Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԱՇԽԱՐՀ


Ադրբեջանական խայտառակ ընտրություններ

Լցոնված քվեաթերթիկների քանակը հասել է 30—40 տոկոսի

Ադրբեջանում օրերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
–Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս են ընթացել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները, ինչպիսի՞ն են միջազգային կառույցների գնահատականները։
–Ադրբեջանում ընտրություններն անցել են խախտումներով գրեթե բոլոր ընտրատեղամասերում։ Դա հաստատվել է ոչ միայն տեսախցիկներով կատարված նկարահանումներով, տարբեր անձանց կողմից իրականացված նկարահանումներով, լուսանկարներով։ Բազմաթիվ խախտումներ են արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, ԵԽԽՎ պատվիրակությունը, ինչպես նաեւ խախտումների մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ հիասթափություն հայտնելով, որ ընտրություններն անցել են նմանատիպ խախտումներով։
–Ի՞նչ խախտումների մասին է խոսքը։
–Միջազգային դիտորդական կազմակերպություններն արձանագրել են խախտումներ քվեների հաշվարկի ընթացքում։ Բոլորը տեսանյութերով  արձանագրված են։ Կողքի դարակից կամ պահարանից հայտնվում էին նոր քվեաթերթիկներ, որոնցից մի քանիսը տարբեր տեղերում ընդդիմադիրների վստահված անձինք կարողացել էին վերցնել, եւ բոլոր տեղերում, ինչպես եւ սպասելի էր, նախապես քվեարկված թերթիկներ էին՝ հօգուտ իշխանական կամ իշխանություններին աջակցած թեկնածուների։ Եվ դրանք մեծ թիվ էին կազմում, մեկ—երկու հատ չէին՝ ամեն քվեատուփում առկա քվեաթերթիկների 30—40 տոկոսի չափով։ Այսինքն, դրանք կարող էին ընտրություններում պատկեր փոխել եւ վստահաբար փոխել են։
–Իսկ ընդդիմությունը բողոքարկե՞լ է արդյունքները կամ այլ քայլեր ձեռնարկելո՞ւ է։
–Ադրբեջանում ընդդիմությունն այնքան էլ միասնական չէ, դա իրենց առաջին խնդիրն է, եւ չունի ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ, դա էլ երկրորդ խնդիրն է։ Միջազգային դիտորդները նաեւ արձանագրել են, որ նախընտրական շրջանում ապահովված չի եղել հավասար քարոզարշավի իրավունքը. ֆինանսական հարցերը չեն լուծվել, Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիր կուսակցությունների առաջ բազմաթիվ արգելքներ են դրել։ Այնպիսի արգելքների մասին է խոսքը, որ ընդդիմությունը գրեթե շանս չունի ֆինանսավորում հայթայթելու, եթե Ադրբեջանից որեւէ մեծահարուստ իրենց չի աջակցում, իսկ Ադրբեջանի մեծահարուստները  իշխանական շրջանակների մեջ են, չկա ընդդիմադիր մեծահարուստ։ Այս ամենով հանդերձ՝ ընդդիմադիր որոշ գործիչներ հայտարարել են ցույցեր անցկացնելու մասին։ «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը կոչ է արել փետրվարի 16—ին մասնակցել ցույցերի՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ Բայց, անկեղծ ասած, կարծում եմ, իշխանությունները նախ չեն թույլատրի այդ ցույցը անցկացնել, դրա փորձը նրանք ունեն, երկրորդ՝ դժվար թե այն որեւէ էական ազդեցություն ունենա Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների վրա, գուցե, մի փոքր ավելացնի լարվածությունը։
–Կարելի՞ է ասել, որ հասարակական ընդվզման ալիք Ադրբեջանում չի հասունանում։
–Դժգոհ մարդիկ կան, եւ նրանք բավական շատ են՝ դատելով սոցցանցերից, չնայած ամբողջական եւ ճշգրիտ պատկեր սոցցանցերը չեն կարող տալ, իսկ սոցհարցման մեխանիզմների չենք տիրապետում, որ իրական պատկերը հասկանանք, բայց ընտրությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը շարունակում է իներտ մնալ։ Ակտիվությունն է եղել նաեւ ցածր։ Անգամ լցոնված ակտիվությամբ ընտրություններին մասնակցությունը 47.8 տոկոս էր կազմել։ Իրականում շատ ավելի քիչ է եղել։ Միգուցե, 30—35 տոկոսից ոչ ավելի՝ հաշվի առնելով տարբեր ընտրատեղամասերից ստացված թվերը, որ իրականում գնացել է իքս մարդ, բայց իրենց ԿԸՀ—ի հրապարակած զեկույցներում ներկայացվել է իքս պլյուս ինչ—որ քանակի մարդ։
–Մեծ հիասթափություն կա Ադրբեջանի հանրության մեջ, այո՞։
–Սովորել են, որ ավտորիտար ռեժիմ է, իրականում իրենք որեւէ ռեալ փոփոխություն չեն կարող բերել՝ հաշվի առնելով նաեւ այն, որ իրենց ընդդիմությունը շատ թույլ է թե՛ իր ռեսուրսներով, թե՛ ակտիվությամբ ու թե՛ իրար մեջ գզվռտոցներով։ Իրենց մոտ այնպիսի պրոցես է ընթանում, որ կուտակվում—կուտակվում ու ինչ—որ տեղ պայթում է, ինչպես, ենթադրենք, 2015 թ. Գյանջայի դեպքերն էին։ Բայց դրանք ավելի շատ լոկալ բնույթ են կրում։ Չեմ կարծում, որ այս շրջանում իրենք լուրջ փոփոխություններ կարող են իրականացնել։ Այնտեղ միասնական ընդդիմության առաջնորդի կերպար էլ չկա, որպես այդպիսին։
–Իսկ այս իրավիճակը, որ տիրում է Ադրբեջանում, հատկապես երբ իրավիճակի վատ լինելը ֆիքսել են նաեւ եվրոպական կառույցները, ԱՄՆ դեսպանատունը, դա մեզ ինչ— որ դիվիդենտներ տալի՞ս է տարբեր հարթություններում։
–Այո, տալիս է, բայց դրանցից պետք է օգտվել։ Մեզ համար դրական դաշտ է ստեղծվում։ Տեսեք, Ադրբեջանում ավտորիտար համակարգ է, բացի այդ, մեզ վերաբերող խնդիրներում տոտալ քարոզչությունը այլատյացության քարոզչություն է։ Եվ դա կա նաեւ իրենց ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ոչ միայն մեր։ Հաշվի առնելով դա, եթե իրենք, օրինակ, կարողանային արհեստական իմիտացիա ստեղծել, թե, իբր, գնում են ժողովրդավարության ճանապարհով, կարող էր մեզ համար խնդիրներ ստեղծել, բայց մեզ համար ձեռնտու է, որ Ադրբեջանն աշխարհին երեւա այնպես, ինչպիսին իրականում կա, որ ավտորիտար պետություն է, որը այլատյացության քարոզչություն է իրականացնում եւ որն անմիջապես սպառնում է Հայաստանի ու Արցախի բոլոր բնակիչների ֆիզիկական գոյությանն ու անվտանգությանը։ Սա մենք պետք է օգտագործենք, սա մեր խաղաքարտերից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը։
–Շատ մոտ ապագայում ընտրություններ ունենք նաեւ Արցախում։
–Այո, եւ հիմա շատ կարեւոր է Արցախում ընտրություններն անցկացնել հնարավորինս թափանցիկ ու ժողովրդավարական։ Բացի Հայաստանից, Արցախում ընտրությունների թափանցիկությունը եւս շատ կարեւոր է։ Ասենք, որ տեսե՛ք, Արցախը, լինելով չճանաչված պետություն, անցկացնում է ժողովրդավարական ընտրություններ, իսկ Ադրբեջանը շարունակում է պահպանել իր ավտորիտար համակարգը եւ ճնշել իր քաղաքացիներին։
–Իսկ եթե համեմատենք մինչ այժմ Արցախում անցկացված ընտրությունները Ադրբեջանի այս ընտրությունների հետ, ի՞նչ պատկեր ունենք։
–Եթե Ադրբեջանի այս ընտրությունները համեմատելու լինենք անգամ Արցախում անցկացված նախկին ընտրությունների հետ, դրանք անհամեմատելի են։ Դա ասում եմ՝ Արցախում եղած միջազգային դիտորդների հայտնած կարծիքներից ելնելով։ Բայց մեզ համար շատ կարեւոր է, որ հիմա էլ այնտեղ ընտրությունները լինեն հնարավորինս թափանցիկ եւ ժողովրդավարական։
–Եթե չեմ սխալվում, Ադրբեջանում անցկացվել են նաեւ, այսպես ասած, վիրտուալ ընտրություններ՝ Խանքենդի տարածաշրջանում, որը Ստեփանակերտն է, որին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։
–Այո, նախ ասեմ, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ստեղծվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2006 թ., եւ միշտ պնդում են, թե այդ կառույցը ներկայացնում է Արցախում նախկինում բնակվող, այժմ փախստական դարձած եւ Ադրբեջանում բնակվող անձանց շահերը։ Իրականում ձեւավորված այդպիսի համայնք Ադրբեջանում գոյություն էլ չունի, նրանք տարբեր տեղերում ցրված ապրող մարդիկ են, եւ նրանց քանակը մի քանի անգամ ավելի քիչ է, քան իրենց ներկայացրած մեկ միլիոնը։ Բայց սա հարցի մյուս կողմն է։ Հարցն այն է, որ այդ կառույցի ղեկավար Թուրալ Գյանջիալիեւը մասնակցում էր ընտրություններին՝ Ստեփանակերտի վիրտուալ ընտրատարածքից։ Այդ ընտրատարածքն ունեցել է 13 ընտրատեղամաս, որոնք տարբեր քաղաքներում եւ գյուղերում են տեղակայված, որտեղ ենթադրաբար նախկինում Ստեփանակերտում ապրած ադրբեջանցիներ են ապրում։ Հիմա, ենթադրենք, Սումգայիթի բնակիչներ են, բայց քվեարկում են ոչ թե Սումգայիթից, այլ Խանքենդիի ընտրատեղամասից։ Ի դեպ, արձանագրվել են նաեւ դեպքեր, որ քվեարկել են ե՛ւ Սումգայիթում, ե՛ւ Խանքենդի կոչվող ընտրատարածքում։ Այդ Խանքենդի կոչվող ընտրատարածքն Ադրբեջանում ամենափոքր ընտրատարածքն է, նշված է հինգ հազար ընտրող, բայց այդքան ընտրող չկա, ըստ պաշտոնական տվյալների՝ մասնակցել է շուրջ 2500 ընտրող, իսկ իրականում եղել է ավելի քիչ։ Թուրալ Գյանջիալիեւը որպեսզի անցնի խորհրդարան, մի կերպ հավաքել է 1596 ձայն։ Ու այստեղ երեւում է ադրբեջանական իշխանությունների միֆը, որ այդ մարդը ներկայացնում է ԼՂ ադրբեջանական համայնքը, ու եթե ընդունենք, որ իրականում հավաքել է 1596 ձայն, կստացվի, որ իրականում ներկայացնում է ոչ թե ամբողջ համայնքի, այլ այդ 1596 հոգու շահերը։ Եվ լավ մաթեմատիկա պետք չէ իմանալ՝ հասկանալու համար, որ 1596—ը շատ հեռու է մեկ միլիոնից։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

12-02-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO