Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք այն ենք, ինչ մտածում ենք

Պետք է հավաքականորեն մտածենք այն, ինչը հաղթանակ է պարգեւում, եւ կհաղթենք

Հոգեբանության մեջ գործածվող այս իմաստակրությունն առավել քան լավ է բնորոշում թե՛ հասարակության մեջ տեղի ունեցող խմորումների վերջնարդյունքը, թե՛ անհատի գիտակցական եւ հոգեկան անվերջանալի զարգացումների գագաթնակետը տվյալ պահին, որն անխուսափելիորեն փոփոխական է հաջորդ պահին։
Մեր հասարակությունն այսօր ապրում է ավելի շատ հոգեբանական կատակլիզմ, քան սոցիալական, քաղաքական կամ այլ։
Կատարվում է տոտալ հարձակում մարդկանց գիտակցությունն «իրենց» կողմ ճկելու համար։ Ովքե՞ր են հիմնական ճգնողները (չշփոթել ճգնավորների հետ)։ Ճիգ ու ճիգեր չեն խնայում նրանք, ովքեր տիրապետում են մանիպուլյացիաների ոչ հեշտ, բայց հեշտագին արհեստին։ Նրանք, ում անվանում են «մեծ կոմբինատորներ», «իշխանատենչներ», «ռեւանշիստներ», «տեխնոկրատներ», «իզմերի» եւ «իստերի» կրողներ։ Ամեն «իզմակիր» փորձում է պոկել հասարակությունից իր բաժին հանրույթի պատառը, իսկ քանի որ «իզմերը» շատ են, հասարակությունը, ժողովուրդը, ազգը պատառ—պատառ են լինում։ Տվյալ գաղափարի «իզմիստները» մտածում են իրենց շահերի տիրույթում, եւ ով այդ շրջանակից դուրս է մտածում, նա առնվազն «հիմար» է կամ ապաշնորհ, իսկ որ ավելի հավանական է՝ «ազգի թշնամի»։ Հետաքրքրականն այն է, որ ամեն մի «իզմակիր» իրեն համարում է ազգի ու պետության միակ գաղափարակիրը, ազգի միակ «փրկիչը»՝ հաճախ իսպառ մոռանալով իրական Փրկչին։
Հազարամյակներ շարունակ անհավատները մեզ անվանել են անհավատ։ Այսօր մեր ներսի անհավատներն են հավատավորներիս անվանում անհավատ։ Եվ վայն եկել է մեզ տարել, եթե սրբի դիմակ հագած մամոնաների ծառաներն իրենց մտածողությամբ ու ազդեցությամբ գերակշռեն հավատավորներին ու հայրենյաց իրական նվիրյալներին, քանզի ինչպես մարդն է ԱՅՆ, ԻՆՉ ՄՏԱԾՈՒՄ Է, այնպես էլ ողջ հասարակությունը, ազգը, ժողովուրդը։
Սա բացարձակապես վատատեսական կանխատեսում չէ։ Սա սթափության կոչ է իշխանիկներին, մարզպանիկներին, մելիքներին, փոքր Հայաստանների թագավորիկներին, ովքեր սեփական անձը նույնացնում են Պետության հետ, եւ որ ավելի վատ է՝ Հայրենիքի հետ, դրանով իսկ Պետությունն ու Հայրենիքը տանելով անդունդ՝ Ժողովրդով հանդերձ։
Պետք է հավաքականորեն մտածենք այն, ինչը փրկություն է, եւ կդառնանք Փրկություն։
Պետք է հավաքականորեն մտածենք այն, ինչը հուսադրում է, եւ կհուսավորվենք։
Պետք է հավաքականորեն մտածենք այն, ինչը հաղթանակ է պարգեւում, եւ կհաղթենք։
Հ. Գ. Յուրաքանչյուրը կարող է իր տարածքը պարսպապատել, դուռն ամուր փակել ներսից, բայց չմոռանանք, որ ՏԱՆԻՔԸ բոլորիս համար մեկն է, եւ եթե այն խախուտ է ու կաթում է, ապա կաթում է բոլորի՛ս գլխին…
Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ
editor@hhpress.am

12-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO