Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Անկախ դատարանը

Թե՛ դեմոկրատիայի, թե՛ ազատ շուկայական տնտեսության, թե՛ արտոնյալներից ազատվելու երաշխիք է

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ հրապարակել էր նախորդ տարի օգոստոսին Արցախում հնչեցրած 6 կոնսենսուսային կետ, որոնք պետք է համազգային միասնականությունն ապահովելու անկյունաքարերը դառնան։
Հրապարակած հինգերորդ թեզով վարչապետն անդրադառնում է օրենքից դուրս, արտոնյալ կարգավիճակ ունեցող անհատների անընդունելիության, տարբեր ուժային կենտրոններից կախված դատարանների գոյության բացառման խնդիրներին։
«Կոնսենսուս 5. Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք։ Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում եւ Արցախում դատարանները պետք է լինեն անկախ։ Տնտեսության, քաղաքականության մեջ եւ հանրային կյանքի որեւէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել։ Այստեղ ուզում եմ մի մեկնաբանություն անել. սիրելի ժողովուրդ, մենք շատ արժանի մարդիկ ունենք, հայությունը շատ արժանավոր զավակներ է տվել, բայց անընդունելի է եւ չի կարելի հանդուրժել, երբ որեւէ մեկը ծառայություն մատուցի ժողովրդին ու հայրենիքին եւ հետո այդ ծառայությունը փորձի վաճառել արտոնյալ լինելու ձեւով, օրենքից դուրս լինելու ձեւով»,–ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Մեջբերված այս ենթակետում բարձրացված խնդիրը բնորոշ է ինչպես անցումային փուլում գտնվող բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանին։ Օլիգարխիկ համակարգը եւ պետական քաղաքականության վրա ազդեցություն ունեցող տարբեր կլաններ ու ֆինանսական կենտրոններ սովորաբար առանձին անհատների միջոցով իրենց ազդեցությունն են տարածում նաեւ դատարանների վրա, ինչը խաթարում է պետական համակարգի թափանցիկ ու պատշաճ գործառնությունը։ Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ գործադիր իշխանությունը կամ Հայաստանի քաղաքական իշխանությունը երբեք իրեն թույլ չի տալու ներգործելու դատական իշխանության կամ առանձին դատավորների առանձին որոշումների վրա, ինչը, սակայն, դեռեւս չի բացառել այլ քաղաքական միավորների կողմից կլանային խողովակներով որոշակի ազդեցության պահպանումը դատարանների վրա։
Վարչապետը բարձրացնում է հենց այս խնդիրը՝ անկախ դատական համակարգը նաեւ դեմոկրատական համակարգի կայացման երաշխիք է, ազատ շուկայական տնտեսության կայացման երաշխիք է, ինչու չէ՝ իրենց արտոնյալ համարող անձանցից ազատվելու երաշխիք է։
Եվ այստեղ շատ ավելի նուրբ խնդիր է պետությանը ծառայություն մատուցած լինելը արտոնյալ ու օրենքից վեր դասվելու համար բավարար պայման համարելը։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ որեւէ ծառայություն չի մատուցվում՝ դրա դիմաց օրենքից դուրս համարվելու ակնկալիքով։ Անգամ զինվորի մատուցած ծառայությունը, մարտում կյանքը վտանգի տակ դրած մարդու ծառայությունը չի կարող հետագայում բեռ դառնալ այլոց ու պետության համար։
Այս երեւույթը եւս բնորոշ է պատերազմի միջով անցած բոլոր երկրներին, բոլոր ժողովուրդներին, բայց որպես քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող քաղաքացիներ՝ պետք է հասկանալ, որ հայրենասիրությունը, մասնագիտական ծառայությունը, հայրենիքի պաշտպանությունը չեն արվելու հետագայում այդ նույն պետությունը ներսից քայքայելու գնով։
Եթե համաձայն ենք, որպես քաղաքացիներ, այս սկզբունքներին, յուրաքանչյուրս՝ մեր ոլորտում, ուրեմն կոնսենսուսը կայացած է։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

12-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO