Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

31.03.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Թուրքական վերնախավը չի դիտարկում որպես օրակարգային հարց

Հայ-թուրքական հարաբերությունների եւ մերձավորարեւելյան տարծաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է թուրքագետ, ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
–Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ վերջին շրջանում տարածաշրջանում լարվածության աճի եւ Թուրքիայի ակտիվացման համապատկերում։
–Հայ—թուրքական հարաբերություններ ներկա փուլում գրեթե գոյություն չունեն։ Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Թուրքիայի ներկայիս վարչակարգն ըստ էության շահագրգռվածություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունները շատ թե քիչ կարգավորելու հարցում, եւ դա կարելի է ասել թուրքական իսթեբլիշմենթը ներկայացնող համարյա բոլոր քաղաքական գործիչների մասին։ Այսինքն, թուրքական վերնախավը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի դիտարկում որպես օրակարգային հարց։
–Իսկ ամերիկյան կողմի, որը տարածաշրջանում ակտիվություն է դրսեւորում եւ հատկապես Իսրայել—Պաղեստին հարաբերությունների համատեքստում կարգավորման նոր ձեւաչափեր է առաջարկում, համար է՞լ հետաքրքրություն չունի հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումը։
–Վերջին տասնամյակների պատմական փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ—ը շահագրգռված է հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ ուղղությամբ երկու փորձ է արվել։ Մեկը հայտնի «Turkish Armenian reconciliation Commission» ամերիկյան նախաձեռնությունն էր, որն ըստ էության արդյունք չտվեց, երկրորդն էլի ԱՄՆ—ի չերեւացող նախաձեռնությամբ բանակցություններն էին Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որոնք հանգեցրին հայտնի արձանագրությունների նախաստորագրմանը, բայց լավ գիտենք, որ դա էլ արդյունք չտվեց։ Այսինքն, երկու նախաձեռնություն ԱՄՆ—ի կողմից եղել է, որոնք արդյունք չեն տվել։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ—ի ընդհանուր ռազմավարական նպատակները՝ կապված հայ—թուրքական հարաբերությունների հետ, այսօր էլ չեն փոխվել, ուղղակի թուրքիայից արձագանք չեն ստանում։ Բայց մի հանգամանք եմ ուզում ընդգծել, որ ներկա փուլում թուրք—ամերիկյան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ ամերիկացիների որեւէ նախաձեռնություն՝ կապված հայ—թուրթական հարաբերությունների հետ, ուղղակի չի ընդունվի Թուրքիայի կողմից։ Ստրատեգիական առումով ԱՄՆ—ը ձգտում է հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման, քանի որ դա նրանք դիտարկում են որպես հնարավորություն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու առումով։
–Բացի ԱՄՆ—ից, կա՞ն արտաքին ազդեցիկ խաղացողներ, որոնք շահագրգռված են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։
–Չեմ կարծում։ ԵՄ—ի պարագայում, երբ Թուրքիան ձգտում էր ԵՄ անդամ դառնալ, Թուրքիայի առջեւ պայմաններ դրվեցին, որոնցից մեկը բոլոր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումն էր, որը ենթադրում էր, որ Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությունները նաեւ Հայաստանի հետ։
–Դեպի Եվրոպա Թուրքիայի մուտքը փակելու առումով ԵՄ—ին գուցե ավելի ձեռնտո՞ւ են հայ—թուրքական չկարգավորված հարաբերությունները։
–Չեմ կարծում, ԵՄ—ի մոտեցումն այն է, որ իր սահմաններին մոտիկ տարածաշրջաններում բոլոր կոնֆլիկտները կարգավորվեն, ուղղակի Եվրամիությունը մեծ շահագրգռվածություն չունի, այնտեղ տարբեր երկրներ կան, տարբեր մոտեցումներ կան։ Բայց, իհարկե, պետք է նշել Եվրախորհրդարանի դեռեւս 1987 թ. բանաձեւը, որտեղ դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը։ Դա կարեւոր փաստաթուղթ էր, կարծեմ, երկու—երեք անգամ վերահաստատվել է։ Այնպես որ, կարելի է ասել, եվրոպական հասարակական կարծիքը Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը դիտարկում է որպես ճանապարհ՝ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, բայց սա, կրկնեմ, ԵՄ—ի միասնական մոտեցումը չէ։
–Իսկ ՌԴ—ի մասով ի՞նչ կասեք։
–Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական առումով Հարավային Կովկասի հետ կապված հակադիր մոտեցումներ կան։ Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր ազդեցության ոլորտ։ Հայաստանը թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի դաշնակից, այնպես որ Հայաստանի հարցում երկուսի մոտեցումներն էլ հակադիր են։ Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, որովհետեւ համոզված է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Բայց այստեղ մի խնդիր կա, որ ուզում եմ հատուկ նշել։ Դա այն է, որ վերջին տարիներին Թուրքիան փորձում է ոչ թե ողջ Հարավային Կովկասը իր ազդեցության ոլորտը դարձնել, այլ ստեղծել է եռակողմ առանցքը՝ Թուրքիա—Ադրբեջան—Վրաստան։ Ըստ էության, դա ռազմավարական առումով ուղղված է ՌԴ—ի դեմ, Թուրքիան այդպիսով փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել Հարավային Կովկասում, բայց նաեւ դա ուղղված է Հայաստանի դեմ, որովհետեւ նպատակ է դրվում մեկուսացնել Հայաստանը։ Սա, իհարկե, Ռուսաստանի դուրը չի գալիս։ Վերջին շրջանում տեսանք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրում արձանագրվեց՝ կապված Սիրիայի Իդլիբի նահանգի ու Լիբիայի հետ։ Այդուհանդերձ, ներկա փուլում այն մեծ ռազմավարական նշանակության ծրագրերի պարագայում, որ կան՝ Թուրքական հոսքը, ատոմակայանի կառուցումը, C 400—ի առաքումը Թուրքիա, չեմ կարծում, որ ռուս—թուրքական հարաբերությունները կսրվեն։ Այս ամենի համատեքստում եթե դիտարկենք հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումը, չեմ կարծում, որ Ռուսաստանը մեծ հաշվով որեւէ հետաքրքրություն կարող է այդտեղ ունենալ։
–Իսկ ի՞նչ եք կարծում, արդյոք, հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված չէ՞ ԼՂ հարցի կարգավորմամբ։
–Իհարկե, Արցախի խնդիրը շատ կարեւոր է Թուրքիայի համար։ Եվ Թուրքիան միշտ նշում է, որ մինչեւ Հայաստանը չգնա միակողմանի զիջումների Արցախի հարցում, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորի։ Բայց ես համոզված եմ, որ եթե թուրքական վերնախավի մոտ առաջանա ցանկություն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, նրանք կանգ չեն առնի Արցախի խնդրի կամ Ադրբեջանի դժգոհությունների առջեւ։ Մյուս կողմից՝ Թուրքիայի համար այդ խնդիրը կարեւոր չէ հայ—թուրքական հարաբերությունները կարգավորելու առումով, որ  դրա համար գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների վատացման։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO