Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մարզական ուղին Մխիթարյանին կհասցնի՞ Սանկտ Պետերբուրգ

Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով, իտալական «Ռոման», ամենայն հավանականությամբ, զերծ կմնա Հենրիխ Մխիթարյանի վարձակալության ժամկետը երկարաձգելու կամ նրա հետ կայուն համագործակցություն հաստատելու մտադրությունից, եւ հայ մարզիկը հաջորդ մրցաշրջանը կսկսի նոր ակումբում։ Թեպետ հռոմեացիները դեռ պաշտոնապես չեն արձագանքել այդ հրապարակումներին, սակայն մամուլում արդեն իսկ շրջանառվում է 31—ամյա հայ կիսապաշտպանի նոր աշխատավայրի առնվազն մեկ հավանական հասցե։
«The Sun» պարբերականի տվյալներով՝ Լոնդոնի «Արսենալը», որը շարունակում է տնօրինել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները, մտադիր է խնդրի քննարկմանը վերադառնալ այս ամռանը։ Մյուս կողմից՝ «Ռոման» գոնե այս պահին վճռականորեն տրամադրված չէ անգլիական կողմի պահանջած 20 մլն ֆունտ ստերլինգը վճարել Հայաստանի հավաքականի ավագին ձեռք բերելու համար։ Իտալացիները չափազանցված են համարում այդ գինը՝ փոխհամաձայնության համար իրատեսական համարելով մի քանի միլիոնով պակաս գումարը։ Եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, ապա մայիսի 24—ին նախատեսված իտալական «Ա» սերիայի առաջնության վերջին տուրից հետո մեր հայրենակիցը կվերադառնա լոնդոնյան ակումբի տրամադրության ներքո եւ կսպասի իրավիճակի հանգուցալուծմանը։
Տեսականորեն նա կարող է անորոշության մեջ մնալ մինչեւ 2021 թ. ձմեռ, երբ կլրանա «Արսենալի» հետ պայմանագրի ժամկետը։ Այդ ժամանակ Հենրիխը կունենա ազատ գործակալի կարգավիճակ եւ կկարողանա ինքնուրույն ընթացք հաղորդել իր մարզական կարիերային։ Դա, բնականաբար, չի բխում բրիտանական մայրաքաղաքի հյուսիսային հատվածում գրանցված ակումբի շահերից, որն այդ դեպքում կարող է ակնկալվածից քիչ գումար կամ ընդհանրապես որեւէ փոխհատուցում չստանալ հայ ֆուտբոլիստի տեղափոխությունից։ Այնպես որ, առաջիկայում «Արսենալը» ձգտելու է նոր թիմ գտնել Մխիթարյանի համար կամ մտածել խնդրի լուծման այլընտրանքային տարբերակների մասին։ Առայժմ հստակ է, որ Հենրիխը տեղ չունի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերում։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «զինագործներին» հարել է 2018 թ. հունվարին՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդից», որում նույնպես չկարողացավ հաստատվել։ «Արսենալը» նրա հետ կնքեց շաբաթական 160 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով եռամյա պայմանագիր, սակայն Հենրիխն այդպես էլ չկարողացավ անհրաժեշտ տպավորություն թողնել թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի վրա եւ անցյալ տարվա սեպտեմբերին վարձակալության պայմանագրով միացավ «Ռոմային»։ Ամենայն հավանականությամբ, «Արսենալում» գոհ չէին նրա արդյունավետությունից կամ ակնկալիքների եւ իրականության հակասություն էր առաջացել՝ հաշվի առնելով, որ Միկին 34 մլն եվրո էր նստել ակումբի վրա։ Այդ թիմում անցկացրած առաջին մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 25 հանդիպման, որից 19—ում խաղադաշտ է մտել մեկնարկային կազմում։ Նշված խաղերում նա դարձել է 6 գոլի եւ 4 արդյունավետ փոխանցման հեղինակ, ինչը 56 տոկոսանոց ցուցանիշ է։ Անգլիական թիմի մարզաշապիկով եւս 4 հանդիպում Մխիթարյանն անցկացրել է 2019—20 թթ. մրցաշրջանի սկզբում՝ մինչեւ «Ռոմա» տեղափոխվելը։ Սակայն դրանցում չէր կարողացել գրավել մրցակցի դարպասը կամ կատարել գոլային փոխանցում։
Ի դեպ, պարզվում է, որ մինչ «Ռոմայի» տարբերակի ի հայտ գալը, Մխիթարյանն արդեն որոշակի տարաձայնություններ է ունեցել «Արսենալի» հետ։ Այդ կապակցությամբ նա իր վերջին հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է. «Մրցաշրջանի սկզբում «Արսենալն» ինձ որոշակի խոստումներ տվեց, սակայն ընդամենը երկու շաբաթ անց դրանք չկատարվեցին։ Այդ իսկ պատճառով միանգամից համաձայնեցի հռոմեացիներին միանալու գործակալիս առաջարկին։ Անգամ ֆինանսական բաղադրիչը չքննարկեցի։ Այնքան էլ չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլի պահանջներին, ուստի մտածեցի, որ փոփոխությունը կտանի դեպի լավը։ Առաջին իսկ օրից չեմ զղջացել Հռոմ տեղափոխվելու որոշմանս համար»։
Խնդիրը միայն այն է, որ անվերջ հետապնդող վնասվածքների պատճառով հայ ֆուտբոլիստը հազվադեպ է ընդգրկվում «գայլերի» կազմում։ Մրցաշրջանի սկզբում նա մոտ 6 շաբաթ բաց թողեց ազդրի վնասվածքի պատճառով։ Իսկ ընդհանրապես՝ մոտ 5 ամսվա ընթացքում Հենրիխը 10 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ դառնալով 4 գոլի եւ 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Առաջին հայացքից վատ ցուցանիշ չէ, բայց ամեն ինչ հանգում է կայունության պակասին, որն անչափ կարեւոր գործոն է։ Ավելին՝ Մխիթարյանի վիճակագրությունը լավագույնն է հռոմեական ակումբում։ Հաշվարկվել է, որ նա մրցակիցների դարպասը գրավել է յուրաքանչյուր 162 րոպեն մեկ։ Այն դեպքում, երբ թիմի լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն, որը 23 խաղում 10 գոլ է գրանցել իր անվան դիմաց, աչքի է ընկնում միջինում 195 րոպե պարբերականությամբ։
Ինչեւէ, գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան շահագրգռված է՝ շարունակելու համագործակցությունը Մխիթարյանի հետ, ինչը լրացուցիչ 2,5 մլն ֆունտ ստերլինգ կտանի հռոմեական ակումբի բյուջեից։ Սակայն իտալական կողմը պատրաստ չէ ավելի թանկ առաջարկ անել «Արսենալին», իսկ վերջինս էլ իր տրամադրության տակ ունի խաղացողների լայն ընտրություն։ Այնպես որ, Մխիթարյանի հարցը մնում է բաց։ Մինչ այդ ավելի բարձրաձայն են դառնում Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» Մխիթարյանի հայտնվելու մասին խոսակցությունները։ Ռուսական կողմը դեռ չի միջամտել հայ ֆուտբոլիստի համար պայքարին, բայց նման նկրտումներ ունի անցյալ տարվանից։ Այդ տեղափոխությունը չի բացառվում նաեւ այն առումով, որ ամառվանից հայ մարզիկներն այլեւս լեգեոներ չեն համարվելու ռուսական ֆուտբոլում։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO