Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տնտեսության ստվերային հատվածի կրճատմանն ուղղված քայլերը

Գյուղատնտեսության զարգացումն առաջնահերթություն է

Տնտեսության ստվերային հատվածի բարձր տոկոսը հիմնականում հետեւանք է հարկային խիստ դաշտի, օրենսդրական բացերի եւ անբավարար վերահսկողության։ Ժամանակ առ ժամանակ գնահատականներ են հնչել Հայաստանի տնտեսության ճյուղերի տարբեր ժամանակահատվածների ստվերի ծավալների վերաբերյալ՝ սկսած 30—ից մինչեւ 60 տոկոս։ Հարկային դաշտից տնտեսավարողների դուրս գտնվելու փաստն ընդունել են նախկին ու ներկա կառավարությունների ներկայացուցիչները։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա դրությամբ Հայաստանի տնտեսության ստվերի մասնաբաժինը եղել է 22 տոկոս։ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխահային բանկի տարբեր տարիների ուսումնասիրություններով՝ ստվերի պատճառով պետական բյուջե մուտք չի գործում տարեկան մոտ 1.5—2 մլրդ դոլար։
Այն, որ ստվերի հիմնական պատճառը սխալ հարկային քաղաքականությունն է, մասնավորապես, հարկերի չհիմնավորված բարձր տոկոսադրույքները՝ տնտեսագիտության դասական աքսիոմաներից է։ Ստվերային հատվածի գոյությունը, սակայն, միայն անօրինական եկամուտների ձեւավորման միջոց չէ։ Այն ժամանակի ընթացքում վերածվում է որոշակի տնտեսական գործոնի՝ զգալի ազդեցություն ունենալով ապրանքների գնագոյացման ու նաեւ արտաքին շուկաներում տեղական արտադրանքի մրցունակության վրա։ Տնտեսավարողը մշտապես ձգտում է ցածր հարկեր վճարել եւ խիստ հարկային դաշտերում, սովորաբար, դրանցից խուսափելու ուղիներ է որոնում, իսկ պետությունն էլ իր հակաքայլերով ձգտում է նրանց բերել հարկային դաշտ։ Գործող կառավարությունը 2019 թ. կատարեց կտրուկ քայլեր խնդրի լուծման ուղղությամբ, որոնք որոշակի հակազդեցության հանդիպեցին ագրոարտադրանքի ոլորտի տնտեսավարողների շրջանում, քանի որ ստեղծված խիստ հարկային դաշտում տարիների ընթացքում ձեւավորվել եւ գործում էին հստակ ստվերային մեխանիզմներ եւ առանց հարկային բարեփոխումների դրանց վերացման միջոցառումները թողնելու էին բացասական հետեւանքներ բիզնեսի վրա։ Որոշ փորձագետների կարծիքով՝ հարկային նման դաշտը նպատակային էր ստեղծվել, որպեսզի որոշ շրջանակներ մեծ ստվերային եկամուտներ ստանային։
Գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում մշտապես պահանջված եւ հեռանկարային է դիտվել, իսկ այսօր այն տնտեսության առաջնային ճյուղի վերածելը ժամանակի հրամայականն է՝ ողջ աշխարհում պարենային ապրանքների պահանջարկի օրեցօր աճի պայմաններում։ Ոլորտն արդի զարգացումներին համահունչ դարձնելու միջոցառումներում հարկային գործիքակազմի օգտագործումն անխուսափելի քայլ է։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջարկելով հարկային տոկոսադրույքների նվազեցում գյուղատնտեսական ապրանքների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքների համար, որը լիովին տեղավորվում է վերեւում հիշատակված մարտավարության համատեքստում։ Օրինագծով նախատեսվում է գյուղատնտեսական ապրանքների համար սահմանել 7 տոկոս ավելացված արժեքի հարկ՝ ներկայում գործող 20 տոկոսի, իսկ եթե հարկի գումարը ներառված է ապրանքի կամ ծառայության գնի մեջ, ապա 16.67 տոկոսի դիմաց։
Օրինագծի մեկ այլ հոդվածով նաեւ նախատեսվում է մինչեւ 2024 թ. դեկտեմբերի 31—ը շահութահարկի վճարումից ազատել գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին։
Ոլորտի պատասխանատու գերատեսչության նախաձեռնությունն ակնհայտորեն կնվազեցնի բյուջետային մուտքերը, սակայն կհանգեցնի գյուղատնտեսական ապրանքների գների իջեցման՝ հետեւաբար, նաեւ վաճառքի ծավալների ավելացման։ Վերջին միտումը հակառակ ազդեցությունը կունենա՝ էականորեն մեղմելով հարկային մուտքերի նվազումը եւ երկարաժամկետ հատվածում հանգեցնելով դրանց աճին։ Այս միջոցների կիրառման շնորհիվ ձեւավորված գյուղատնտեսական ապրանքների ցածր արժեքը կնպաստի նաեւ հայրենական արտադրության մրցունակության բարձրացմանն արտաքին շուկաներում։
Առաջարկվող լուծումը ոլորտի ներկա վիճակի վերլուծության եւ մասնագիտական գնահատման արդյունք է։ Էկոնոմիկայի նախարարության դիտարկումներով՝ գյուղատնտեսական ապրանքներ ատադրողներն ակնհայտորեն նախընտրում էին թաքցնել իրական շրջանառության ծավալները, ինչի արդյունքում մրցունակ էին լինում շուկայում։ Մասնավորապես, մսի վաճառքի ծավալների ուսումնասիրություններից պարզ էր դարձել, որ վաճառքի հիմնական մասը բաժին էր հասնում միջին եւ փոքր տնտեսավարողներին, որոնք գործում էին շրջանառության հարկային դաշտում։ Վերջիններս թաքցնելով իրական ծավալները՝ կարողանում էին ավելի էժան վաճառել իրենց ապրանքը։ Պետության կողմից առաջարկվող այս կարգավորումն իր արդյունավետության քննությունն անցել է եվրոպական շատ երկրներում։
Այսօր զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրների ճնշող մեծամասնությունում գործում է մեղմ հարկային քաղաքականությունը ոլորտի համար, որոշներում կիրառվում են նաեւ արտոնյալ հարկային դրույքաչափեր։ Այդ միջոցառումները բերել են սպասված դրական արդյունքների՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը եւ բնակչության համար պարենային ապրանքների մատչելիության ավելացմանը։
Կառավարության նախատեսած օրենսդրական փոփոխությունների եւ վարչարարության խստացման շնորհիվ անխուսափելիորեն կկրճատվի ագրարային ոլորտում առկա ստվերը, տնտեսավարողների համար կստեղծվեն գործելու հավասար պայմաններ, կձեւավորվի իրական մրցակցային դաշտ, որը թույլ կտա ոչ միայն մուտք գործել արտաքին շուկաներ, այլեւ հավասար պայմաններ ունենալ ներմուծող ընկերությունների հետ։ Գաղտնիք չէ, որ այսօր ներմուծվող գյուղատնտեսկան ապրանքները որակական առումով ակնհայտորեն զիջում են տեղական արտադրանքին, սակայն ունենալով ցածր գին՝ ավելի մրցակցային են ներքին շուկայում։ Մյուս կողմից էլ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս գործողությունների արդյունքում արձանագրվող հարկային մուտքերի որոշակի կրճատումը հետագայում ունենում է մուլտիպլիկատիվ էֆեկտ եւ ոլորտի տարբեր ճյուղերի առաջանցիկ զարգացումներով բերում բյուջետային մուտքերի ավելացման։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

11-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO