Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Գերմանիան Հայաստանի կարեւորագույն գործընկերն է

Առեւտրաշրջանառությունն աճել է 4.2 տոկոսով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վաղը Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տնտեսական քաղաքականությանը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կկայանա փետրվարի 14—16—ը։
«Արմենպրեսը» ներկայացնում է Հայաստան—Գերմանիա քաղաքական, տնտեսական կապերի վերաբերյալ տեղեկատվություն եւ թարմ վիճակագրություն։
Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարին։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանը երկու տասնյակից ավելի պաշտոնական այց է կատարել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով։ 1995—ից պաշտոնական այցով Գերմանիայից Հայաստան այց եղել է Բունդեսթագի նախագահի, փոխվարչապետի եւ ԱԳ դաշնային նախարարի մակարդակով։ Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերն առաջին այցը կատարեց Հայաստան 2018 թ.՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո։

Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել հանդիպում

2018 թ. հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների, այդ թվում կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Հաջորդ հանդիպումը կարճ ժամանակ անց էր։ Այս անգամ՝ պատմական այցի շրջանակում։ 2018 թ. օգոստոսի 24—ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղեորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանի եւ Անգելա Մերկելի գլխավորությամբ Երեւանում կայացել են հայ—գերմանական բարձր մակարդակի բանակցություններ։ Զրուցակիցները քննարկել են հայ—գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին։
«Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար։ Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է, եւ պատրաստ ենք օգտակար լինել ձեզ՝ խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը։ Մենք պատրաստ ենք խթանել եւ զարգացնել երկկողմ տնտեսական կապերը։ Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»,— Երեւանում նշել է Անգելա Մերկելը։
ՀՀ վարչապետը եւ Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ կարեւորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից 2016 թ. Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը։
Երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կրկին չուշացավ։ Այն կայացավ մի քանի ամիս անց՝ 2019 թ. փետրվարի 1—ին Բեռլինում։ Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը վստահություն հայտնեցին, որ այս հանդիպումը նոր ազդակ կհաղորդի հայ—գերմանական բարեկամական համագործակցությանը։ Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները։ Նրանց քննարկման առանցքում են եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ նոր նախաձեռնությունների հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը տնտեսական տարբեր ծրագրերի իրագործման ուղղությամբ։

Տնտեսական ցուցանիշներ

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առեւտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2019 թ. կազմել է 451.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 4.2 տոկոսով, 2018 թ. կազմել է 432.9 մլն ԱՄՆ դոլար։ 2019 թ. արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Գերմանիա կազմել է 69.6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 48.9 տոկոսով, 2018 թ. կազմել է 136.1 մլն ԱՄՆ դոլար։ Ի տարբերություն Հայաստանից Գերմանիա արտահանման ցուցանիշի նվազման, հակառակ ուղղությամբ աճ է գրանցվել։ 2019 թ. Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 381.68 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 28.6 տոկոսով, 2018 թ. կազմել է 296.9 մլն ԱՄՆ դոլար։
Նախորդ տարի Հայաստանից Գերմանիա հիմնականում արտահանվել է վերարկու, թիկնոց, անձրեւանոց, էթիլային սպիրտ, ոսկերչական իրեր։ Գերմանիայից ներմուծված եւ աճ գրանցած հիմնական ապրանքատեսակներն են՝ մարդատար ավտոմեքենա, շարժիչային փոխադրամիջոց բեռնափոխադրման համար, դեղամիջոցներ, շարժիչ տուրբո—ռեակտիվ եւ այլն։

Հայոց ցեղասպանության ճանաչում

2005 թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել։ 2015 թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը, իսկ 2016 թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ այդ ժամանակ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի ուղեկցությամբ եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ խոնարհեց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հարգանքի տուրք մատուցեց։ Մերկելը նաեւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող Հիշողության պուրակում։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

12-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO