Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտասը կանգնում է ոչ դյուրին ընտրության առջեւ

Ու՞ր տեղափոխվել՝ Պոլի՞ս, թե՞ Թիֆլիս

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վենետիկյան ձեռագրատներում մասնագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով 1907 թ. հուլիսի վերջին Կոմիտասը, Ա. Չոպանյանի ընկերակցությամբ, Փարիզից մեկնում է Իտալիա։ Հուլիսի 25—ին Վենետիկի Մխիթարյան միաբանության դահլիճում Վարդապետը հանդես է գալիս բանախոսությամբ՝ միաբանության անդամներին ներկայացնելով իր ուսումնասիրությունների արդյունքները, ապա հրավիրվում դասախոսությունը կրկնելու Մուրադ—Ռաֆայելյան վարժարանում։
«Կոմիտաս Վ. երգեց, ինքն իսկ դաշնակով ընկերելով իրեն, վերոյիշեալ մեղեդիները՝ նոր կերպարանք մը տալով իր բանախօսութեան, զոր իր խօսելու դիւրութիւնը գիտէ միշտ փոփոխել եւ ճոխացնել։ Վերլուծման ենթարկեց այս անգամ նաեւ «ազգային» կոչուած հայրենասիրական նոր երգերը որոնց հետ եւրոպական երաժշտութիւնը մտաւ Հայոց մէջ, եւ որոնք «ազգային երաժշտութեան պատմութեան մէջ ո՛չ մէկ տեղ ունին»։ Յետոյ «հայկական փող»—ը՝ սրինգն ի ձեռին, նուագեց մի քանի օրօրող երգեր, հովուական կեանքի տեսիլներով կախարդիչ»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում պատմում է արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը։
Ըստ նրա՝ Կոմիտասի եւ Ա. Չոպանյանի հաջորդ հանդիպումը տեղի է ունենում 1908 թ. հոկտեմբերի վերջին։ Որպես Մշո եւ Շապին—Գարահիսարի պատգամավոր՝ կաթողիկոսական ընտրություններին մասնակցելու նպատակով Էջմիածին եկած Ա. Չոպանյանը հյուրընկալվում է Կոմիտասի մոտ։ «Աւելի որոշ զգացի հոն ինչքան շրջապատը նեղ էր իրեն համար, հետագայում կգրի Ա. Չոպանյանը, անթիւ ընելիք ունէր, միջավայր չկար։ Տարօրինակ բան է որ Մայր Աթոռը, որ Ձարին կարծածին պէս մեծահարուստ չէր, բայց հեռու էր աղքատ ըլլալէ, թէ՛ Խրիմեանի, թէ՛ Իզմիրլեանի, թէ՛ Սուրէնեանի հայրապետութեան օրով, որեւէ գումար չէ տրամադրած այդ մեծարժէք արուեստագէտին որ իր երաժըշտական գործերը հրատարակէ գէթ իր դաշնակած պատարագը տպագրէ։ Կը նեղուէր հոն, մանաւանդ Փարիզի մէջ ունեցած գործունեութեան լայն ու փայլուն ասպարէզէն յետոյ»։ Կաթողիկոսական ընտրությունից հետո, որը տեղի է ունենում նոյեմբերի 1—ին, եւ որին մասնակցում է նաեւ Կոմիտասը՝ որպես Կուտինայի եւ Բրուսայի հոգեւոր թեմերի պատգամավորական լիազոր, 1 ձայնի իրավունքով, Ա. Չոպանյանի եւ արեւմտահայ պատգամավորների հետ մեկնում է Թիֆլիս։
«Կը փափաքէր համերգ մը տալ, հիշում է Ա. Չոպանյանը, եւ կը սպասէր որ իրեն օգնողներ ըլլային զայն կազմակերպելու համար։ Այն մեծ հացկերոյթին, զոր Թիֆլիսի հայութիւնը տուաւ ի պատիւ թրքահայ քառասուն պատգամաւորներուն, բաղդն ունեցանք լսել ծերունի Ջիւանին, մեծ ժողովրդական բանաստեղծը, որ իր յոգնած խռպոտած ձայնով ու իր աւանդական սազով իր գեղեցիկ տաղերէն մէկ քանին երգելով մեր սրտերը թունդ հանեց, իսկ Կոմիտաս զմայլեցուց ամենքը իր բազմաթիւ, բազմազան, հրաշալի երգերով։ Քիչ յետոյ, Կովկասի Բարեգործական ընկերութեան տարեկան երեկոյթին, ուր փոխարքայ Վորոնցոֆ—Տաշքոֆ եւ իր ամուսինը կուգային առաջին անգամ ըլլալով անձամբ ներկայ գտնուիլ, Կոմիտաս իր երգեցողութեամբ փայլ տուաւ ու փոխարքային ներկայացուելով անոր ջերմ շնորհաւորութիւններն ընդունեցաւ, սակայն իր ծրագրած համերգին համար օգնողներ, կարգադիր քօմիթէ մը կազմելու տրամադիր անձեր գտնելու յոյսը ի դերեւ ելաւ։ Խօսեցանք քանի մը «ջոջ»—երու. «Թող ինք սարքէ համերգը, ըսին, մենք կ աշխատինք տոմսերը տարածել…»։ Ինքը միջոցներն իսկ չունէր սրահ մը վարձելու. վշտացած, հրաժարեցաւ իր ծրագրէն եւ դարձաւ Էջմիածին»։
Ա. Ասատրյանի խոսքով՝ թիֆլիսյան ուղեւորությունից, սակայն, ջերմ հիշատակ մնաց. «Դեկտեմբերի 10—ին Կոմիտասն ու Ա. Չոպանյանն այցելում են Գեւորգ Բաշինջաղյանի արվեստանոց եւ լուսանկարվում Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ղազարոս Աղայանի եւ Վրթանես Փափազյանի հետ։ Շուտով՝ 1909 թ. փետրվարի 23—ին, Կոմիտասը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վարչությունից հրավեր է ստանում՝ մարտի 3—ին նախատեսվող համերգին դպրոցի երգչախումբը ղեկավարելու համար»։ 1909 թ. մարտի 3—ին Թիֆլիսի Արքունական թատրոնի դահլիճում տեղի ունեցած տարբեր դավանանքի պատկանող երգչախմբերի համերգին հայ հոգեւոր խմբերգերի կատարմամբ հաջողությամբ մասնակցում է Ներսիսյան դպրոցի երգչախումբը՝ Կոմիտասի ղեկավարությամբ։
«Հոգեւոր համերգի մեջ բոլորին գերազանցեցինք հայերս, գրում է Կոմիտասը Ա. Չոպանյանին 1909 թ. ապրիլի 15—ի նամակում, թեեւ ինձ սաստիկ թուլացրին երկար ու ձիգ, անցանկալի պարապմունքները։ Կարող ես երեւակայել, որ մեր հայ բաժինը պատրաստեցի մեկ օրվան մեջ 14 ժամ զբաղվելով Ներսիսյան դպրոցի խմբի հետ, որոնք բերան բանալ անգամ չգիտեին։ Վերջին րոպեին հեռագրով կանչեցին, իբր թե խումբը պատրաստ է, եւ ես միայն կառավարելու եմ, զի վարժապետը հիվանդացել է։ Գնացի, տեսա, որ ոչինչ չեն արել, հոգիս բերանս հասավ պատրաստելու համար»։ Այսպես, Ասատրյանի խոսքով, Կոմիտասը կանգնում է ոչ դյուրին ընտրության առջեւ ու՞ր տեղափոխվել՝ Պոլի՞ս, թե՞ Թիֆլիս։
Շարունակելի

11-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO