Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մաթեւոսյանական դպրոցը

«Ահնիձոր» էր գրել, «Գոմեշ» էր հորինել, իր չունեցած Հոլիվուդից «Խումհար» էր քամել

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946-ին, Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946-ին, Վահագն Մուղնեցյանը ծնվել է 1947-ին, Մերուժան Տեր-Գուլանյանը ծնվել է 1948-ին, Արտակ Վարդազարյանը ծնվել է 1951-ին, Ռոլանդ Շառոյանը ծնվել է 1952-ին, Վարուժան Այվազյանը ծնվել է 1958-ին, Խեչոյան Լեւոնը՝ 1955-ին։
Գրելու այս Աստվածաշնչյան ոճը, անշուշտ, թելադրված չէ այն նյութով, որի մասին փորձում եմ գրել։ Նույնիսկ թույլ վստահություն չունեմ, թե նշված հեղինակները հեռավոր առնչություն ունեն Աստվածաշնչի հետ։ Անգամ համոզված չեմ, թե նրանք իրար հետ կապ ունեն։ Ուստի ծնունդների այս թվարկմամբ ուզում եմ ընդգծել ընդամենը սերունդ հասկացությունը, քանի որ, կարծում եմ, սերունդը առավելապես թվաբանություն է, քան տրամաբանություն։ Իհարկե, ցանկության դեպքում կարելի է ինչ—որ ակնհայտ ընդհանրություններ հանել, ասենք, նրանք երկրորդ համաշխարհայինից հետո ծնվածներ են, հասակների հինգ—տասը տարբերությամբ արձակագիրների այս սերնդի մանկությունը համընկավ ժամանակաշրջանի հերոսաբար հաղթահարվող դժվարություններին, պատանեկությունը՝ «հալոցքի» կարճ միջոցին, հասունությունը՝ «լճացման» բթացնող պարզ ընթացքին։ Թվում է՝ ժամանակ է, ժամանակաշրջան, սակայն դժվար է պատկերացնել մի այլ սերունդ, որի կյանքը այդքան աղքատ լինի իրադարձություններով։ Նրանք դժբախտություն չէին ունեցել ո՛չ աշխարհասասան հեղափոխությամբ անցնել, ո՛չ էլ 37—ի Դարդանելով, ո՛չ համաշխարհային պատերազմի Կերչով. «...պատերազմ չէինք տեսել, պատերազմի անունը ականջի ծայրով լսել, ուշադրություն չէինք դարձրել, ու նույն հեռավորության վրա էին Ավարայրի ճակատամարտն ու Ստալինգրադի ճակատամարտը» («Արմատիդ տեր կանգնիր»)։ Ահա այդպես՝ այդ ամենի մասին միայն լսել էին, իսկ լսելով կենսագրություն չես սարքի։ Լսելու գինն առասպելն է, իսկ նրանք առասպելներին չեն հավատում։ Իսկ երբ չես հավատում առասպելին, ստիպված ես փարել դեռ իմաստ չստացած կյանքին, կյանքից փորձի չափով մի տող քաղել, տողի երկարությամբ մի նախշ անել, եթե պատահել է՝ գրող ես, գրականության մեծ, վիթխարի կաթսային մի կանթ դնել։
Ժամանակը նրանց չէր օգնում, քանզի «սխալ դուրս թռած բառը կարող էր ճակատագրական լինել», որովհետեւ «անիմաստության քողը վարագուրում էր ժամանակը»։ Ժամանակը նրանց չէր օգնում, ու նրանք գրականություն էին մտնում դժվար եւ գուցե թե այդ պատճառով՝ լուրջ։ Շնորհակալ լինելու նրանց շունչը կտրվում էիր այսպես՝ մի հրաշալի տողի, մի հոյակապ պարբերության, մի աներեւակայելի հատվածի վրա... Առ գրականություն տանող նոր ճանապարհը լցվում էր պարապ պտույտով, «դժվար ինքնահաստատման ոչ միշտ ճիշտ ճանապարհով ընթացող դեգերումը» հանգում էր փակուղու, 70—ամյա «լաբորատոր տեռորը» թույլ չէր տալիս շրջանցել ընդունված արժեքների բաստիոնը։
Որքան էլ սերունդ, որքան էլ, թվում է, ընդհանրություն, նրանք գալիս էին տարբեր ակունքներից ու ակունքներից չհեռանալու չափով ընդգծում ակունքի ներկայությունը։
Մերուժանի դեպքում շնորհը թաքնվում է ոճի ետեւում, Շառոյանը զատորոշվեց՝ շուլալելով հայրենակցի՝ Մուշեղ Գալշոյանի «Էրգրի» բաց վերքի հիշողությանը, Ռաֆայել Նահապետյանը՝ մի քիչ Սելինջեր, առավելապես՝ երեւակայությամբ քաղաք տեղափոխված Բակունցի արտիստ երակին, Վահագն Մուղնեցյանը ասես ինչ—որ հայտնություն ունեցավ՝ Սասնա Ծռերից հանելով իրեն հոգեհարազատ հերոսների աղոտ ծաղրապատկերներ, Վարդազարյանն ու Սիրադեղյանը, Վարուժան Այվազյանը ու Խեչոյան Լեւոնը սկսեցին... ու հավատարիմ մնացին Հրանտ Մաթեւոսյանին՝ ներքաշվելով վերջինիս գրական ծուղակը, որ ելք չէր խոստանում, բայց ապագա՝ հաստատ։ Ու երբ հերթը հասավ ավելիին՝ նոր հեղափոխությունը նրանց՝ Վարդազարյանին ու Սիրադեղյանին, շպրտեց գրականությունից այնպիսի հեռավորություն եւ այնպիսի ոլորտներ, որ երեւակայել անգամ չէին կարող։ Հիմա նրանց՝ գրականության դարձը նման է անառակ որդու վերադարձին, սակայն նրանց ոտների տակ խոյ են մորթում, քանզի, Մաթեւոսյանի արտահայտությամբ՝ ծառուղուց, թվում է, վերջնականապես անհետացել է 16—ամյա մտամոլոր աղջիկը, որ ծնկների մերկությունը ծածկում էր գրքով։
Այո, եթե Մաթեւոսյանը գրած լիներ Գոգոլի «Շինելը», կարող էի հաստատապես ասել, որ Վարդազարյանի եւ Սիրադեղյանի ստեղծագործությունները դուրս եկան Մաթեւոսյանի «Շինելից»։ Բայց Մաթեւոսյանը «Ահնիձոր» էր գրել, «Գոմեշ» էր հորինել, իր չունեցած Հոլիվուդից «Խումհար» էր քամել, ուստի նրանք դուրս եկան «Ահնիձորից», «Գոմեշից», «Խումհարից»։
«Ահնիձորի» հրապարակումից մոտ 25 տարի անց Մաթեւոսյանը մի հարցազրույցում պատմում է. «Փոքր որոնումներից հետո ընկել եմ այն գլխավոր թեմայի վրա, որ առ այսօր էլ շարունակվում է եւ, կարծում եմ, միայն ինձանից չէ տեսնված— դա երկրի, խորհրդային ասված երկրի գլխավոր հարցերն են՝ մարդու դիմազրկության եւ մարդու հողից, իր աշխատանքից գժտության, մարդու եւ աշխատանքի բախման հարցերը... Էդ էդպես ասած ստեղծագործական գյուտը ծագել է պարապ մի առիթից... «Ահնիձոր» ակնարկը գրելու ժամանակ արջի մասին մի փոքր պատմություն երբ անում էի, ես պատահականորեն տեսա, որ երբ մեզ արջի հետ գժտեցնում են, մենք արջին ենք թշնամանում, արջը՝ մեզ, եւ առհասարակ բնությունը կտրվում է, գյուղացին արդեն ոչ թե էդ անտառի ծնունդն է եւ էդ անտառի բարեկամը, այլ էդ անտառի թշնամին է։ Արջը երբ վնաս է բերում վնասը մեզանից է տանում, գյուղացիներիցս, երբ արջին մենք պիտի վնասենք մենք արդեն իրավունք չունենք, պետությունն է նրա տերը... իմ գյուտը խորհրդային երկրի գլխավոր խնդիրն էր» (1989թ.)։
1986—ին Արտակ Վարդազարյանը գրում է. «Հողի հետ աշխատելու արհեստը արյամբ ժառանգվող, արյան հետ փոխանցվող կոչում—հմտություն է, դժվար է արհեստական ճանապարհով սովորեցնել... Հողի նկատմամբ որդիական սեր ու հոգատարություն ներարկել կարո՞ղ ենք։ Դժվար կարողանանք։ Նույնիսկ հիմա, երբ կարծես հողի աշխատավորի մեջ մնում է տոհմական սերը, երբեմն մի տեսակ սառնություն, անտարբերություն է նկատվում, մարդն աշխատում է հենց այնպես, անելու համար։ Դա էլ այն պատճառով, որ չկա պատասխանատվություն, չկա տիրոջ վերաբերմունք, չկա, որովհետեւ նրանից խլել են հողի նկատմամբ ունեցած իրավունքը, թողել միայն պարտականությունը...»։
Աշխարհն ահա այսպես առարկայանում էր, եւ «գյուտն» էր առարկայական։ Առարկայացնող աշխարհին իրական լեզու էր պետք, իսկ իրական լեզուն ռեալիզմի Բալզակի, Տոլստոյի, նույնիսկ Շիրվանզադեի լեզուն չէր։ Հայտարարված, հորջորջվող ռեալիզմը չկար, որովհետեւ, պատմության մեջ եզակի անգամ ռեալիզմը ռեալիզմ չէր, ռեալիզմի պահանջը պատկերի հետ կապ չուներ։ Այն ավելի մոտ էր ռոմանտիզմին, մի քիչ տեղայնացված, մեր երկրի փոքրիկ արշինով չափվող ռոմանտիզմին։ Ու նույն չափով էլ դասականություն (կլասիցիզմ) ճիշտ այն պահից, երբ Եսենինը բացեց երակը, Մայակովսկին ինքնասպան եղավ, Չարենցը, Բակունցը, Թոթովենցը կորցրին իրենց գերեզմանն ունենալու իրավունքը, այնպես որ հովվերգության տեղ չէր մնում։
Շարունակելի

12-02-2020





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO