Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Առողջապահական եւ տնտեսական բաղադրիչներն իրար չեն հակասում

Ծխելը կարգելվի հանրային սննդի բոլոր օբյեկտներում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Առողջապահության նախարարության կողմից ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջին ամիսներին հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նախագիծը եւ կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդգրկված են ԱԺ հերթական նիստերի օրակարգում՝ ներառելով մի շարք փոփոխություններ։ Դրանց թվում առավել էականը, փակից բացի, հանրային բաց տարածքներում ծխելու արգելքի ներառումն է։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «ՀՀ»—ի հետ զրույցում դրական գնահատեց նման օրինագծի ընդունումը՝ դիտարկելով նախագծի հետ կապված երկու բաղադրիչը՝ տնտեսական եւ առողջապահական։ «Բնականաբար, ցանկացած արգելք առաջացնելու է նաեւ որոշակի տնտեսական խնդիրներ, բայց արդյոք առողջությունն ավելի ցա՞ծր տնտեսական միավոր է, քան զուտ այդ պահին ծխախոտի արտադրությունից եւ իրացումից հարկերի տեսքով ստացված եկամուտը։ Ռազմավարական իմաստով առողջ քաղաքացին իր գործունեության ընթացքում շատ ավելի մեծ արժեքներ է մուտքագրում պետական բյուջե, քան որոշակի տնտեսական մուտքեր ապահովելու առօրեական խնդիրն է»,–ընդգծեց պատգամավորը։
Ս. Բագրատյանը նպատակահարմար է համարում օրենքի խստացումների փուլային տարբերակը, քանի որ «ծխողներին պետք չէ անցկացնել գիլյոտինի տակով»։ Առավել մեծ արդյունք ունենալու համար նախեւառաջ անհրաժեշտ է մարդկանց օգնելու տարբերակներ մշակել, որպեսզի նրանք ձերբազատվեն ծխելու ցանկությունից։ «Այստեղ կօգնեն ե՛ւ սպորտը, ե՛ւ մշակութային բաղադրիչը, որպեսզի մեր քաղաքացուն կարողանանք այլընտրանք առաջարկել»,–ասաց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ թե՛ կառավարության եւ թե՛ «Իմ քայլը» դաշինքի ծրագրերում արձանագրված է, որ ամենակարեւոր գործոններից մեկը մարդկային կապիտալի զարգացումն է, իսկ մարդկային կապիտալի մեջ շատ մեծ նշանակություն ունի մարդու առողջությունը։ Նրա կարծիքով՝ սխալ է, երբ մարդու առողջությանը հակադրվում է տնտեսական բաղադրիչը։ «Տնտեսական կողմն ուղղակիորեն կապ ունի մարդկային կապիտալի եւ, ընդհանրապես, մարդու առողջության հետ։ Եթե մարդը հիվանդ է, ապա պետությունը, ինչպես նաեւ քաղաքացին բավականին մեծ գումարներ են ծախսում բուժման նպատակով։ Այսօր մենք ավելի քան 120 մլրդ դրամ ենք ծախսում պետական բյուջեից եւ ապագայում նպատակադրված ենք այդ գումարները մեծացնել։ Խոսքը հարյուր միլիարդավոր դրամների մասին է։ Մարդու առողջությունը կոնկրետ տնտեսական բաղադրիչ էլ ունի, երբ մենք կանխարգելում ենք հիվանդությունները, ապա խուսափում ենք միլիարդավոր դրամներ ծախսելուց»,–մանրամասնեց զրուցակիցս, ապա շարունակեց, որ առողջական խնդիր ունեցող մարդը նաեւ չի կարող արդյունավետ աշխատել, երբեմն ընդհանրապես ի վիճակի չէ աշխատելու։
Ինչ վերաբերում է կարճաժամկետ տնտեսական արդյունքին, ապա Գ. Պապոյանի խորին համոզմամբ, օրենքն այնպես են ընդունել, որ կարճաժամկետում նույնպես լրջագույն խնդիրներ չունենան։ Օրենքում չկա այնպիսի դրույթ, որը կվնասի կամ կարգելի Հայաստանում ծխախոտի արտադրությանը կամ էլ արտահանմանը։ «Բոլոր նմանատիպ դրույթները բացառել ենք, օրենքի նախագիծը որեւէ կերպ չի խոչընդոտում»,–ասաց պատգամավորը։
Գ. Պապոյանի խոսքով՝ նախագծով բավականին լավ են ապահովել դրույթների կիրառման սահունության խնդիրը։ Այսպես. հանրային սննդի փակ եւ բացօթյա տարածքներում ծխելու արգելքը գործելու է 2022 թ հունվարի 1—ից, այսինքն՝ մինչ այդ ժամկետը բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարմարվել իրավիճակին եւ օրենքի տառին համապատասխանեցնել նաեւ բիզնեսը։ Մյուս դրույթը, որը վերաբերում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա ապրանքանիշի գույների, պատկերների, կորպորատիվ «լոգոների» եւ արտադրողին նույնականացնող այլ նշան—պատկերների պատկերման արգելքին, ուժի մեջ է մտնելու 2024 թ. հունվարի 1—ից։ Նշենք, որ այս դրույթը պայմանական են ընդունել, քանի որ նույն այդ ժամանակ ուժի մեջ է մտնելու նմանատիպ օրենք ԵԱՏՄ—ում։ «Բոլոր խստացվող դրույթների համար հիմնականում ժամկետ է տրված, եւ, ըստ էության, չունենք կոշտ լուծումներ, ինչպես օրինակ՝ թույլատրվում է ծխախոտի վաճառքը, սակայն արգելվում է դրա ցուցադրությունը»,–հավելեց զրուցակիցս։
Անդրադառնալով հասարակության շրջանում ծխախոտի օգտագործման կրճատմանն ուղղված առաջնահերթ քայլերին՝ Գ. Պապոյանը նշեց, որ շատ է կարեւորում բանակում ծխելու գործընթացի վրա ազդելու հանգամանքը, քանի որ արձանագրել է, որ իր շրջապատում մեծամասնությունը սկսել է ծխել բանակում։ «Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն նաեւ դպրոցում՝ սկսած կանխարգելիչ, դաստիարակչական միջոցառումներից եւ ապա նույնը շարունակել բանակում։ Ինձ համար առաջնայինը հասարակության առողջությունն է եւ այնպիսի միջավայրի ստեղծումը, որը չի խրախուսում, այլ ընդհակառակը՝ խանգարում է ծխողին»,–ասաց պատգամավորը։ Չպետք է մոռանալ նաեւ հեռուստատեսության դերը, որը հաճախ չի նպաստում հակածխախոտային քաղաքականությանը, քանի որ ֆիլմերում հաճախ ենք հանդիպում ծխողների, որոնք ներկայանում են դրական լույսի ներքո։ Գ. Պապոյանն այս հարցում բավականին արմատական լուծում էր առաջարկել գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, այն է՝ նոր ստեղծվող հայկական ֆիլմերում արգելել ծխելու տեսարանները, իսկ արտասահմանյանի դեպքում՝ որոշակիորեն կանոնակարգել դրանք։ Սակայն նրա առաջարկը չի ընդունվել հանձնաժողովի կողմից։

12-02-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO