Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Սահմանադրական հանրաքվեի միջոցով

Ժողովուրդը լեգիտիմության նոր մակարդակ է հաղորդելու իշխանություններին

Ներքաղաքական օրակարգը առաջիկայում խոստանում է կառուցվել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության հանրաքվեի շուրջ, որը նպատակ ունի Սահմանադրական դատարանի կազմավորման պրոցեսը համապատասխանեցնել 2015 թ. ընդունված եւ ներկայումս գործող Սահմանադրությանը։
Նշենք, որ գործող Սահմանադրության նախատեսած ճանապարհով են ընտրվել ՍԴ-ի միայն երկու դատավոր՝ նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանը եւ ԱԺ-ի կողմից առաջադրված Արման Դիլանյանը։ Եվ եթե ՍԴ-ի սույն կազմը շարունակի գործել նույնությամբ, ապա դրա՝ Սահմանադրությանը համապատասխանեցումը լիարժեքորեն կավարտվի միայն 2035 թ.։
Այս խնդրի մասին մանրամասն խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ—ի իր ելույթում՝ հավելելով. «Բայց կա մեկ այլ, ոչ պակաս կարեւոր դրվագ։ Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է։ Խնդիրն այն է, որ, ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է ցանկանալ որեւէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական։ Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ—ի այդ դիրքորոշումը։ …Այսինքն՝ Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ—ի թեթեւ ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից եւ այդ սուբյեկտը Սահմանադրական դատարանն է։ Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է»։
Բայց ինչո՞ւ Սահմանադրական փոփոխություն կատարել հանրաքվեի, եւ ոչ ԱԺ—ի միջոցով։ Սահմանադրական դատարանը իշխանության երեք ճյուղից մեկի՝ դատական իշխանության մի մասն է։ Եվ ճիշտ չի լինի այդպիսի առանցքային փոփոխությունը, որը կապված է ՍԴ կազմի հետ, իրականացնել միայն Ազգային ժողովի միջոցով, որքան էլ որ ժողովուրդը նմանատիպ փոփոխությունների համար վստահության մանդատ տված լինի «Իմ քայլը» դաշինքին։ Նախ, այն կարող է դիտվել որպես իշխանության մի ճյուղի՝ ԱԺ—ի կողմից ճնշում իշխանության մեկ այլ ճյուղի՝ դատական իշխանության նկատմամբ, երկրորդ՝ նման կարեւորագույն փոփոխությունը հարկ է անել՝ հենվելով ամբողջ ժողովրդի կամարտահայտման վրա։
Սույն խնդիրը առավել քան նուրբ է եւ ունի քաղաքական ենթատեքստ։ Այն դիտարկվում է նախկին իշխանությունների ու ներկայիս իշխանությունների առճակատման համատեքստում եւ քաղաքականապես ճիշտ է, որ ժողովուրդը մեկ անգամ եւս վերահաստատի իր վստահությունը ներկայիս իշխանությունների նկատմամբ։ Այո ասելով սահմանադրական հանրաքվեին, ժողովուրդը անուղղակիորեն այո է ասում իշխանությունների նախաձեռնած ներքին բարեփոխումների գործընթացի շարունակականությանը։
Իշխանություններն առիթը, բնականաբար, կփորձեն օգտագործել՝ զինվելով լեգիտիմության նոր պաշարով, որն իշխանություններին դեռ շատ է պետք գալու ներքաղաքական փոփոխությունների նոր փուլի, կոռուպցիայի դեմ պայքարի, անգամ ԼՂ հարցում բանակցային գործընթացի շրջանակներում։
Նկատենք, որ հակառակ դեպքում՝ ԱԺ-ի միջոցով քաղաքական որեւէ այլ լուծում գտնելու պարագայում, ընդդիմությունը փորձելու էր օգտագործել առիթը՝ այդ փոփոխությունը որակելով որպես իշխանությունների կողմից ճնշում դատական իշխանության վրա։ Այն ներկայացվելու էր որպես միահեծան կառավարման դրսեւորում, ինչն էլ այսպես թե այնպես բացասաբար էր ազդելու իշխանությունների վարկանիշի վրա՝ թուլացնելով նրա դիրքերը։ Մինչդեռ հանրաքվեի տարբերակը իշխանություններին ապահովագրում է նմանատիպ շահարկումներից, ավելին՝ արդյունքում նրան հաղորդում է լեգիտիմության նոր մակարդակ։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO