Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ԼՂՀ


Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Լրագրողների հետ հանդիպմանը սոցիալական պաշտպանության եւ վերաբնակեցման ոլորտում՝ պետական քաղաքականության ապահովմանը, սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացման պայմանների ստեղծմանը, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների սահմանմանը, կենսաթոշակային եւ զբաղվածության համակարգերի կատարելագործմանը, վերաբնակեցման գործընթացի ակտիվացմանը միտված խնդիրներն են արծարծվել աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի կողմից։ Թիրախավորման համար հիմք է դարձել 2019 թ. գործունեությունը։
«Հաշվետու ժամանակաշրջանում մեր ձեռնարկումներն ուղղված են եղել հանրապետությունում ծնելիության աճի խթանմանը, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աստիճանական զարգացմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովությանը, միգրացիոն գործընթացների կարգավորմանը»,–ասաց նախարարը։ Երկրի տարածքում մշտական բնակություն հաստատած 25 ընտանիքի տրվել են վերաբնակչի կարգավիճակ եւ համապատասխան ֆինանսական արտոնություններ՝ 8.8 մլն դրամի չափով։ Սկսված է վերաբնակ 125 ընտանիքի պետական սեփականություն հանդիսացող բնակելի տների եւ տնամերձ հողամասերի սեփականության իրավունքով տրամադրման գործընթացը։
Անդրադառնալով զբաղվածության բնագավառում մատուցվող հիմնական ծառայություններին՝ Ս. Ավանեսյանը կարեւորեց գործազուրկների, աշխատանք փնտրող անձանց, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության, զբաղվածության ապահովման, աշխատանքի ընտրության հարցում՝ աշխատանք փնտրող անձանց օժանդակության եւ խորհրդատվության տրամադրումը, իսկ գործատուին՝ անհրաժեշտ մասնագիտություն եւ որակավորում ունեցող աշխատուժով ապահովումը։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ իրականացվել են հանդիպումներ 713 գործատուի հետ, ինչի արդյունքում նրանց կողմից ներկայացվել է 554 թափուր աշխատատեղ։ Աշխատանքի է տեղավորվել 128 անձ։ 1518 հոգի ստացել է գործազուրկի կարգավիճակ։ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանակներում հանրապետության 7 համայնքում իրականացվել է 7 ծրագիր՝ 2.9 մլն դրամի արժողությամբ։ Ծրագրում ընդգրկվել եւ ժամանակավոր աշխատանքով ապահովվել է 32 գործազուրկ։
Կենսաթոշակային ապահովության ոլորտում կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից նախարարը հատկանշական համարեց նոր գործիքի՝ նվազագույն կենսաթոշակի ներդրման հանգամանքը։ Շարքային զինծառայողների, սոցիալական եւ աշխատանքային կենսաթոշակառուների համար նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 25500 դրամ։ Նախարարության կողմից իրականացվել է Արցախի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների պլան՝ իրավական ակտերի եւ նշված համակարգի հետ առնչվող որոշ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմամբ։ Կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ սահմանվելով 100 հազար դրամ։ 2019 թ. աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կազմել է 43.1 հազար դրամ, զինվորական (շարքային) կենսաթոշակի միջին չափը՝ 26.8 հազար, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 25.6 հազար դրամ։
Ըստ Սամվել Ավանեսյանի՝ հաշմանդամության բնագավառում վարվող քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների ապահովմանը։ 2020 թ. հունվարի 1—ի դրությամբ հաշմանդամների հաշվառման շտեմարանում հաշվառված է 8730 հաշմանդամ, որոնցից 384—ը՝ երեխա։ Հաշվառված հաշմանդամներից 2340—ի մոտ հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերվել ԱՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում։ 2019 թ. բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվել 1576 քաղաքացի, որոնցից 345—ը՝ առաջին անգամ։ Առաջնակի փորձաքննվածներից հաշմանդամ է ճանաչվել 256—ը, իսկ կրկնակի փորձաքննվածներից՝ 1081—ը։ 2019 թ. 1337 հաշմանդամի համար կազմվել են անհատական վերականգնման ծրագրեր։
2019 թ. ԱՀ պաշտպանության բանակում զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած 9 քաղաքացու հատկացվել է 3.4 մլն դրամ միանվագ օգնություն։ Հաշմանդամներին անվճար տրամադրվել է 43 թիկնասայլակ, լսողական խանգարումներ ունեցող քաղաքացիներին հատկացվել է 57 լսողական սարք։ ԱՀ—ում բնակվող տարբեր սոցիալական խմբերին պատկանող 454 քաղաքացի ուղեգրվել են ՀՀ տարածքում գործող առողջարաններ՝ առողջարանային բուժում ստանալու եւ հանգստանալու նպատակով, որոնցից 17—ը՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ հաշմանդամ երեխաներ։
Սոցիալական այլ ծրագրերի շրջանակում հաշվետու ժամանակաշրջանում երկու եւ ավելի զոհ ունեցող 75 ընտանիքի հատկացվել է 28.4 մլն դրամ դրամական օժանդակություն, 2231 քաղաքացու տրամադրվել է 82.0 մլն դրամի ֆինանսական, իսկ 855 քաղաքացու՝ նյութական աջակցություն։ Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, ԽՍՀՄ մեդալակիրներին եւ նույն պատերազմում զոհվածների այրիներին, ԱՀ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, ԱՀ պատերազմի հաշմանդամներին, զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1—ին եւ (կամ) 2—րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքներին, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20—րդ գումարման արտահերթ նստաշրջանին եւ 1991 թ. սեպտեմբերի 2—ին գումարված ԼՂ մարզխորհրդի եւ Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին ԱՀ հիշարժան օրերի կապակցությամբ հատկացվել է շուրջ 234.1 մլն դրամի չափով միանվագ դրամական օգնություն։
Նախարարը, ըստ ոլորտների, անդրադարձել է նաեւ 2020 թ. ծրագրերին։ Վերջում նա պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Ստեփանակերտ

13-02-2020





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO