Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Պատմությունը՝ հզոր հիմք հարաբերությունների համար

ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի եւ կապիտալի ներգրավմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին արքայական մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում։ Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան։ Եվ ինչպես մենք հասցրեցինք քննարկել՝ ոչ վերջինը։ Մենք հույս ունենք շատ անգամներ տեսնել Ձեզ մեր երկրում։
Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են, քանի որ, ընդհանուր առմամբ, Միջին Արեւելքը եւ Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն։ Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրների միջեւ հարաբերություններն ակտիվանում են։ Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում։ Ես նաեւ ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, եւ մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու համար։
Ես շատ ուրախ եմ Ձեզ եւս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար։ Ցանկանում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին, եւ այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի եւ նրա ժողովրդի նկատմամբ։ Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար եւ հույս ունեմ, որ այս հիմքի վրա կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ։ Շատ շնորհակալ եմ»։
Աբդալլահ Երկրորդը նշել է. «Ձերդ գերազանցություն, շատ շնորհակալություն։ Ինչպես Դուք ասացիք, մենք շատ հպարտ ենք այն պատմությամբ, որ մեր ժողովուրդները կիսել են։ Ինձ այնքան ջերմորեն հյուրընկալեցին երեկ Հայաստան ժամանելու հենց առաջին պահից, եւ ինչպես Դուք ասացիք, ես հույս ունեմ, որ սա իմ բազմաթիվ այցերից մեկն է։
Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է, եւ հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ եւ ջերմությամբ։ Մենք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը։ Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք, եւ ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք։
Ես շատ լավատես եմ եւ հիացած Ձեր ընդունելությամբ»։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ—հորդանանյան տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ, եւ երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր։ Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի եւ կապիտալի ներգրավմամբ, ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում։ ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար։
Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը եւս շահագրգիռ է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ, ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համագործակցությամբ։
Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարեւորել են նաեւ վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը։
ՀՀ վարչապետը եւ Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարեւորությունը։
Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան։

12-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO