Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան հարկադրված զորքերը դուրս է բերելու Սիրիայից

Քանի որ, փորձագետների գնահատմամբ, ռազմական գործողությունների փուլն ավարտվել է ի վնաս Անկարայի

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Փետրվարի 10-ին Սիրիան Հալեպի հարավային հատվածի եւ Իդլիբի նահանգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար իրականացնող ռազմական գործողություններում լուրջ հաջողություններ է արձանագրել։ Ընդ որում, արդեն վերահսկում է Հալեպ-Դամասկոս մայրուղին, շրջափակել է Հալեպի հարավային արվարձանում գտնվող Թուրքայի 6-րդ պարեկային դիտակետը։ Բացի այդ, նույն օրը Դամասկոսն արդեն վերահսկողություն էր սահմանել Իդլիբի ավելի քան 2 տասնյակ բնակավայրերի, ինչպեսեւ վերջնականապես Սարակիբ ռազմավարական նշանակության քաղաքի վրա, որը համանուն նահանգի կենտրոն Իդլիբ քաղաքից 15 կմ հեռավորության վրա է։
Միաժամանակ Թուրքիան, Սիրիայում իր դիրքերը ամրապնդելու նպատակով, զինտեխնիկա եւ զորք է տեղափոխում այդ երկիր։ Ըստ Լոնդոնում գտնվող Սիրիայի իրավապաշտպան կազմակերպության, որը հակված է ընդդիմության կողմը, հայտնի է, որ միայն փետրվարի 9—ին ռազմատեխնիկական նշանակության 430 ավտոմեքնա է սահմանը հատել։ Միաժամանակ Անկարան սպառնացել է, որ ցանկացած հարձակում իր պարեկային բազաների վրա կարժանանա համարժեք հակահարվածի։ Այսուհանդերձ, ըստ ամենայնի, Թուրքիան հարկադրված է զորքերը դուրս բերել Սիրիայից։ Ինչպես նշում են փորձագետները, ռազմական գործողությունների փուլն ավարտվել է ի վնաս Թուրքիայի։ Այսուհանդերձ, ջանքեր են գործադրվում իրավիճակն էլ ավելի չսրելու, ավելի արյունալի բախումները կանխարգելելու ուղղությամբ։ Փետրվարի 8—ին Սիրիայի հիմնահարցով ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Գիր Պեդերսոնը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ, քննարկվել են թուրք—սիրիական հակամարտության, Սիրիայի հիմնախնդրի կարգավորման, այդ թվում՝ Սահմանադրության կոմիտեի ձեւավորման գործընթացի, երկրի վերականգնման եւ այլ հարցեր։
Իրանական կողմը պատրաստակմություն է հայտնել միջնորդական դեր ստանձնելու թուրք—սիրիական հարցի առնչությամբ՝ Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մյուս կողմից, փետրվարի 9—ին, ինչպես հայտնել է համաարաբական «Ռայ ալյում» լրատվականը, Անկարայում տեղի են ունեցել ռուս—թուրքական բանակցություններ։ Ռուսական կողմի պատվիրակությունը գլխավորել են ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Պուտինի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ալեքսանդր Լարվենտեւը, իսկ թուրքականը՝ ԱԳ փոխնախարար Սադաթ Ունալը։ Ըստ նշյալ աղբյուրի՝ բանակցություններում քննարկվել է Իդլիբի եւ Սիրիայի հյուսիսի ճակատագրի հարցը, սակայն ոչ թե 2018 թ. Սոչիի համաձայնությունն է եղել բանակցությունների առանցքը, այլ թուրք—սիրիական 1998 թ. ստորագրված Ադանայի համաձայնագիրը՝ ավելի համապարփակ, Ադանա—2 ձեւաչափով։ «Ռայ ալ յումը» նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական համաձայնության գալու նպատակով շարունակել բանակցությունները, իսկ արդյունքների մասին կհայտարարվի երկու երկրների նախագահների հանդիպմանը, որը տեղի կունենա մինչեւ փետրվարի վերջը։
Ըստ ամենայնի, մինչ այդ Դամասկոսին կհաջողվի էլ ավելի մեծացնել իր վերահսկողությունը Իդլիբի վրա նորանոր ձեռքբերումներով, թեեւ, հաշվի առնելով, որ Թուրքիան ակտիվորեն ընդլայնում է իր ռազմական ներկայությունն այդ երկրում, բացառված չեն նաեւ նոր բախումները։
Սիրիայում շուրջ 9—ամյա բախումների ընթացքում այդ երկրի 70 տոկոսը ավերակի է վերածվել, ներքին ու հարեւան երկրներում փախստականների թիվը գերազանցում է 11 միլիոնը՝ երկրի բնակչության շուրջ 50 տոկոսը, ավելի քան 500 հազար մարդ զոհվել է, երկրի վերակառուցման համար անհրաժեշտ է 400 միլիարդ դոլար։ Սակայն տարածաշրջանային ու միջազգային գերտերությունների շահերի հակասության պատճառով իրավիճակը կրկին բարդացել է, երբ թվում էր, թե զարգացումները հիմնահարցի հանգուցալուծման ուղիով են ընթանում։ Հանգամանք, ինչը պետք է բացատրել Թուրքիայի որդեգրած քաղաքականությամբ։ Ինչպես նշում են փորձագետները՝ 1974—ից ի վեր որ երկիրը որտեղ զորք է մտցրել, այլեւս չի հեռացել այդտեղից, այդօրինակ նպատակ է հետապնդում նաեւ Սիրիայում (www.fri.fr/fa/, 7 փետրվարի, 2020 թ.)։

11-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO