Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Տնտեսական օրգանիզմը հակված է աճելու

Եթե արհեստական խոչընդոտներ չեն հարուցվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նախորդ տարի օգոստոսին Արցախում հնչեցրած 6 կոնսենսուսային կետ, որոնք պետք է համազգային միասնականությունն ապահովելու անկյունաքարերը դառնան։
Հրապարակած չորրորդ թեզով վարչապետը վերահաստատում է կոռուպցիայի, հովանավորչության ու արհեստական մենաշնորհների դեմ տարվող քաղաքական գծին իր հավատարմությունը։
«Կոնսենսուս 4. Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ հարուցվող արհեստական խոչընդոտները պետք է արմատախիլ արվեն։ Կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը եւ ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն»,— ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Վարչապետի նշած երեւույթները տասնամյակներ շարունակ կապանքների մեջ են պահել Հայաստանի տնտեսությունը՝ արգելակելով դրա բնականոն զարգացումը։ Հովանավորչությամբ ու արհեստական խոչընդոտներ հարուցելով մրցակիցների զարգացմանը խանգարելը նախկինում եղել են օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների տնտեսական հզորացման հիմնական գործիքներից։
Եվ դրանց դեմ պայքարը, այդպիսի վնասակար երեւույթների կանխարգելումը ինքնին հիմք են դառնում Հայաստանի ու Արցախի տնտեսությունների զարգացման համար։ Տնտեսական օրգանիզմը միշտ էլ հակում ունի աճելու ու զարգանալու, եթե չեն ստեղծվում խոչընդոտներ։ Այդ օրենքը գործում է նաեւ մեր երկրում։ Հայաստանն ունի պոտենցիալ տնտեսական զարգացման նոր փուլ թեւակոխելու, եթե վերացվում է տնտեսության բնական օրենքներին հակառակ երեւույթների գործառնությունը։
Հետաքրքրական է նաեւ ժողովրդին հասցված նյութական վնասի վերականգնման մասին հայտարարությունը, որը մենք տեսնում ենք այսօր տարատեսակ կոռուպցիոն բացահայտումների շնորհիվ հետ բերվող, պետբյուջե մուտք արվող գումարների տեսքով։ Այսինքն՝ ժողովրդին հասցված վնասների փոխհատուցում ասվածն աներեւույթ մի բան չէ, ընդհակառակը, խիստ շոշափելի է եւ հաշվելի։
Այդ գումարների ներդրումը ինչ—ինչ ֆունդամենտալ ծրագրերում եւ այդ գործընթացի հաշվետվողականությունը իշխանությունների կողմից հենց կնշանակեն ժողովրդին հասցված վնասի վերականգնում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO