Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խորքային պատճառներ

Սահմանադրության ու օրենքների փոփոխությունների առաջնահերթությունը

Հանրապետության նախագահի հրամանագրով ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեն նախանշում է Հայաստանի հերթական թեժ քաղաքական գարունը։ Իշխանությունն այս ճանապարհով խնդիր է դրել փոխել Սահմանադրական դատարանի հին կազմը, որը համարում են նախորդ իշխանությունների ձեւավորած եւ ժամանակ առ ժամանակ վերջիններիս կամքը կատարած կառույց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ—ում ունեցած իր վերջին ելույթում, բացի դատավորների կազմի խնդրից, հիշատակեց նաեւ Սահմանադրության հիմնարար բացերը, որոնց փոփոխությունը, սակայն, իրականացնելու է ՍԴ նոր կազմը։ Մասնավորապես, նշվեց, որ գործող Սահմանադրությամբ բարձրագույն դատարանը չունի ոչ մի հակակշիռ եւ իրեն իրավունք է վերապահել սահմանափակել ժողովրդի իշխանությունը՝ նաեւ ՍԴ կարգավիճակի որոշման հարցում։
Հանրաքվեն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկների թվում նշվում է ՍԴ նախագահի ընտրության ընթացքը՝ շեշտելով, որ այն արվել է որոշակի մեքենայություններով, ինչը հնարավոր է եղել հենց Հրայր Թովմասյանի կողմից համահեղինակած սահմանադրության անցումային դրույթներով։ Իշխանությունները ՍԴ կազմի փոփոխության հարցում առանձնակի հետեւողականություն են դրսեւորում։ Դեկտեմբերին ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագիծը, որով նրանց առաջարկվեց, ինքնակամ հրաժարական ներկայացնելու դեպքում, մինչեւ պաշտոնավարման ավարտն ստանալ աշխատավարձի եւ հավելավճարի չափով թոշակ։ Հրաժարականներ չեղան։
Հետեւեց խնդիրը հանրաքվեի միջոցով լուծելու գործընթացի մեկնարկը։ Այս միջոցի վերաբերյալ կարծիքներն անխուսափելիորեն բաժանվեցին։ ԱԺ մեծամասնության նախաձեռնության դեմ արտահայտվողները կատարվող քայլերում տեսնում են դատական իշխանության դեմ ճնշման փորձ։ Կառավարող ուժի՝ նախկին իշխանությունների նշանակած դատավորներին դատական իշխանության այս կարեւոր մարմնից հեռացնելու ձգտումները լիովին օրինաչափ են, առավել եւս, որ ՍԴ գործող կազմում են բոլոր նախագահների ժամանակ նշանակված դատավորները։ Նրանց մի մասը եղել է իր ժամանակի իշխող քաղաքական ուժի քաղաքականությունը ներկայացնողը։
Քաղաքագիտության դասական նորմերով այստեղ կա շահերի բախում, եւ իշխող ուժի այս քայլերը տեղավորվում են քաղաքական պայքարի տրամաբանության մեջ։ Սակայն մեկնարկած գործընթացների խորքային պատճառները լրիվ այլ են ու շատ ավելի հիմնարար։ Հանրաքվեի նախաձեռնողները պնդում են, որ հիմքեր չունեն՝ վստահելու դատական բարձրագույն մարմինը ներկայացնող նախկին ուժերի ներկայացուցիչներին՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում կպաշտպանեն քաղաքական ուժի շահերը կամ կխոչընդոտեն մեկնարկած բարեփոխումների ընթացքը։ Սա անուղղակիորեն հաստատում է այն իրողությունը, որ մեզանում դատական իշխանությունը, կոչված լինելով առաջնորդվելու եւ իր վարքագիծը հիմնելու բացառապես օրենքների, Սահմանադրական դատարանի դեպքում՝ Սահմանադրության բոլոր 220 հոդվածների վրա, պարբերաբար կատարում է ժամանակի իշխանությունների կամքը։
Իսկ ինչո՞ւ է այն, ընդհանրապես, հնարավոր դարձել։ Եթե ՍԴ—ն կատարել է իշխանությունների անօրինական պատվերները, ապա խախտել է գլխավոր օրենքը։ Սակայն այս մարմնի բոլոր որոշումները հրապարակվում են համապատասխան ընթացակարգերով ու հիմնավորումներով, եւ դրանց վիճարկման գործընթացում դժվար է հիշել ակնառու դեպք, որի ընթացքում փաստարկվի եզրակացությունների անհիմն լինելը։ Այստեղ է, որ տրամաբանորեն հանգում ենք չափազանց կարեւոր եւ հիմնարար խնդրին, որն էական է ոչ միայն ՍԴ—ի, այլ իշխանության մի ամբողջ ճյուղի՝ դատական համակարգի համար։ Դատարանների աշխատանքային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ նույն օրենքով կարող են հիմնավորվել տրամագծորեն հակառակ որոշումները։ Այս երեւույթը միանշանակ փաստում է, որ օրենքներն այնպես են գրված, որ նույն օրենքը դատավորներին հնարավորություն է տալիս որոշում կայացնելիս հնարավորություն ունենալ իրարից տարբերվող որոշումները հիմնավորել նույն օրենքներով՝ ըստ իր կամ օրվա իշխանությունների նախընտրության։
Նման սողանցքների կիրառման դեպքերը բազմաթիվ են դատական պրակտիկայում։ Սահմանադրական հանրաքվե անցկացնելու վերջին զարգացումները փաստեցին, որ հակասություններ կան նաեւ գործող Սահմանադրության մեջ։ Հանրաքվեի անցկացման դեմ արտահայտվողները իրենց դիրքորոշումը հիմնավորում են Սահմանադրության 168—րդ հոդվածի երկրորդ կետով, որտեղ ասվում է, որ Սահմանադրական դատարանը մինչեւ սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը, որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ Վերջիններս պնդում էին, որ ԱԺ—ն մինչեւ հանրաքվե անցկացնելու որոշումը ՀՀ նախագահին ուղարկելը պետք է ստանար ՍԴ համաձայնությունը, ինչը չի արվել, եւ այն բարձրագույն օրենքի պահանջի խախտում է։
ԱԺ մեծամասնությունը իր քայլը հիմնավորում է նույն Սահմանադրության 202 հոդվածով, որում ամրագրված է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով կարող է ընդունել Սահմանադրության համապատասխան հոդվածներում փոփոխություններ։ Եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի։ Ինչը եւ արվեց։
Հետեւաբար՝ Սահմանադրության եւ Հայաստանում գործող մյուս օրենքներում բազմաթին են հակասական դրույթները, եւ չի բացառվում, որ դրանք նպատակային են ներմուծվել ու նման շրջադարձային իրավիճակում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Վերջիններիս գործունեությանը որեւէ միջամտություն անթույլատրելի է։ Դատավորները որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվեն բացառապես օրենքներով։ Համենայնդեպս, Սահմանադրությամբ այդպես է ամրագրված։ Որպեսզի արդարադատության մարմինները չդառնան օրվա իշխանությունների կամակատարը, պետք է օրենքները մաքրել սողանցներից, դարձնել միանշանակ մեկնաբանելի՝ հիմնավորված մարդու հիմնարար իրավունքներով եւ բացառելով տարընթերցումները։
Վերեւում ասվածից կարելի է հանգել այն եզրահանգման, որ ճգնաժամային վիճակի լուծումը չի կարող ավարտվել միայն ՍԴ կազմի փոփոխությամբ։ Երեւակայության գերագույն ճիգերով անգամ հնարավոր չէ պատկերացնել մյուս դատարանների դատավորների փոփոխությունը, որոնց 99 տոկոսը նշանակվել են նախորդ իշխանությունների օրոք։ Քողարկված հակասական դրույթներով Սահմանադրության ու օրենքների պայմաններում՝ ոչ մի երաշխիք չկա, որ ՍԴ նոր կազմը կամ դատավորը նախորդների նման չեն ներկայացնի որեւէ քաղաքական ուժի շահը։
Որպեսզի դատական համակարգը դատապարտված լինի՝ առաջնորդվելու միայն օրենքներով եւ անկախանա իշխանության մյուս ճյուղերից, պետք է բարեփոխվի ողջ օրենսդրական դաշտը՝ այն ազատելով խութերից ու հակասություններից։ Սա թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ սոցիալ—տնտեսական առաջնային բարդ առաջնահերթությունների լուծման ճանապարհին զգալի ռեսուրս ու ժամանակ է հատկացվում ստեղծված քաղաքական ճգնաժամերը հաղթահարելուն։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

12-02-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO