Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Թատրոնը՝ Չարենցի կյանքում

Դիտարկումներ Ե. Չարենցի թատերասիրությունից

«Խարխափներու, թափառումներու, երազանքներու եւ անձկություններու մեջեն՝ կը զգացվի ներքին ձգտում մը դեպի նոր կյանք»։ Այդքան երկար սպասված նորի հավատը կյանքի կոչվեց հայրենի երկրի անկախության ձեռքբերումով (որը հռչակվեց 1918 թ. մայիսի 28—ին)։ Հայ մեծանուն պոետ Եղիշե Չարենցի (1987—1937 թթ.) ստեղծագործ հոգին թափառում էր հենց այս ժամանակաշրջանում, երբ նորի հետ թարմ շունչ էր հարկավոր, երբ երկրի հին արժեքները վերականգնելու եւ նոր շունչ հաղորդելու պահանջ կար։
«Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն՝ նորարարը»,— գրում է Պարույր Սեւակը։ Նա հեղափոխական էր եւ նորարար նաեւ թատրոնի հարցում։ Մինչ այդ թատրոնի հանդեպ ունեցած պրոֆեսիոնալ մոտեցումները փորձենք ներկայացնել Չարենցի թատերասիրության ակունքները։
Սերը, հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ Չարենցի մոտ ձեւավորվել են դեռեւս մանկության տարիներից, երբ հյուրախաղերով իր հնամենի քաղաք Կարս են ժամանել հայկական թատերախմբեր, ուր մշտական հանդիսատեսից մեկն ինքն է եղել։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հափշտակությամբ է Չարենցը դիտել այդ ներկայացումները, քանի որ Գեւորգ Աբովի «Մի քանի համառոտ դրվագներ Չարենցի վերաբերյալ իմ հուշերից» հոդվածից տեղեկանում ենք. «Սովի ու շվայտության, բողոքի եւ կամայականության այս անողոք գոտեմարտի ժամանակ Կարս քաղաքում չկար որեւէ կուլտուրական կյանք, որեւէ թերթ, որեւէ տպարան. չկար կուլտուրական ժամանցի ոչ մի վայր»։ Այդպիսի պայմաններում թատրոնը հրաշքով տեղ է գտել քաղաքի կյանքում, որով էլ ձեւավորվել է Չարենց—թատրոն կապը։
20—րդ դարասկզբին մամուլը (որտեղ մշակութային կյանքի լուսաբանումը մեծ տեղ ուներ) տեղեկատվական առաջին աղբյուրն էր։ Չարենցագետ Ալմաստ Զաքարյանի վկայությամբ՝ Սողոմոնյանների գերդաստանը ստանում էր «Խաթաբալա» պարբերականը։ Այստեղ հիմնականում լուսաբանվում էին թատերական անցուդարձը, ժամանակի դրամատուրգիան, մշակութային կյանքը։ Այստեղից է Ե. Չարենցը ծանոթանում Ն. Գոգոլի «Ռեւիզոր» կատակերգությանը, ապա աշակերտական ներկայացման մեջ դասընկերոջ հետ խաղում Դոբչինսկի—Բոբչինսկի։ Իսկ Հ. Պարոնյանի ստեղծագործությունների հետ ծանոթությամբ ձեւավորվում է սերը հայ երգիծական դրամատուրգիայի հանդեպ։ Հ. Պարոնյանի դրամատուրգիայի ազդեցությունը, երգիծանքի համն ու հոտը հետագայում կարելի է նկատել նաեւ Չարենցի դրամատիկական գործերում։
Ե. Չարենցը երիտասարդ հասակում ամրապնդում է իր կապը թատրոնի հետ։ Թատրոնի մշտական հանդիսատես լինելով՝ Ե. Չարենցը ծանոթանում եւ ընկերական հարաբերություններ է ստեղծում մեծանուն դերասանների հետ։ Հափշտակված երիտասարդ դերասանուհիներով՝ սիրահետում է նրանց, իր մուսան համարում, նրանց նվիրում ներբողներ, էպիգրամներ։ 1917 թ. հոկտեմբերի 7—ի ե՛ւ «Մշակի» ե՛ւ «Հորիզոնի» էջերում ուշագրավ տառատեսակներով հայտնում էին, որ հոկտեմբերի 9—ին Թիֆլիսի արտիստական ընկերության թատրոնում տիկ. Դուրյան—Արմենյանի մասնակցությամբ ներկայացվելու է Լ. Շանթի «Հին աստվածները»՝ 12 պատկերով։ Դերասանական խմբում էր նաեւ Արուս Ոսկանյանը. այդ ժամանակ պոլսահայ դերասանուհու ամենածաղկուն շրջանն էր։ Ե. Չարենցը ներկայացումից շատ առաջ եղել է թատրոնի արտիստական մուտքի առջեւ։ Արուս Ոսկանյանի հանդեպ սերն ու հիացմունքն էր պատճառը, որ ժամանակից շուտ էր եկել թատրոն՝ դերասանուհուն տեսնելու ակնկալիքով։
Գրականության եւ արվեստի թանգարանի Ե. Չարենցի ֆոնդում պահպանվում է նրա ինքնագիր տետրը, ուր «Գովք Արուսին» պոեմի հաջորդ էջին գրված է. «Սիրելի Արուս։ Խնդրում եմ այս պոեմս քանի դեռ չի հրատարակված, ոչ ոքի թույլ չտալ արտագրելու։ Իսկ տպագրելու իրավունքը պատկանում է միայն քեզ։ 1936. VI. 22. Երեւան»։ Չարենցն իր «Էպիկական Լուսաբաց» պոեմը նույնպես նվիրում է Ա. Ոսկանյանին։ Անտիպ երկերում Ե. Չարենցը պատկերավոր նկարագրում է նաեւ դերասանուհու մարմնավորած կերպարները Շիլլերի, Շեքսպիրի գործերում։ Այս եւ մի շարք այլ փաստարկներ վկայում են, թե ինչքան մեծ դեր է ունեցել երիտասարդ դերասանուհին Ե. Չարենց պոետի կյանքում՝ դառնալով նրա մուսան, ոգեշնչելով նրան։ «Արուս Ոսկանյանը ոչ միայն մեր... բեմի, այլեւ մեր ողջ էպոխայի հիասքանչ դերասանուհին է»,–գրում է Եղիշե Չարենցը։
Եղիշե Չարենցը հանդիպումներ է ունեցել նաեւ Պ. Ադամյանի, Սիրանույշի, Ազնիվ Հրաչյայի հետ։ Թատրոնով հրապուրված Ե. Չարենցը մի շարք բանաստեղծություններ է ձոնում նաեւ մեր մյուս մեծանուն դերասաններին։
Ե. Չարենցի առնչությունը թատրոնի արարիչների հետ չի սահմանափակվում միայն դերասաններին ձոներ նվիրելով։ Նա մոտ է եղել ռեժիսոր Արշակ Բուրջալյանի ընտանիքի հետ։ Չարենցը նրանց հետ հանգստավայրում գտնվելու ժամանակ կրքոտ զրույցներ է վարել թատրոնի շուրջ։
Ե. Չարենցը իր ուժերը փորձել է նաեւ դերասանական ոլորտում։ 1919 թվականից Երեւանում հաճախել է Վարդան Միրզոյանի ստուդիա։ Դերասան Աղասի Ալայանը, ով այդ ժամանակ Օրի Բունիաթյանի եւ Չարենցի հետ հաճախում էր Վ. Միրզոյանի ստուդիա, Գարեգին Բեսին պատմել է. «Եկա Երեւան։ Էստեղ սով, համաճարակ հիվանդություններ, վայրագություններ։ Արի ու նման պայմաններում թատրոն գտիր...»։ Այդ ժամանակ էր Վարդան Միրզոյանը դրամատիկական ստուդիա կազմակերպել՝ վարձելով տեղի արական գիմնազիայի դահլիճը։ Չարենցը հաճախելով Վարդան Միրզոյանի ստուդիա՝ դիտում էր ներկայացման փորձերը, իսկ ստուդիայի դերասանները նրա մոտ ընկերներն էին։ Ամեն անգամ Ե Չարենցը Վ Միրզոյանի ստուդիայից դուրս գալիս իր դերասան ընկերներին ասում էր. «Մենակ դուք չեք, ուրիշ գործեր էլ ունեմ»,–հաջորդ օրը, սակայն, նորից էր ստուդիա վերադառնում։ Ե. Չարենցին Վ Միրզոյանի ստուդիա էին տանում ոչ միայն թատրոնի նկատմամբ սերն ու հետաքրքությունը, այլ նաեւ դերասանուհի Արփենիկ Աստվածատրյանի հանդեպ սերն ու համակրանքը։
Ե. Չարենցը իր մտերիմ դերասան ընկերների համար եղել է լավ խորհրդատու։ Լ. Վաղարշյանը՝ դերասան Վաղարշ Վաղարշյանի որդին, «Չարենցը մեր հոգեւոր կյանքի ջիղն էր» հոդվածում ներկայացնում է Վ. Վաղարշյանի եւ Չարենցի զրույցը.
«— Մի դեր եմ երազում... սկսեցի, բայց իսկույն էլ կանգ առա։
— Այ տղա, չլինի՞ Համլետն է մտքումդ,–հարցի մեջ ավելի մեծ համոզմունք կար։
— Ըհը։
Շիտակ նայեց ինձ։
— Տալիս եմ օրհնությունս առանց տատանվելու… Շտապիր, Համլետի համար, ամեն ինչից բացի, համապատասխան տարիք է պետք։ Երիտասարդ իշխանին հարկավոր է խաղալ երիտասարդ տարիքում»։
Հետագայում՝ Վ. Վաղարշյանի կողմից Համլետի դերակատարման մասին գրվել է. «Գեղագիտական հաճույք էր այդ Համլետին տեսնելը՝ երիտասարդական ազնիվ կերպարանք, թեթեւաքայլ ու նրբագեղ, շարժման սահուն պլաստիկայով...»։ Փաստորեն, Եղիշե Չարենցը չէր սխալվել Վաղարշ Վաղարշյանին՝ երիտասարդ տարիքում Համլետ խաղալու խորհուրդ տալու հարցում։
Ինչպես հայտնի է, Չարենցը բուռն, հանդուգն, համարձակ խառնվածքի տեր անձնավորություն էր։ «Երեւանի ուղղիչ տնից» հուշագրքում Ե. Չարենը գրում է. «1926 թ. սեպտեմբերի 5—ի գիշերը, ժամը 12—ին, քրեական բավականին ծանր մի հանցանքի համար ես ձերբակալվեցի եւ տարվեցի Երեւանի միլիցիատան քրեական բաժինը»։ Անգամ կալանավայրում Ե. Չարենը չի կորցնում կապը թատրոնի հետ։ Մամիկոն Գեւորգյանին ուղղված նամակներից տեղեկանում ենք. «Խնդրում եմ տաս մեր վարիչին պետ. թատրոնի ունեցած պիեսների կատալոգը, մի օրում մենք ընտրություն կանենք եւ կուղարկենք։ Ապա խնդրում եմ հայտնես, թե մոտավորապես երբ հնարավորություն կունենանք մեզ մոտ ներկայացում դնելու»։ Ե. Չարենցը ցանկանում էր բեմադրել Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազարը»։ Այդ քաղաքական ոգով, սուր երգիծանքով գրված կատակերգությունը իր գաղափարով շատ արդիական էր թվում Չարենցին։ Չարենցը տեսնում էր թատրոնը որպես կյանքի պատկեր, գուցե դա էր պայմանավորում նաեւ նրա հետաքրքրությունը թատրոնի հանդեպ։ Ե. Չարենցը թատրոնը պահում էր իր կողքին ոչ միայն ի սեր թատրոնի, այլ նաեւ հասարակության մեջ թատրոնի կարեւորության գիտակցումով։
…Ապրելով մի ժամանակաշրջանում եւ զգալով իր ժամանակի զարկերակը՝ Ե. Չարենցը կարողացավ այնքան համամարդկային խոսել արվեստի լեզվով, որ իր գրչով ու կերպարով իր ուրույն տեղը գտավ հայ թատրոնի պատմության էջերում։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

11-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO