Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կլիցենզավորվեն նաեւ զարգացման կենտրոնները

Պետությունը սահմանում է հավասար կանոններ նախադպրոցական կրթության ոլորտում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը մինչեւ երկրորդ ընթերցումը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հրավիրել էր աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նոր օրենքի ընդունման շնորհիվ մինչեւ 2023 թ. մանկապարտեզներ կհաճախեն մինչեւ վեց տարեկան երեխաների 70 տոկոսը, այնինչ ներկայումս հաճախելիությունը մոտ 40 տոկոս է։ Պատճառներից մեկն այն է, որ մանկապարտեզները քիչ են, որի պատճառով հասանելիության խնդիր կա. «Տարիներ շարունակ բազմաթիվ մանկապարտեզների տարածքներ են սեփականաշնորհվել եւ օտարվել։ Օրենքի նախագիծը սահմանադրական փոփոխությունների պես մի բան է։ Այն սերունդը, որի համար նախատեսված է այս օրինագիծը, վերջնականապես վերափոխելու է մեր երկիրը։ Մենք հիմքից լավ ճանապարհի վրա ենք դնում նրանց կրթական գործընթացը»։ Խնդրի լուծմանն ուղղված քայլերից է լինելու այս տարվա սեպտեմբերին 18 նախակրթարանի բացումը։
Հաջորդ կարեւոր հարցը, որը լուծում կստանա նոր օրենքի շրջանակներում, այն է, որ նախադպրոցական մասնավոր կրթական հաստատությունների հանդեպ պետության վերահսկողությունը շատ թույլ է։ Վերջիններիս հանդեպ նույնպես կգործեն հստակ չափորոշիչներ։
Այսպիսով, նախագծի ընդունումից հետո կհստակեցվեն նախադպրոցական կրթության ոլորտում իրավահարաբերությունները, կսահմանվեն պետական քաղաքականության սկզբունքները, կամրագրվի ներառական նախադպրոցական կրթությունը ոչ միայն քաղաքաբնակ եւ գյուղաբնակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Նախարարը նկատեց, որ այսօր հավասար չեն նախադպրոցական տարիքի գյուղաբնակ եւ քաղաքաբնակ երեխաների պայմանները, ինչի պատճառներից մեկն էլ քաղաքային եւ համայնքային տնտեսությունների զարգացման տարբերությունն է։ «Մշակել ենք մոդելներ, որոնք թույլ կտան համայնքին իրականացնելու նախադպրոցական կրթական ծրագրեր ըստ հնարավորությունների»,– ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ նախադպրոցական կրթությանն առնչվող գործող օրենքն անկատար է եւ չի կարգավորում ոլորտում առկա խնդիրները։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային քննարկման ընթացքում բարձրաձայնած հիմնական մտահոգություններն իրենց կողմից եւս արձանագրվել էին, չնայած մասնակիցները նշեցին մի շարք տեղային առանձնահատկություններ. «Դրանք կապված չէին օրենքի փոփոխության հետ, այլ ավելի ճիշտ՝ տեղային, գործառնական բնույթ էին կրում»։ Հիմնական մտահոգությունները կապված էին նախեւառաջ ներառական կրթության հետ՝ հաշվի առնելով այն, որ հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին մանկապարտեզներում ընդգրկելուց հետո առաջանալու են խնդիրներ, մասնավորապես՝ հատուկ մանկավարժի եւ հոգեբանի հաստիքների ավելացման հետ կապված։ Պատգամավորի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաեւ գույքային պայմաններին, Երեւան քաղաքի եւ մարզերի միջեւ անհավասարության խնդիրներին եւ, իհարկե, չափորոշիչներին, այսինքն՝ բովանդակային հարցերին։ Չափորոշիչների առկայությունը թույլ կտա զերծ մնալ մի շարք այլ խնդիրներից, երբ երեխաներին չափից շատ գիտելիքներ են տալիս՝ սովորեցնում են այբուբենը, կարդալ—գրել, եւ երեխան արդեն դպրոց է գնում գիտելիքների այնպիսի պաշարով, որ երեխային այլեւ հետաքրքիր չի լինում դպրոցում ուսման ընթացքը։ «Նմանատիպ համընկնումներից խուսափելու համար պետք է հստակ չափորոշիչներ ունենալ նախադպրոցական եւ դպրոցական կրթության համար, որպեսզի անցումը լինի առավել հարթ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Զրուցակիցս մատնանշեց նաեւ այն փաստը, որ մեր երկրում զարգացման կենտրոնները փաստացի իրականացնում են նախադպրոցական կրթություն, սակայն չեն անցել լիցենզավորման պահանջները, ինչը պարտադիր է նախադպրոցական կրթական հաստատությունների՝ մանկապարտեզների համար։ Նշենք, որ օրենքի նախագծի ամբողջական ընդունումից հետո ՍՊԸ—ները եւ ԱՁ—ները նույնպես կանցնեն պարտադիր լիցենզավորում. «Այն զարգացման կենտրոնները, որոնք խնդիրներ չունեն, համաձայն են այս գործընթացի հետ։ Հանդիպումների ժամանակ եղել է, որ իրենց գոհունակությունն են հայտնել լիցենզավորման հետ կապված, որովհետեւ դա իրենց կդնի մեկ հարթության մեջ մանկապարտեզների հետ, եւ ավելի լավ կկարողանան աշխատել»։
Երեւանի թիվ 146 մանկապարտեզի լոգոպեդ Անի Սարգսյանը, որը ոլորտում է աշխատում 12 տարի, մատնանշեց իր մասնագիտական գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ։ «Հիմնական խնդիրը վերաբերում է հաստիքներին եւ դրույքաչափին։ Օրենքի համաձայն՝ մանկապարտեզ են ընդունվում հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներ, սակայն մասնագիտական կես դրույքը տվյալ թվով երեխաների ներգրավածությունն ապահովելուն չի համապատասխանում։ Խնդիր կա նաեւ խմբի ծանրաբեռնվածության հետ կապված, թե ինչ տեսակի հաշմանդամության հետ գործ ունեն, եւ արդյոք միեւնույն խմբում որքա՞ն նման երեխա է հնարավոր ընդունել,–մանրամասնեց նա, ապա շարունակեց.–Մանկապարտեզներում գործում է աջակցման թիմ։ Օրենքով հստակ սահմանված չէ, թե ով պետք է աշխատի թիմում, եւ ինչ գործառույթներ ունի աշխատողը։ Խնդիր է նաեւ այն, թե ինչպես կազմակերպել երեխայի շտկողադաստիարակչական աշխատանքները, եթե ասվում է, որ երեխային չի կարելի առանձնացնել խմբից։ Մինչդեռ, օրինակ, լոգոպեդից պահանջվում է առանձին աշխատանք իրականացնել»։

11-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO