Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Պաշտպան հայրենյաց»

Նշանավոր հայորդու՝ Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան 250-ամյակի առթիվ

Ներսես Ե Աշտարակեցին ծնվել է 1770 թ. փետրվարի 13-ին Աշտարակ գյուղում (այժմ՝ քաղաք)։ Կարծես թե պատահական չէր Ներսես Աշտարակեցու հոգեւորականի առաքելությունը կրելու ճակատագիրը. ծնվելով քահանայի ընտանիքում՝ մանկուց սնվել է Հայ առաքելական եկեղեցու պատվիրաններով։ Պատմաբանները գրում են, որ պատանի Թորոսը եղել է վտիտ, կարճահասակ, իսկ բնավորությամբ՝ հնարամիտ, աշխույժ, ընթերցասեր, զարմանալի հիշողության տեր։ Ներսես Աշտարակեցու կրոնի, եկեղեցու հետ սերտ կապը ամրապնդվել է դեռեւս Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, որտեղ եւ ստացել է հոգեւոր կոչում։ Քսանմեկ տարեկանում ձեռնադրվել է սարկավագ, իսկ երեք տարի անց՝ վարդապետ՝ Թորոս անունը փոխելով Ներսեսի։ 1808 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս, 1814—ին (այդ ժամանակ՝ արդեն արքեպիսկոպոս) նշանակվել է Վրաստանի եւ Իմերեթի Հայոց հոգեւոր առաջնորդ։
Անգնահատելի է hոգեւորականի գործունեությունը կրթական ոլորտում։ 1815—ին Թիֆլիսում հիմնադրել է վանական դպրոց մոտ քսան երեխաjի համար։ Այստեղ են սովորել Խ. Աբովյանը, Ստ. Նազարյանը, Առ. Արարատյանը, իսկ 1824—ի փետրվարի 24—ին Թիֆլիսում հիմնադրել է Ներսիսյան դպրոցը, որը պատմության մեջ մնացել է որպես Կովկասի առաջին խոշոր ուսումնական հաստատություններից մեկը։ Այս առիթով վրացի գեներալ Օթար Ամիլախավարը Ներսես Աշտարակեցուն, որպես շնորհակալական խոսք, ասել է. «Դու իմ հայրենիքում մեծ լապտեր վառեցիր»։ Ներսիսյան դպրոցում ուսումն անվճար էր։ Այստեղ հայ աշակերտների հետ միասին ուսանել են նաեւ վրացի, հույն, հրեա, թուրք երեխաներ։
Ներսիսյան դպրոցի գործունեության տարբեր փուլերում հայ անվանի մասնագետների հետ միասին դասավանդել են Փարիզից, Թավրիզից հրավիրված առաջատար ուսուցիչներ։ Կրոնի հետ միասին դպրոցում դասավանդում էին ֆիզիկա, գրականություն, նկարչություն, օտար լեզուներ, պատմություն եւ այլն։ Ներսիսյան դպրոցի սաներից են եղել Գեւորգ Աբովյանը, Պերճ Պռոշյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ղազարոս Աղայանը եւ շատ այլ ականավոր հայ մեծեր։ 1828—ից սկսած՝ Ներսես Աշտարեկեցու եւ Հարություն Ալամդարյանի աքսորից հետո, դպրոցը, ցավոք, չի ունենում հատուկ վերահսկողություն, ուսուցիչների միախմբում։ Ներսես Աշտարակեցու ջանքերով Թիֆլիսի հայկական տպագրությունն է սկիզբ դրվել, նրա հովանավորությամբ Ամստերդամի հայկական տպարանը տեղափոխվել է Թիֆլիս։
…Ներսես Աշտարակեցու փափագն էր իր հայրենի երկիրը տեսնել ազատ, անվտանգ, հաղթանակած։ Երբ 1826 թ. սկսվեց ռուս—պարսկական պատերազմը, Ներսես Աշտարակեցին առաջին իսկ օրերից ջերմեռանդ գործունեություն ծավալեց՝ անձամբ մասնակցելով մարտերին։ Հայրենասիրական ուղերձներով ոգեւորում էր հայ զինվորականներին, կազմավորում կամավորական ջոկատներ։ Բանն այն է, որ նա մեծ հույսեր էր կապում Ռուսաստանի հետ՝ հայրենի երկրի ազատագրման գործում ակնկալելով գերհզոր պետության օգնությունը։ Ահա ինչպես էր հոգեւոր առաջնորդը ոգեւորում իր հայրենակիցներին. «Հասավ ժամը, երբ աչքով պիտի տեսնենք Արարատյան աշխարհի եւ հայոց ազգի ազատությունը. հասավ ժամը, երբ Մայր Աթոռը պիտի վերականգնի իր վաղեմի անկախությունը...ժամ է արդեն, օ՜ն անդր... հիմա կամ երբեք»։ Ռուսական զորքին հայ ժողովրդի ցուցաբերած օգնության համար Նիկոլայ Առաջինը Ներսես Աշտարակեցուն հայտնել է իր երախտագիտությունը. «Հայտնել բոլոր հայերին մեր կայսերական բարյացակամությունը եւ վստահեցնել մեր կայսերական խոսքով, որ ապագայում էլ դեպի նրանց կշարունակվեն մեր առանձին շնորհները»։
Ցավոք, ռուս—պարսկական պատերազմի ավարտին մոռացության մատնվեցին հայ ժողովրդի մատուցած ծառայությունները։ Ներսես Աշտարակեցին սրտնեղած էր ցարական արքունիքի գաղութատիրական անիրավություններից։ Ռուսական կայսրության խոստումները մնացին օդում, իսկ 1828 թ. Ներսես Աշտարակեցուն 15 տարի աքսորեցին Բեսարաբիա։ «Իմ նպատակն է եղել ծառայել Աստծուն, թագավոր կայսրին եւ տերությանը, եւ տրիտուր իմ աշխատանքներին եւ անձնվիրության՝ աղերսել իմ որբացած ազգի արդար պաշտպանության համար»,–գրում է Ներսես Աշտարակեցին։
Ցարական կառավարությունը սկսեց շատ զգույշ, բայց եւ հետեւողականորեն իրագործել իր գաղութացման քաղաքականությունը։ Եկեղեցու դերը նշանակալից էր հայ ժողովրդի կյանքում։ Պետականության կորստից հետո դարեր շարունակ Հայ եկեղեցին էր այն միակ կազմակերպությունը, որ կրում էր համազգային բնույթ եւ միմյանց էր շաղկապում ինչպես հայ ժողովրդի տարանջատված եւ տարբեր պետությունների տիրապետության տակ գտնվող հատվածները, այնպես էլ այն հայ զանգվածներին, որոնք ապաստան էին գտել աշխարհի զանազան ծայրերում։ Ցարական կառավարությունն այդ պատճառով ցանկանում էր թուլացնել եկեղեցու ազդեցությունը, որպեսզի հեշտությամբ Արեւելյան Հայաստանին պարտադրեր ցարական բյուրոկրատական օրենքները։ Ներսես Աշտարակեցին լինելով իր ժողովրդի նվիրյալ զավակը՝ նույն ջերմեռանդությամբ շարունակեց ազգային համախմբման հայրենանվեր գործը։ Նա թույլ չտվեց, որ Հայ եկեղեցին կորցնի իր դիրքն ու տեղը՝ իր վերահսկողության տակ պահելով ողջ եկեղեցու իշխանությունը։
1843—ի ապրիլի 17—ին, յոթանասուներկու տարեկան հասակում, Ներսես Աշտարակեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, օծումը կատարվել է 1846—ի հունիսի 9—ին։ Վախճանվել է Թիֆլիսում 1857թ.։ Նրա աճյունն ամփոփվել է Էջմիածնի Մայր տաճարի գավթում։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

13-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO