Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս

Մովսես Գորգիսյան

Ազգային ինքնորոշում միավորման հիմնադիրներից, ազգային—ազատագրական պայքարի առաջամարտիկ, հենց նա է հիմնադրել «Անկախության բանակը»։ ՀՀ ազգային հերոս է դարձել 20. 09. 1996թ.։
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. Երեւանում։ Նրա կնքահայրը եւ գաղափարական կերտողն էր Հակոբջան Թադեւոսյանը։
Նա առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային Միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1987 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամներից։
1984 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։
1986—87 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր եւ «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր—խմբագիրը։
1988 թ. մայիսի 28—ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշը՝ իրագործելով բազմահազարանոց ցուցարարների երազանքը։ 1989 թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։
1989—ից հանդես է եկել հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։
Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։
1990 թ. հունվարի 18—ին, երբ իրավիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջեւանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։ Մովսեսն առաջիններից էր, որ սկսեց կազմակերպել հայրենի հողի պաշտպանությունը։
Հունվարի 19—ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն մարտում ընկավ նաեւ ինքը։ Այս ամենով է նաեւ, որ պետք է հասկանանք ու գնահատենք նման մարդկանց արիությունն ու հայրենանվեր գործողությունները, որոնցից ուղղակի ժամեր է պահանջվել ճիշտ կողմնորոշվելու եւ հայրենիքի պաշտպանության համար անգամ կյանքը զոհելու։
Մովսես Գորգիսյանը մահացել է 19. 01. 1990 թվականին եւ թաղված է Ծիծեռնակաբերդում։ Նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվել է հետմահու։ Պարգեւատրվել է նաեւ ՀՀ բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

13-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO