Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թիրախավորվել են առավել ռիսկային ուղղությունները

Ըստ 2018 թ. եւ 2019 թ. 9 ամսվա ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Բնապահպանության ոլորտում տարբեր խնդիրների անդրադառնալիս եւ միջազգային համանման լավագույն փորձը ներկայացնելիս միշտ շեշտել եմ, որ էկոկրթությունն, իհարկե, շատ կարեւոր է, բայց ոչ մի երկրում միայն դրա հույսով հարցերը չեն կարգավորվել։ Քանի որ տնտեսավարողը միշտ էլ մտածում է քիչ ներդնելու եւ շատ վաստակելու մասին, նրա ամենահաս ձեռքից բնությունը փրկելու ամենակարճ ձեւը բնությանը հասցված վնասի դիմաց տուգանքների մեծ չափն է։
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը համամիտ է իմ տեսակետին. «Այո, ճիշտ եք։ Հիմա որոշակի խստացումներ արվել են։ Եվ կշարունակվեն։ Խստացումները շատ բան կփոխեն ոլորտում»։
Թե ինչ խստացումներ են արվել, ինչ խստացումներ կարվեն, ինչ քայլեր կձեռնարկվեն եւ ինչպես դրանք կփոխեն ոլորտը, կխոսենք այս մասին։ Բայց որպեսզի այս ամենն ավելի տեսանելի դառնա, Վիգեն Ավետիսյանը նախ ներկայացրեց ոլորտի վիճակն ու խնդիրները։
Տեսչական այս մարմինը պետական վերահսկողություն է իրականացնում մթնոլորտային օդի, ընդերքի պահպանության, ջրային պաշարների, հողերի, կենդանական եւ բուսական աշխարհի օգտագործման ու պահպանության, ընդերքօգտագործման, վտանգավոր նյութերի, արտադրության ու սպառման թափոնների կարգերի պահանջների կատարման, ինչպեսեւ՝ պետական փորձաքննական եզրակացության առկայության ու փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված պահանջների ու միջոցառումների կատարման ապահովման նկատմամբ՝ միջոցներ ձեռնարկելով վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ։
Հիմա՝ ինչ վիճակ է տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտներում, եւ որոնք են հիմնախնդիրները։
Ըստ Վիգեն Ավետիսյանի տրամադրած տվյալների, 2018 թ. ստուգումների տարեկան ծրագրով նախատեսվել էր 250 տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնել։ 2018 թ. դեկտեմբերի 31—ի դրությամբ 85 ստուգում է արվել, որից 48—ը՝ ստուգումների տարեկան ծրագրով, 37—ը՝ վարչապետի հանձնարարականով, պետական այլ մարմիններից ստացված գրությունների եւ դիմում—բողոքների հիմքով։ Հայտնաբերվել է 1089 իրավախախտում։ Դրանից առավել ռիսկային են համարվել բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 767 իրավախախտմամբ, սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացման ուղղությունը՝ 98 իրավախախտմամբ, մթնոլորտային օդի պահպանության վերահսկողության ուղղությունը՝ 65 իրավախախտմամբ, կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 59 իրավախախտմամբ, ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 36 իրավախախտմամբ, հողերի օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 36 իրավախախտմամբ, ընդերքօգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 18 իրավախախտմամբ, ՇՄԱԳ ուղղությունը՝ 6 իրավախախտմամբ, վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ ուղղությունը՝ 4 իրավախախտմամբ։
2018 թ. վերահսկողական աշխատանքների արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 1,618,899,340 դրամի վնաս, իրավապահ մարմիններին ուղարկվել է 210 նյութ, որոնցով հաշվարկված շրջակա միջավայրին հասցված գումարի չափը կազմել է 841,962,420 դրամ։ Պետական բյուջե մուտքագրվել է 172,623,380 դրամ գումար՝ գանձելիության ցուցանիշը կազմելով 11 տոկոս։
Տեսչական մարմինը 2019 թ. հոկտեմբերի 1—ի դրությամբ 100 ստուգում է արել վարչապետի հանձնարարականով, պետական այլ մարմիններից ստացված գրությունների եւ դիմում—բողոքների հիմքով։ 2019 թ. վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 1433 իրավախախտում։ Սրանից առավել ռիսկային են համարվել դարձյալ բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 830 իրավախախտմամբ, սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացման ուղղությունը՝ 210 իրավախախտմամբ, կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 210 իրավախախտմամբ, ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 67 իրավախախտմամբ, մթնոլորտային օդի պահպանության վերահսկողության ուղղությունը՝ 38 իրավախախտմամբ, հողերի օգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 32 իրավախախտմամբ, ընդերքօգտագործման եւ պահպանության ուղղությունը՝ 13 իրավախախտմամբ, ՇՄԱԳ ուղղությունը՝ 7 իրավախախտմամբ, վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ ուղղությունը՝ 2 իրավախախտմամբ։
2019 թ. վերահսկողական աշխատանքների արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2,053,769,090 դրամի չափով վնաս, որից իրավապահ մարմիններին ուղարկվել է 471 նյութ, որոնցով հաշվարկված շրջակա միջավայրին հասցված գումարի չափը կազմում է 807,850,247 դրամ։ Պետական բյուջե մուտքագրվել է 450,649,726 դրամ գումար։
Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է։
Համեմատության համար Վ. Ավետիսյանը տեղեկացրեց նաեւ, որ տեսչական մարմնի եւ իրավապահ մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում բուսական աշխարհի պահպանության ոլորտում վերահսկողության շրջանակներում 2018 թ. ընթացքում հայտնաբերվել է 12,821 հատ հատված ծառ եւ 892 խմ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք, իսկ 2019 թ. 9 ամսվա ընթացքում՝ 11,767 հատ հատված ծառ եւ 1356 խմ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք։
Այսպիսով, ըստ 2018 թ. եւ 2019 թ. 9 ամսվա ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների, տեսչական մարմինը թիրախավորել է առավել ռիսկային ուղղությունները։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի, առավել ռիսկային են համարվում բուսական աշխարհի օգտագործման եւ պահպանության վերահսկողության, մթնոլորտային օդի պահպանության վերահսկողության, հողերի օգտագործման եւ պահպանության, սահմանված ժամկետում հաշվետվությունների ներկայացման, կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության վերահսկողության, ընդերքօգտագործման եւ պահպանության ուղղությունները։
Սկսենք վերջին՝ ընդերքօգտագործման եւ պահպանման ուղղությունից։
Այստեղ ռիսկերը, դարձյալ ըստ Վ. Ավետիսյանի, պայմանավորված են հետեւյալով. ընդերքօգտագործումն արվում է առանց մարկշեյդերական չափագրումների, բնապահպանական օրենսդրության շեղումներով, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող տնտեսավարողները չեն իրականացնում մոնիտորինգի գործառույթներ, ինչպեսեւ շրջակա միջավայրին պատճառված վնասի փոխհատուցման հաշվարկի դրույքաչափերը չնչին են՝ պատճառված վնասի ու վերականգնման համար։
Ի՞նչ պետք է արվի վիճակը շտկելու համար։ «Իրավիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է կատարել համապատասխան նորմատիվ իրավական դաշտի փոփոխություններ ու կարգավորումներ, գործող ընթացակարգերի հստակեցումներ, ինչպես նաեւ ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրին պատճառված վնասի չափաքանակների բարձրացում»,– այս կարծիքին է տեսչական մարմնի ղեկավարը։
Հողերի օգտագործման եւ պահպանության ուղղության մասով առավել բարձր ռիսկերը պայմանավորված են՝ hողերի օգտագործմամբ՝ ոչ ըստ նպատակային եւ գործառնական նշանակության, հողի վերին՝ բերրի շերտի ապօրինի տեղափոխմամբ, հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելով, հողերը ջրային եւ հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական եւ կենցաղային թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից եւ հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից չպահպանելով։
Ի՞նչ պետք է արվի այս պարագայում։ Տեսչական մարմինը դարձյալ խոսում է համապատասխան նորմատիվ իրավական դաշտի փոփոխություններից եւ կարգավորումներից, գործող ընթացակարգերի հստակեցումներից։
Ի դեպ, կառույցը 2019 թ. ստուգումներ է արել արտադրական, ճանապահաշինարարական, ընդերքշահագործող եւ այլ ձեռնարկություններում։ Ստուգման ընթացքում արձանագրվել են հողերի ոչ ըստ նպատակային եւ գործառնական նշանակության օգտագործման դեպքեր։
Շարունակելի

12-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO