Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԶԱՆԱԶԱՆ


Երկու ոսկի, մեկ բրոնզ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ մրցագորգ դուրս եկավ մայրցամաքային առաջնության 5—րդ ոսկե մեդալի համար։ Հայ մարզիկը, ով արդեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է 2012, 2013, 2014 եւ 2018 թվականներին, այս անգամ նույնպես հաստատեց իր բարձր կարգը եւ հռչակվեց Հին աշխարհամասի հնգակի չեմպիոն։
Արթուր Ալեքսանյանը եզրափակչում 7։1 հաշվով առավելության հասավ Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլու նկատմամբ։ Ուշագրավ է, որ մեկնարկում նա իր մրցակցին զիջում էր 0։1 հաշվով։ Երեւի ինքն էլ զարմացավ իրադարձությունների նման ընթացքից ու արագորեն միավորներ վաստակեց՝ դրսեւորելով «Սպիտակ արջին» բնորոշ իր կամքը։
Գյումրեցի ըմբիշը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից։ Նա նախ 7։1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակչում 9։0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակչում ոչ մի շանս չտվեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մաթի Էլիաս Կուոսմանենին (8։1)։
60 կգ քաշայինների եզրափակչում մայրցամաքի երիտասարդների չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը գոտեմարտեց երիտասարդների աշխարհի եռակի չեմպիոն, թուրք Քերեմ Քամալի հետ եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Սկզբում Ղարիբյանը բավական ակտիվ էր, սակայն հայ ըմբիշն ընդմիջման գնալիս պարտվում էր 0։1 հաշվով։ Բայց արդեն երկրորդ մրցափուլում նա 4 միավորանոց գցում կատարեց եւ հաստատեց իր առավելությունը։
Ղարիբյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փառահեղ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8։0)։ Կիսաեզրափակչում Գեւորգ Ղարիբյանը ոչ մի շանս չտվեց էստոնացի Հիլարի Մայգիսալուին՝ 8։0։
Ավելացնենք, որ սա 26—ամյա ըմբիշի առաջին լուրջ հաղթանակն էր մեծահասակների հավաքականի կազմում։
Մինչեւ 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը բավարարվեց բրոնզե մեդալով։ Երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Իշտվան Վանզայի հետ եւ հաղթեց 7։5 հաշվով։
Կարեն Ասլանյանի հաղթանակը կամային էր։ Առաջին մրցափուլից հետո նա զիջում էր 0։3 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում 4 միավորանոց գլորում կատարեց եւ առաջ անցավ հաշվի մեջ, իսկ վերջին պահին երկու միավորանոց գցումով հաստատեց վերջնահաշիվը՝ 7։5։
Սա Ասլանյանի երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Նա նույնպիսի հաջողության է հասել նաեւ 2018 եւ 2019 թվականներին։
Անդրադառնալով հռոմեական մրցաշարում նրա անցած ուղուն՝ նշենք, որ Կարենը որակավորման փուլում 3։1 հաշվով հաղթել է շվեդ Օսկար Էրլանդսոնին, 1/8 եզրափակչում 9։0 հաշվով վստահ հաղթանակ տոնել վրացի Գեորգի Շոթաձեի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10։1 հաշվով առավելության հասել սերբ Մաթե Նեմեշի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Կարեն Ասլանյանը գերլարված պայքարում 3։4 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաեւին եւ երրորդ տեղի համար պայքարելու իրավունք ստացել։

12-02-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO