անդամներ հյուրընկալվել են նախագահականում եւ խորհրդարանում ու արժանացել պետական պարգեւների։
Ստեփանակերտ

11-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO