Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԼՂՀ


Մխիթարաշենի ձիաբուծարանի ստեղծումը լավ հույսեր է ներշնչում

Պահպանենք ղարաբաղյան ոսկեթույր նժույգի համբավը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախյան ազնվացեղ նժույգի համբավը վաղուց է հայտնի աշխարհին, եւ ոչ անհայտ, նշանավոր մարդկանց կողմից շատ է գրվել նրա մասին։ Դեռեւս 1926 թ. էր, երբ Մարիետա Շահինյանը, այցելելով Արցախ, իր նախընտրած ձիով շրջագայեց երկրամասում, զմայլվեց այդ հրաշք «մոխրագույն կիսատոհմիկ» զամբիկով եւ, վերադառնալով Մոսկվա, իր թախծոտ մտորումներն ու մտահոգություններն ընդհանրացրեց հանրահայտ «Ոսկեթույրը» հրապարակման մեջ։
Արցախյան նժույգի գենետիկ պոտենցիալի վերականգնման խնդրով ոչ քչերն են զբաղվել։ Սակայն պատերազմական գործողությունները միշտ էլ խոչընդոտ են դարձել ավանդական զբաղմունքը պատշաճ հիմքերի վրա դնելու հարցում։ Կամ անհեռատես իշխանավորների մեղքով պարզապես վիժեցվել են «ոչ եկամտաբեր» այդ գործի բարելավմանն ուղղված մասնագետների ձեռնարկումները։
Ավանդական զբաղմունքի՝ ձիաբուծության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող փորձերը ԼՂՀ—ում դեռեւս ցանկալի արդյունքներ չեն տվել, չնայած վերջին տարիներին որոշակի առաջխաղացում է նկատվում։ Հատկանշական է, որ 90—ական թվականներին Արցախում մի խումբ մասնագետներ ճանաչված գիտնական Էդուարդ Գասպարյանի ղեկավարությամբ (ի դեպ, նա, որպես վարչության պետ, երկար տարիներ գլխավորել է երկրամասի գյուղատնտեսությունը), «Ղարաբաղ» գիտարտադրական միավորման Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղի տնտեսության բազայի վրա քայլեր ձեռնարկեցին տոհմաբուծարան ստեղծելու ուղղությամբ։ Ձեռք բերվեցին մեծ թվով զամբիկներ, Երեւանի ձիավարժարանից տրամադրվեցին խառնածին հովատակներ։ Եվ ձիավարժարանի ու Երեւանի անասնաբուծական գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ գիտական աշխատանք ծավալվեց։ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները միաժամանակ համապատասխան տարածք հատկացրին տնտեսությանը։ Եվ դեռ նոր—նոր էին ուրվագծվում հուսադրող առաջին արդյունքները, երբ ազերիների կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ձախողեց ծրագրված պլանները։ Ռազմական գործողությունների ժամանակ զամբիկների մեծ մասը (հովատակների հետ մեկտեղ) ազերիները քշեցին Շուշիի ուղղությամբ եւ հետագայում դուրս բերվեցին Արցախի տարածքից։
Պատերազմից հետո, 1999 թ. գյուղնախարարության մի խումբ բանիմաց մասնագետներ ձեռնամուխ եղան երկրում 40 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ (5 տարվա կտրվածքով) ծրագրի ստեղծմանը։ Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ ազատ տարածքների հնարավորությունը, անասնաբուծական չօգտագործվող համալիրներն ու ֆերմաները լայն խթան կարող են դառնալ ակտիվ աշխատանքներ ծավալելու, ավանդական զբաղմունքը վերականգնելու եւ մոտ ապագայում ցանկալի արդյունքներ ակնկալելու համար։ Մանավանդ որ, փաստացի այդ «պատրաստի» շենքերն օգտագործելու դեպքում, զգալիորեն կնվազի ծրագրի արժեքը։ Գաղափարը միահամուռ պաշտպանություն գտավ, նախապատրաստական առաջին աշխատանքները նույնիսկ ուրվագծվեցին՝ ընդհանուր ուղղություններով, սակայն, ցավոք, անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն այդպես էլ «կես ճանապարհին» թողեց ծրագրի ջատագովներին։ Մինչդեռ հեղինակներն այնքան մոտ էին տարիներ ի վեր շրջանառության մեջ դրվող գյուղանպաստ վաղեմի այդ գաղափարի իրականացմանը։
«Իմ խորին համոզմամբ,— նշում է Էդուարդ Գասպարյանը,–քանի դեռ ուշ չէ, Արցախում պետք է վերականգնվի բոլորի համար հպարտության խորհրդանիշ արցախյան «ոսկեթույր նժույգը», որը բարի համբավ է վայելում երկրամասում։ Հավաքագրելով անհրաժեշտ ձիագլխաքանակ՝ արաբական արագավազ թերեքի մաքրացեղ ձիերի արյան ներարկմամբ կարելի է ստեղծել ղարաբաղյան նժույգի խառնածինը։ Այս հարցն ինձ մոտ ծագել է հանրապետության շրջափակման արտակարգ պայմաններում, եւ կատարված երկարատեւ գիտական ուսումնասիրություններից ու հաշվարկներից եկել եմ այն եզրակացության, որ ձիաբուծությունը միմիայն եկամուտներ ու համբավ կբերի Արցախին։ Էլ չեմ խոսում ձիաբուծության ռազմավարական նշանակության մասին, որի նկատմամբ այնքան մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում աշխարհում։ Արցախյան ազնվացեղ նժույգի հանդեպ այսօր առանձնապես չխամրող հետաքրքրություն է ցուցաբերվում Անգլիայում, որտեղ անչափ հարգի է ձիավարժությունը, եւ քաջատեղյակ են «ոսկեթույրի» ճակատագրին»։
Բենզինի, դիզելային վառելիքի դիֆիցիտի պայմաններում անխուսափելի համարելով ձիաբուծության զարգացումը լեռնաշխարհում, Էդուարդ Գասպարյանը խորհուրդ էր տալիս Ստեփանակերտ քաղաքին հարող տարածքներում (ալպիական մարգագետիններում) խառնածիններ ստանալու նպատակով ստեղծել ձիաբուծական տոհմային տնտեսություն։ Այնուհետեւ այդ բազայի վրա ձեռնամուխ լինել սերմնավորման կետի բացմանը եւ զտարյուն հովատակներով ազնվացեղ ձիագլխաքանակ ապահովել։ Նա հեռանկարային է համարում անտառամերձ, արոտավայրերին մոտ տարածքներում երամակային պահվածքի կազմակերպումը՝ ընդգծելով նաեւ տոհմային տնտեսություններին զուգընթաց, պայտերի, ձիու սարքերի, գյուղատնտեսական մի շարք գործիքների պատրաստման արտադրամասի ստեղծման անհրաժեշտությունը։ Գտնելով, որ արցախյան ձիերի գենետիկ պոտենցիալի վերականգնումը, բնականաբար, կնպաստի նաեւ մարզական խաղերի, մասնավորապես՝ ձիավարժարանի եւ ձիարշավարանի ստեղծմանը, նա խորհուրդ է տալիս պետական աջակցություն ցուցաբերել։
Հետպատերազմյան տարիներին պետության, սփյուռքի բարերարների հովանավորությամբ տնտեսական, սոցիալական ու ռազմավարական նշանակության ոչ քիչ ծրագրեր են իրականացվել Արցախում։ Միեւնույն ժամանակ ձիաբուծությունը, որպես ավանդական զբաղմունք, դեռ լիարժեք պահանջարկ չի գտել, չնայած զարգացման տեսանկյունից լայն հեռանկարներ ունի։
Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանի կարծիքով՝ «վերջին տասնամյակներում, որպես բանող ուժ, ձին կորցնում է իր նշանակությունը։ Միեւնույն ժամանակ, զբոսաշրջային եւ սպորտային զբաղվածության տիրույթում արցախյան նժույգի տեսակն առավել մեծ համբավ է ձեռք բերում։ Նրա խոսքով՝ ներկայումս հանրապետությունում ձիերի գլխաքանակը 2334—ի է հասնում։ 2019 թվականից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքում (Հունոտի կիրճի տարածքում) գործում է ձիարշավարան, որտեղ բուծվում են Անգլիական, Արաբական եւ Ղարաբաղյան ցեղի երկու տասնյակ նժույգներ։
«Ակումբի նպատակն է զարգացնել ձիասպորտն Արցախում,–ասում է նա։–Ծրագրված ձիարշավարանը համալրել այնպիսի ազնվագույն ցեղատեսակներով, որոնք լեռնային, դժվարամատչելի պայմաններում իրենց կդրսեւորեն լիարժեք։ Մխիթարաշենից բացի, խմբակային ձիաբուծությամբ զբաղվում են նաեւ Շահումյանի շրջանի Քարվաճառ, Հավսաթաղ, Մանաշիդ եւ Շուշիի շրջանի Քիրսավան համայնքներում։ Յուրաքանչյուր խմբում 20—50 ձի է ընդգրկված, եւ քայլեր են ձեռնարկվում տոհմի բարելավման ու գլխաքանակի ավելացման ուղղությամբ։ Մի շարք համայնքներում էլ ձիեր բուծվում են՝ զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության եւ անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով»։
Այս քայլերն, անշուշտ, ողջունելի են։ Սակայն ձիաբուծության՝ ավանդական այդ զբաղմունքի խրախուսման համար նաեւ պետական հոգածություն է պահանջվում։ Իսկ գաղտնիք չէ, որ լիարժեք տոհմային տնտեսություն ստեղծելու պարագայում միայն հնարավոր կլինի ազնվացեղ նժույգներ ունենալ եւ պահպանել արցախյան ոսկեթույրի համբավը…
Ստեփանակերտ

12-02-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO