Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ինչո՞ւ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով ձեւավորել օրենսդիր իշխանություն

Բայց չի կարող միջամտել դատական իշխանության ձեւավորմանը

Ինչպես եւ սպասվում էր, ներքաղաքական ամբողջ օրակարգը վերջին օրերին կառուցվեց հանրաքվեի խնդրի շուրջ։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց որոշում՝ սույն թվականի ապրիլի 5—ին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ դրանով իսկ հայտնվելով ընդդիմադիր քաղաքական ուժերի թիրախում։ Բայց դրանով հանդերձ՝ ընդդիմությունը քննադատությունների հիմնական սլաքն ուղղում է իշխող քաղաքական ուժի ու Նիկոլ Փաշինյանի կողմը։
Ճիշտ է՝ հանրաքվեն ինքնին Սահմանադրության փոփոխությանը հաղորդում է լեգիտիմություն, քանի որ այդ փոփոխությունը տեղի է ունենում ամբողջ ժողովրդի կամքով, այլ ոչ մեկ քաղաքական ուժի, բայց մյուս կողմից այս գործընթացը հնարավոր չէ զերծ պահել շահարկումների ալիքից։ Մեծ հաշվով, պետք է գիտակցել, որ ինչ որոշում էլ ընդունեին իշխանությունները, անցկացնեին հանրաքվե կամ գտնեին սահմանադրական փոփոխության որեւէ այլ լուծում, քննադատություններ ու շահարկումներ, միեւնույն է, լինելու էին։
Բայց նկատենք, որ սահմանադրական հանրաքվե չանցկացնելու դեպքում Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունը կարող էր պիտակավորվել որպես ոչ լեգիտիմ, եւ դա կարող էր հավերժ խարան դառնալ Սահմանադրության ու մեր պառլամենտարիզմի վրա, մինչդեռ այս պարագայում ներկայումս հնչող քննադատությունները կրում են այսօրեական բնույթ ու մեկ—երկու ամիս հետո, հնարավոր է, անգամ մոռացվեն։
Ինչ են պնդում ընդդիմադիր գործիչները։ Այն, որ սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին որոշումը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով, բացի այդ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ձեւակերպմամբ՝ ժողովուրդը ներքաշվում է ընտրական գործընթացների մեջ։
Հանրաքվեի մասին որոշում ընդունելու ընթացակարգային խախտումների մասին պնդումների առնչությամբ տեղին է վկայակոչել ՀԱԿ–ի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Առաջիկա հանրաքվեի օրինականության վերաբերյալ ծավալված բանավեճի առումով այս փուլի համար մենք բավարար ենք համարում Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված նախագահի հրամանագրով։ Ակնհայտ է, որ 2015 թ. լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում եւ մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ եւ տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների»։
Անդրադառնանք քաղաքական շեշտադրումներին։ Երբ ասվում է, որ ժողովուրդը ներքաշվում է ընտրական գործընթացների մեջ, չպետք է մոռանալ, որ իշխանության առաջնային կրողը ժողովուրդն է, եւ առանցքային հարցերը պետք է որոշի հենց ժողովուրդը։ Ընդ որում, Ժողովուրդ ասվածը վերացական հասկացություն չէ։ Խոսքը շատ որոշակի, կոնկրետ թվով քաղաքացիների ու կոնկրետ քաղաքական ակտի՝ հանրաքվեի մասին է։ Քաղաքացիներ, որոնք իրավունք եւ որոշ առումներով անգամ պարտավորություն ունեն հանրաքվեների մասնակցելու ու կատարելու ընտրություն։
Ինչո՞ւ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով ձեւավորել Ազգային ժողով, ապա միջնորդավորված կերպով՝ կառավարություն, բայց օրենքով սահմանված կարգով չի կարող միջամտել դատական իշխանության, մասնավորապես, Սահմանադրական դատարանի ձեւավորման աշխատանքներին։ Մի՞թե սա չի հակասում ժողովրդավարության ոգուն։ Կարեւոր է հաշվի առնել նաեւ, որ Սահմանադրական դատարանն այս փուլում ճգնաժամի մեջ է, ինչն էլ հենց պայմանավորում է ժողովրդի ուղղակի մասնակցության հրամայականը։
Գործնականում, անկախ այս պնդումների տրամաբանական կամ ոչ տրամաբանական լինելուց, ընդդիմությունը խնդիր ունի քննադատելու իշխանություններին, դրա արդյունքում միավորներ հավաքելու, նվազեցնելու իշխանությունների վարկանիշը՝ փոխարենը բարձրացնելով սեփականը։ «Ռեալ պոլիտիկի» տեսանկյունից ներքաղաքական այս կարեւորագույն գործընթացը լավագույն առիթ է ընդդիմության համար՝ իշխանության հանդեպ դիրքորոշումներ հստակեցնելու ու «մարտի դաշտում» նրա հետ չափվելու համար։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

13-02-2020





31-03-2020
Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում
Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում ...


31-03-2020
Հայկականը համաշխարհային գանձի բաղկացուցիչն է
Այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլեւ հզոր ...


31-03-2020
Հայտարարվեցին օլիմպիական խաղերի նոր ժամկետները
Ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թ. հուլիսի 23-ին, իսկ ...


31-03-2020
Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ ...


31-03-2020
Ատլետիկայի աշխարհի առաջնությունը կկայանա 2 տարուց ոչ շուտ
Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հրապարակումից հետո Համաշխարհային ատլետիկական ...


31-03-2020
Արվեստագետները խիստ լավատես են
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում ...


31-03-2020
Բուժքույրեր՝ գթության քույրեր
Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ ...



31-03-2020
Ապագան ՏՏ ոլորտինն է
Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն ...

31-03-2020
Ապրելով հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսեւորումների ներդաշնակության մեջ
Շռայլ նվիրումի, հավատարմության ու ...

31-03-2020
Հերթապահությունը շարունակվում է
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային ...

31-03-2020
ԱՄՆ-ն Իրաքում իրանամետ ուժերի դեմ ռազմական գործողություններ կիրականացնի՞
Իրաքը Միջին Արեւելքի այն երկրներից է, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO